«

»

Oct 12 2019

Կարո՞ղ է Ա/Ձ-ն համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Աննա.

Հարգելիներս, ես Ա/Ձ եմ և այս տարի ընտանեկան ձեռնարկատեր եմ, թխվածք եմ թխում և ֆակտուրայով տալիս եմ խանութներին Երևանում: 2020թ. կարո՞ղ եմ համարվել միկրոձեռնարկատեր, թե՞ պետք է ես վաճառեմ ՀԴՄ-ով և ոչ թե խանութներին տամ: Շեմը չի անցնում:

Facebook մեկնաբանություններ

5 մեկնաբանություն

Skip to մեկնաբանություն form

  1. Avatar
    Տիգրան

    2020թ. չեք կարող, քանի որ այն վերաբերում է սահմանափակ թվով գործունեություններին: Դուք ավելի լավ է՝ աշխատեք շրջ. հարկի դաշտում և խանութների հետ, եթե համաձայնվում են, տվեք ապրանքը հաշվարկային փաստաթղթերով՝ էլեկտրոնային ծրագրով, ու նույնը տպված թղթային կարող եք տալ խանութին, նրանք պետք է անպայման հաստատեն Ձեր էլ. հաշվարկային փաստաթուղթը, կամ ՀԴՄ-ով, այդ դեպքում շեմը 115 մլն դրամ է: Մի շփոթվեք այն տեղեկատվական մանիպուլյացիային, թե դա նաև Ձեր համար է, հստակ է դրանց ցանկը:

     
  2. Avatar
    Աննա

    Շնորհակալություն, Տիգրան: Ես ինչպես հասկանում եմ՝ «ընտանեկան» հասկացությունը չի գործելու, այն փոխարինվելու է միկրոձեռնարկատիրությամբ, որից ես չեմ օգտվի, միայն լավագույն տարբերակը շրջ. հարկն է:

     
  3. Avatar
    Մարինե

    Ճիշտ եք հասկանում՝ ընտանեկան ձեռնարկատիրությունը չի գործելու: Միկրոձեռնարկատիրություն էլ չեք համարվի, օրենքի այս կետի պատճառով՝

    10) կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացրած՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը։

    Շրջանառության հարկը Ձեզ համար կլինի 3.5 տոկոս, դա արտադրական գործունեություն է:

     
  4. Avatar
    Անգելինա

    Կներեք, իր գործունեությունը համարվում է ոչ թե առք ու վաճառք, այլ արտադրություն: Դուք կարող եք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Ի դեպ առք ու վաճառքով զբաղվող կազմակերպությունը նաև չի կարող համարվել ընտանեկան, սակայն այս պարագայում փաստացի չի համարվում առք ու վաճառք, այլ արտադրություն:

     
  5. Avatar
    Անգելինա

    Դուք նշում եք օրենսգրքից այն կետը, որ առք ու վաճառքը չի համարվում միկրոձեռնարկատիրություն, և միևնույն ժամանակ ուղղորդում եք շրջ. հարկի արտադրական գործունեությամբ հարկումը: Բնականաբար եթե ինչ-որ բան է արտադրվում, այն պետք է իրացվի, բայց չի նշանակում, որ այն համարվում է առք ու վաճառք:

     

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստը չի հրապարակվելու: Պարտադիր է լրացման համար - *

Loading...