Արդյո՞ք ներգնա տուրիզմը կարող է ընտանեկան ձեռնարկատիրություն համարվել

Նունե.

Բարև ձեզ:

Զբաղվում եմ ներգնա տուրիզմով։ Ուզում եմ բացել ընտանեկան ձեռնարկատիրություն։ Արդյո՞ք ներգնա տուրիզմը կարող է ընտանեկան համարվել։

Եվ նաև լավ չեմ պատկերացնում, հայրս մեր ձեռնարկատիրության մեջ վարձու աշխատող է համարվելու։ Ինչպես նաև մեկ այլ աշխատակից ունենք։ 5 000 դրամ եմ վճարելու յուրաքանչյուրի համար և վե՞րջ։

Շրջանառության առումով բավարարում ենք պայմաններին։

Շնորհակալ եմ կանխավ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Եթե ունեք մեկ այլ աշխատող, ով ընտանիքի անդամ չէ, չի համարվի ընտանեկան ձեռնարկատիրություն: Բացի այդ 2020թ. հունվարի 1-ից չի լինելու «ընտանեկան ձեռնարկատիրություն» հասկացություն: Ձեզ համար կամ շրջանառության հարկն է կամ ընդհանուրը: Ներգնա ասելով եթե նկատի ունեք դրսից տուրիստներ բերելը, ապա ճիշտ է ընդհանուր հարկման ռեժիմը, քանի որ ԱԱՀ-ից ազատված է, իսկ շահույթն էլ բավականին քիչ է լինում: Իսկ եթե նկատի ունեք ներքին տուրիզմը, այսինքն՝ ՀՀ քաղաքացուն մի տեղից մյուսը տեղափոխելը, ուրեմն՝ շրջանառության հարկ, որը Ձեզ համար 5 տոկոս է: Շրջանառությունն էլ հաշվարկվում է միջնորդավճարից, բայց անպայման պետք է գործակալական պայմանագիր: Առանց հաշվապահի կամ գործից տեղյակ մարդու դժվար է գլուխ հանելը:

Անգելինա

Ըստ ՀՀ հարկային օրենսգրքի փոփոխությունների՝ 2020թ.-ից ուժի մեջ է մտնելու միկրոձեռնարկատիրությունը, որը ընտանեկան ձեռնարկատիրությունից տարբերվում է աշխատողների՝ միայն ընտանիքից լինելու սահմանափակման բացակայությամբ: Միկրոձեռնարկատիրության դեպքում կարող են աշխատել նաև այլ անձինք, ովքեր չեն համարվում ընտանիքի անդամ: Ինչ վերաբերում է հարկման ընդհանուր դաշտում աշխատելուն՝ կազմակերպությունը չի կարող ապահովել այնքան ծախսեր (փաստաթղթերով հիմնավորված), որ այն ավելի արդյունավետ և շահավետ լինի, քան հարկման հատուկ դաշտում աշխատելը:

Մարինե

Տուրիստական կազմակերպությունները այս կետի համաձայն չեն կարող լինել միկրոձեռնարկատիրություն՝
8) Օրենսգրքի 31-րդ հոդվածով սահմանված՝ համատեղ գործունեության պայմանագրի, ինչպես նաև ապրանքների մատակարարման՝ կոմիսիայի կամ ապրանքների մատակարարման՝ գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող կազմակերպությունները և ֆիզիկական անձինք:

Տուրիստական կազմակերպությունը միշտ աշխատում է գործակալական պայմանագրով, այլապես շրջանառությունը շատ մեծ կլինի:
Երբ ասում ենք՝ փաստաթղթեր հավաքել հնարավոր չի, դրա համար էլ չի լինում:
Այստեղ այլ տուրիստականների հետ աշխատելուց միանշանակ հնարավոր է ապահովել փաստաթղթեր, այդ թվում՝ թանգարան, մատենադարան և նմանատիպ այլ կազմակերպություններ հաշիվ են դուրս գրում: Կոմունալները փաստաթղթավորված են լինում, գրենականն էլ, կան շատ կազմակերպություններ, որ հաշիվ գրում են:
Այս ամենը գրել եմ իմ աշխատանքային փորձից:

Արթուր

Միթե՞ զբոսաշրջային ծառայության միջնորդավորված մատուցումը ապրանքի մատակարարում է, որի պարագայում կգործի օրենսգրքի 31-րդ հոդվածը…

Նունե

Հարգելի Անգելինա, միկրոձեռնարկատիրությունը ընտանեկան ձեռնարկատիրությունից տարբերվում է աշխատողների՝ միայն ընտանիքից լինելու սահմանափակման բացակայությա՞մբ միայն, թե՞ նաև նրանով, որ ընտանեկան ձեռնարկատիրության ժամանակ նաև դրոշմանիշային վճար չէր վճարվում (եթե չուներ վարձու աշխատող և ՍՊԸ էր հանդիսանում):