Ինչպե՞ս է որոշվում միջին օրական աշխատավարձը

Անուշ.

Եթե աշխատանքային գրաֆիկը հերթափոխով է, ինչպե՞ս է որոշվում միջին օրական աշխատավարձը։

Ըստ ԱՕ 195-րդ հոդվածի 3-րդ մասի՝
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է՝ միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է՝ միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Լիա

Ընկերությունը ինչպե՞ս է գրանցված՝ 5-օրյա՞, թե՞ 6-օրյա: Ինչպես գրանցված է, այնպես էլ հաշվեք:

Անուշ

Շնորհակալ եմ:

Տիգրան

Քանի որ աշխատանքը հերթափոխով է, հետևաբար ամսվա հաշվով հերթափոխերի թվերը տարբեր են, ավելի լավ է կիրառել միջին ժամային աշխատավարձի հաշվարկման եղանակը, որի դեպքում չափը որոշվում է միջին ամսական աշխատավարձի և միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար հաշվառված ամիսների արտադրյալը բաժանելով միջին ամսական աշխատավարձը հաշվարկելու համար հաշվառված ամիսների ընթացքում տվյալ աշխատողի փաստացի աշխատած ժամերի քանակին (ԱՕ 195-րդ հոդվածի 4-րդ մաս), և այն չի կարող պակաս լինել գործող նվազագույն ամսական աշխատավարձից կամ ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափից: Գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափը սահմանված է աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 330 դրամ: Ընդ որում՝ գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար սահմանված ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերի մեջ չեն ներառվում աշխատավարձից վճարվող հարկերը, նպատակային սոցիալական վճարները, հավելումները, հավելավճարները, պարգևատրումները և խրախուսման այլ վճարները:

Ալլա

Սկզբից պետք է գտնել միջին ամսական աշխատավարձը: Աշխատողի միջին ամսական աշխատավարձի չափը որոշվում է այդպիսի պահանջ առաջանալու ամսվան նախորդող վերջին տասներկու ամիսների ընթացքում տվյալ գործատուի կողմից աշխատողի համար հաշվարկված աշխատանքի վարձատրության բոլոր տեսակների (հիմնական աշխատավարձ, լրացուցիչ աշխատավարձ՝ հավելումներ, հավելավճարներ, լրավճարներ, պարգևատրումներ և այլն) ընդհանուր գումարը տասներկուսի բաժանելու միջոցով: Հետո նոր Ձեր ասած տարբերակով որոշել միջին օրական աշխատավարձի չափը: