Շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

Լիլիթ․

Բարև ձեզ: Խնդրում եմ, կասե՞ք՝ ԱՁ եմ բացել և հարկայինում գրել եմ առցանց լիազորի գրանցման դիմում 20 օրվա ընթացքում, այդ դիմումը համարվու՞մ է որպես շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում, ու ես արդեն գրանցվու՞մ եմ համակարգում որպես շրջ. հարկը վճարող ու չե՞մ ընկնում ԱԱՀ-ով հարկման դաշտ, թե՞ այդ դիմումը կապ չունի, և պետք էր մտնել տրված տվյալներով և առանձին ինչ-որ դիմում գրել։ Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
7 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Սամվել

Եթե առցանց դիմումը ուղարկել եք, Դուք արդեն համարվում եք շրջանառության հարկ վճարող:

Լուսինե

Բարև Ձեզ: Այո, պետք է մուտք գործեք էլ. հաշվետվությունների համակարգ, հանձնեք հետևյալ դիմումը՝ «201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն»:

Տիգրան

Այդ դիմումը կապ չունի, պետք էր մտնել տրված տվյալներով և գրանցվել նաև որպես օգտվող, օգտվողի համար անհրաժեշտ լիազորությունները տալ, որից հետո պետք է օգտվողի կոդով մտնել և ներկայացնել շրջանառության հարկ վճարող համարվելու հայտարարությունը:

Լիլիթ

Շնորհակալություն, Տիգրան ջան:

Լիլիթ

Մեկ էլ կասե՞ք, խնդրում եմ, առաջին հարկային վճարումը անում եմ բանկում՝ 900008000490 այս հաշվեհամարին՝ 11 000 դրամ, և նպատակը ի՞նչ եմ գրում, թե՞ առանձին-առանձին եմ վճարում՝

1. 5 000 դրամ՝ կուտակային վճար,
2. 5 000 դրամ՝ եկամտային հարկ,
3. 1 000 դրամ՝ դրոշմանիշային վճար նպատակներով:

Նախապես շնորհակալություն:

Տիգրան

Լիլիթ, վճարում եք առանձին՝ վճարման նպատակ դաշտում հստակ նշելով: 1 000 դրամ դրոշմանիշային վճարը վճարելու եք գանձապետարանում բացված 900005001186 հաշվեհամարին, Ձեր դեպքում տարեկան 12 000 դրամ է, ամսական 5 000 դրամ սոց. վճարը/կուտակայինը՝ 900008000490 հաշվեհամարին: Եթե շրջ. հարկի ռեժիմում եք, ապա եկամտային հարկ կվճարեք վարձու աշխատող ունենալու համար, 5 000 դրամ շահութահարկ, եռամսյակի արդյունքներով կվճարեք շրջ. հարկ մինչև հունվարի 20-ը: ՀՎՀՀ-ն պարտադիր պետք է նշեք բոլոր վճարումների դեպքում:

Լուսինե

Հարգելի Լիլիթ, բոլոր հարկային վճարումները կատարում եք 900008000490 հաշվեհամարին, իսկ դրոշմանիշային վճարը՝ 900005001186 հաշվեհամարին: