Մարզում մանրածախ առևտրով զբաղվող ԱՁ

Սեյրան.

Բարև ձեզ:
2020թ. հունվարի 1-ից մարզում գործող մանրածախ առևտրով զբաղվող ԱՁ-ն կազատվի՞ շրջ. հարկից: Եվ ո՞ր ԱՁ-ն է համարվելու միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Արա

Անշուշտ կազատվի, եթե նա չի համարվում առևտրի կենտրոն և չի գերազանցում տարեկան 24 մլն դրամը, չի մատակարարում ապրանք իրավաբանական անձի:

Տիգրան

Այո, եթե կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ չեք իրականացրել, առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում չեք գործում, իրացման շրջանառությունը չի գերազանցում 24 միլիոն դրամը:

Ալլա

Միկրոձեռնարկատիրության սուբյեկտներ չեն կարող համարվել՝

…Երևան քաղաքի վարչական սահմաններում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, Երևան քաղաքի վարչական սահմաններից դուրս՝ առևտրի իրականացման վայրերում, առևտրի կենտրոններում և տոնավաճառներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը, ինչպես նաև անձնական օգտագործման ավտոմեքենաների առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ կամ էլեկտրոնային առևտրի շրջանակներում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը,
…կազմակերպություններին կամ անհատ ձեռնարկատերերին ապրանքների մատակարարման գործարքներ իրականացրած՝ առևտրական (առք ու վաճառքի) գործունեությամբ զբաղվող կազմակերպություններն ու անհատ ձեռնարկատերերը: