Գոյություն ունի՞ միակողմանի գնման ակտի առանձին ձև

Վարդան.

Բարև ձեզ: Գոյություն ունի՞ միակողմանի գնման ակտի առանձին ձև, և տնտեսվարողի կողմից դրա առկայությունը չապահովելու դեպքում ի՞նչ պատժամիջոց է նախատեսված: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
2 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Այո: 1. Գոյություն ունի միակողմանի գնման ակտի առանձին ձև՝ հենց այս կայքում՝ փաստաթղթերի ցանկում, կոչվում է գնման ակտ: 2. Այն կապված է եկամտային հարկի հետ, ՀՕ 150-րդ հոդվածի 13-րդ մաս՝
13. Եթե հարկային գործակալի կողմից հարկ վճարողներին վճարվող եկամուտների մասով առկա չեն Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթեր, ապա այդ եկամուտների մասով եկամտային հարկը հաշվարկվում է 20 տոկոս դրույքաչափով՝ առանց հաշվի առնելու Օրենսգրքի 147-րդ հոդվածով սահմանված նվազեցումները, բացառությամբ սույն մասի երկրորդ պարբերությամբ սահմանված դեպքերի: Սույն մասով սահմանված չափով եկամտային հարկ չի հաշվարկվում, եթե Օրենսգրքի 55-րդ հոդվածի 2-րդ մասի 1-5-րդ կետերով սահմանված հաշվարկային փաստաթղթերի բացակայության պայմաններում վճարվող եկամուտների մասով առկա են հաշվարկային փաստաթուղթ չհամարվող՝ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված՝ վճարվող եկամուտները հիմնավորող այլ փաստաթղթեր, որտեղ նշված են ապրանք մատակարարող, աշխատանք կատարող և (կամ) ծառայություն մատուցող ֆիզիկական անձի՝ հարկ վճարողի հաշվառման համարը (առկայության դեպքում), անունը, ազգանունը, բնակության վայրի հասցեն, անձնագրի (կամ անձը նույնականացնող այլ փաստաթղթի) սերիան և (կամ) համարը:

Տնտեսվարողի կողմից դրա առկայությունը չապահովելու դեպքում կհամարվի ձևակերպումների փաստաթղթավորման պահանջների չապահովում, հարկվող օբյեկտի թաքցնել:

Ալլա

Accountant.amՓաստաթղթեր բաժնում տեղադրված է գնման ակտի առանձին ձևը:
Այն չունենալու դեպքում չեք ունենում ապրանքի ձեռքբերման սկզբնական փաստաթուղթ: