«

»

Дек 04 2019

Ինչպե՞ս է կատարվելու աշխատավարձի հաշվարկը 2020թ․ հունվարի 1-ից հետո

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել՝ ինչպե՞ս է կատարվելու աշխատավարձի հաշվարկը 2020թ. հունվարի 1-ից հետո՝ հաշվի առնելով բոլոր փոփոխությունները: Նախապես շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

5 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Տիգրան
    Տիգրան

    Եկամտային հարկը՝ 23 տոկոս՝ առանց սանդղակի, սոց. վճարը՝ 2.5 տոկոս, 1 000 դրամները նույնն են մնում, նվազագույն աշխատավարձը դառնալու է 68 000 դրամ կամ հաշվարկայինը՝ 92 618 դրամ, որի օրենքը դեռ չի հրապարակվել:
    Երևան քաղաքում գործունեություն ծավալող 10 և ավելի աշխատող ունեցող գործատուն պետք է աշխատավարձի վճարումները կատարի անկանխիկ եղանակով:

    1. Аватар
      Արմինե

      Հարգելի Տիգրան, 2020թ․ հունվարի 1-ից պետությունը այլևս չի մասնակցելու սոց. վճարի վճարմանը կիսով չափ, այնպես որ սոց. վճարը դառնալու է 5 տոկոս:

      1. Տիգրան
        Տիգրան

        Արմինե, ներկայացրեք Ձեր հիմքը, 01.07.2018թ.-01.01.2021թ. գործելու է այս կարգով,
        ՀՕ-337-Ն, 2021թ.-ից էլ՝ 3.5 տոկոս:

        1. Аватар
          Արմինե

          Տիգրան, հիմքը՝ Կուտակային կենսաթոշակների մասին ՀՀ օրենք, հոդված 81, կետ 8.1.՝

          8.1. Մինչև Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց եկամուտների՝ եկամտային հարկով հարկման բեռի նվազեցումը սույն օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերով սահմանված անհատ ձեռնարկատեր և նոտար չհանդիսացող անձանց համար սույն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված սոցիալական վճարի կեսը, սակայն ոչ ավել, քան 12500 դրամ, կատարում է պետությունը:

  2. Аватар
    Արամ

    2020թ. հունվարի 1-ից եկամտային հարկը 23 տոկոս է լինելու բոլորի համար, այսինքն՝ դուրս են գալիս 150 000 և 2 000 000 հասկացությունները, սոց. վճարը 2.5 տոկոս է մնալու, հաջորդ՝ 2021թ.-ից յուրաքանչյուր տարի կավելանա 1 տոկոսով, մինչև հասնի 5 տոկոս, ինչպես առաջ էր, դրոշմանիշային վճարը մնում է նույնը, նվազագույն աշխատավարձը առձեռն 68 000 դրամ է լինելու: Ինչպես նաև 10 և ավելի աշխատող ունեցող ընկերությունները պետք է աշխատավարձի վճարումները կատարեն բանկով: Իսկ միկրոձեռնարկատիրության համակարգի յուրաքանչյուր աշխատողի համար կվճարվի 5 000 դրամ եկամտային հարկ, սոց. վճարը և դրոշմանիշային վճարը մնում են նույն ձևով:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160