Կուտակային վճարը 2020թ. հուլիսի 1-ից հետո

Սարգիս.

Ո՞վ կարող է մեկնաբանել կուտակայինի հաշվարկը հուլիսի 1-ից հետո: Արդյո՞ք սա նշանակում է, որ, օրինակ, 800 000 դրամ ստացողի դեպքում հաշվարկը կլինի՝

800000*10%-32500=47500 դրամ

կամ

2 000 000 դրամի դեպքում՝

2000000*10%-32500=167500 դրամ:

2020թ. հուլիսի 1-ից՝ մինչև 500 000 դրամը ներառյալ՝ 2.5 %, 500 000 դրամից ավել՝ 10 % – 32 500 դրամի տարբերության չափով: Կատարվող կուտակային հատկացումների և այդ անձանց եկամուտներից հաշվարկված և փոխանցված (գանձված) սոցիալական վճարի տարբերությունը չի կարող գերազանցել ամսական 37 500 դրամը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Մարինե

Ճիշտ եք հասկացել:

Տիգրան

Մինչև 2020 թվականի հուլիսի 1-ը մինչև 500 000 դրամը ներառյալ՝ 2.5 %՝ աշխատողը, 7.5 %՝ պետությունը, 2020 թվականի հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը մինչև 500 000 դրամը ներառյալ՝ 2.5 %՝ աշխատողը, 7.5 %՝ պետությունը, սակայն 2020 թվականի հուլիսի 1-ից, եթե անձի ամսական համախառն եկամուտը հաշվետու ամսվա համար նվազագույն աշխատավարձի սահմանված չափի 15-ապատիկը գերազանցող գումարից՝ 1 020 000 դրամ, կամ տարեկան համախառն եկամուտի՝ հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ սահմանված չափի 180-ապատիկը գերազանցող գումարից՝ 12 240 000 դրամ, սոցիալական վճարներ չեն հաշվարկվում և փոխանցվում (գանձվում):
2021 թվականի հունվարի 1-ից մինչև 500 000 դրամը ներառյալ՝ 3.5 %՝ աշխատողը, 6.5 %՝ պետությունը:

Ալլա

Տիգրան, այս մասը չհասկացա՝
«…սակայն 2020 թվականի հուլիսի 1-ից, եթե անձի ամսական համախառն եկամուտը հաշվետու ամսվա համար նվազագույն աշխատավարձի սահմանված չափի 15-ապատիկը գերազանցող գումարից՝ 1 020 000 դրամ, կամ տարեկան համախառն եկամուտի՝ հաշվետու տարվա հունվարի 1-ի դրությամբ սահմանված չափի 180-ապատիկը գերազանցող գումարից՝ 12 240 000 դրամ, սոցիալական վճարներ չեն հաշվարկվում և փոխանցվում (գանձվում)»:

Տիգրան

Ալլա ջան, «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 6-րդ մաս և 81-րդ հոդվածի 8-րդ մաս, իսկ 1 020 000 = 68 000 * 15, 12 240 000 = 68 000 * 180, քանի որ մյուս տարվանից նվազագույն աշխատավարձը սահմանվել է 68 000 դրամ:

Ալլա

Հասկացա, առավելագույն շեմի մասին է խոսքը: Շնորհակալություն: