«

»

Янв 07 2020

Արդյո՞ք ՍՊԸ-ն կարող է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Նինա.

Բարև ձեզ, սիրելի հաշվապահներ: Արդյո՞ք ՍՊԸ-ն, որը 2018-2019թթ.-ին համարվել է ընտանեկան ձեռնարկատիրություն, կարող է համարվել նաև միկրոձեռնարկատիրություն: ՍՊԸ-ն զբաղվում է ծրագրավորմամբ (գրանցված գործունեության տեսակը՝ «Ծրագրային ապահովման մշակում»): Կանխավ շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

8 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Տիգրան
    Տիգրան

    Ցավոք, ոչ, քանի որ համարվում է փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքների կատարում, ՀՕ 267-րդ հոդվածի 5-րդ մաս:

    1. Аватар
      Աննա

      Բայց ինչու՞ եք կարծում, որ ծրագրավորումը փորձարարական-տեխնոլոգիական գործունեություն է:
      Խոսքը ՍԻ-ով կամ ջավասկրիպտով ծրագրավորման մասին է, որ վաղուց արդեն փորձարարություն չի:

      1. Տիգրան
        Տիգրան

        Աննա, ես վստահեցնում եմ, որ ճիշտ եմ պատասխանել: Կա նաև դասակարգիչը, որին համապատասխան էլ գրել եմ, թեև օրենքում էլ այդ մասին գոնե հստակ է նշված:

  2. Մարինե
    Մարինե

    Դուք արդյոք չե՞ք մտնում այս խմբի մեջ՝
    տեղեկատվության մշակման (այդ թվում՝ տեղեկատվության հավաքման ու ընդհանրացման) և փոխանցման (հաղորդման), գիտահետազոտական, փորձարարական-կոնստրուկտորական և փորձարարական-տեխնոլոգիական (տեխնոլոգիական) աշխատանքներ կատարողները:
    Այս խումբը միկրոձեռնարկատիրություն չի համարվում:
    Դուք կարող եք լինել շրջանառության հարկ վճարող և օգտվել ՏՏ ոլորտի առավվելություններից:
    Նայեք այս օրենքը:

    1. Аватар
      Նինա

      Արդյո՞ք կարող ենք օգտվել ՏՏ ոլորտի առավելություններից, եթե նորաստեղծ կազմակերպություն չենք, արդեն 2 տարի է, ինչ գործում ենք և համարվել ենք ընտանեկան ձեռնարկատիրություն։

  3. Аватар
    Սամսոն

    Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
    Մարինե ջան, ես անհատ ձեռներեց եմ և մտնում Ձեր նշած խմբի մեջ (J.62.01.0 <> դասակարգիչ), հետևաբար միկրոձեռնարկատիրության սուբյեկտ չեմ կարող համարվել, չնայած, որ վերջին 4-5 տարիների ընթացքում համարվել եմ ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ:
    Իմ հարցն էլ նման է վերջին հարցին, ուղղակի մի տարբերությամբ՝ ես Ա/Ձ եմ, ոչ թե կազմակերպություն:
    Արդյո՞ք Ա/Ձ-ն կարող է օգտվել ՏՏ ոլորտի առավելություններից, չնայած, որ նոր չէ, այլ 4-5 տարի է գործում է:
    Կանխավ շնորհակալ եմ ցանկացած հուշում/օգնությունից:

    1. Տիգրան
      Տիգրան

      Ա/Ձ եք, թե կազմակերպություն, դա տվյալ դեպքում էական չի, ՏՏ ոլորտի առավելություններից օգտվելու համար պետք է դիմեք Էկոնոմիկայի նախարարություն:

  4. Аватар
    Արսեն

    Պետք է դիմել Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, ոչ թե Էկոնոմիկայի նախարարություն։

Մեկնաբանել для Մարինե Отменить ответ

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160