Կազմակերպությունը չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն և ԱԱՀ հաշվետվություններ 2019թ․ համար

Արման․

Բարև ձեզ։
Խնդրում եմ, օգնեք․ ՍՊԸ-ն շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն 2019թ․-ի համար չի ներկայացրել, և ամբողջ տարի ԱԱՀ հաշվետվություն չի ներկայացվել։ Ի՞նչ է սպասվում կազմակերպությանը։ Կարո՞ղ ենք արդյոք ԱԱՀ-ի զրոյական հաշվետվություններ ներկայացնել։

Շնորհակալություն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Եթե հասույթ չեք ունեցել ողջ տարին, կարող եք ԱԱՀ-ի 0-ականով հաշվետվություններ ներկայացնել։ Դրանով գոնե հնարավորիս կմեղմեք սպասվող պատասխանատվության ծավալը:

Ալլա

Եթե գործունեություն չեք իրականացրել կամ չեք ունեցել հասույթ, այսինքն՝ ԱԱՀ պարտավորություն չի առաջացել, ներկայացնելով զրոյական հաշվետվությունները՝ կվճարեք ընդամենը տուգանք հաշվետվությունները ժամանակին չներկայացնելու համար։

Ամիկում

ԱԱՀ-ի հաշվետվությունները 0-ականով ուղարկեք, նաև շահութահարկի։ Կունենաք վարչական ուշացման համար։ Իսկ ինչ կարգավիճակու՞մ է եղել։ Աշխատողի մասով եկամտահարկի հաշվարկ․․․ Մանրամասն պարզաբանման համար կարող եք զանգահարել՝ 043003060:

Արման

Բարև Ձեզ: Ես նույն խնդրի առջև եմ կանգնել. կարո՞ղ եմ Ձեզ զանգել պարզաբանման համար: Նախապես շնորհակալ եմ:

Ալլա

Եթե գործունեություն չեք իրականացրել, այսինքն՝ հասույթ չեք ունեցել և ԱԱՀ գծով պարտավորություն չի առաջացել, ներկայացնելով 0 ական ԱԱՀ հաշվարկները, կվճարեք միայն ժամանակին չներկայացման համար տուգանք։