Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարության ներկայացման վերջնաժամկետը

Արթուր․

Բարև ձեզ, կազմակերպությունը նոր է գրանցված, օրենքում նշված 20 օրյա ժամկետում չեմ հասցրել ներկայացնել հայտարարություն շրջանառության հարկով աշխատելու վերաբերյալ։ Օրենքում հստակեցված չէ՝ 20 աշխատանքային, թե օրացույցային օր։ Ի՞նչ տարբերակներ կան այս հարցը լուծելու համար։ Հայտարարությունը ներկայացրել եմ էլեկտրոնային։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Կարծում եմ՝ լուրջ խնդիր չկա, քանի որ կարևորը ներկայացրել եք շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարությունը։ Քանի որ օրենքում նշված չի, ապա նկատի ունեցեք օրացուցային օրերը, կարևորը ներկայացրել եք մինչև փետրվարի 20-ը ու այն պետք է ներկայացնեիք միայն էլեկտրոնային: Ըստ ՀՕ 311-րդ հոդվածի 3-րդ մասի՝
3. Հարկային հաշվարկը հարկային մարմնի կողմից ընդունվելու դեպքում էլեկտրոնային համակարգը օգտվողին ներկայացնում է ծանուցում, որով հավաստվում է հարկային հաշվարկն ընդունելու փաստը, ամսաթիվը և տեղեկատվական բազայում գրանցման համարը: Ծանուցման մեջ նշված ամսաթիվը հանդիսանում է հարկային հաշվարկը հարկային մարմին ներկայացնելու օր:
Ծանուցումը նայեք հաշվետվությունների ծրագրում:

Հռիփսիմե

Հարգելի Արթուր,
հարկային օրենսգրքի 254-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետը հստակ ասում է՝ որպես կազմակերպություն պետական գրանցման օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ հարկային մարմին պետք է ներկայացնեիք հարկային մարմնի հաստատած ձևով հայտարարություն` շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ:
Խոսքը հենց օրացուցային օրերի մասին է։
Կան տեղեկություններ, որ այդ ժամկետի մեջ չտեղավորվելու համար շատ հավաստի և լուրջ պատճառ ունենալու դեպքում, եթե խնդրանք-բացատրական նամակով դիմեք ՊԵԿ, հնարավոր է` ընդառաջեն։ Սա պարզապես լսված տեղեկություն է, բայց կորցնելու ոչինչ չունեք, փորձեք:

Ամիկում

Ցավոք, Դուք արդեն կորցրել եք հնարավորությունը շրջ. հարկի դաշտով աշխատելու, քանի որ գրանցման հաջորդ օրվանից մինչև 20 օրացուցային օրը ներառյալ պետք է տայիք հայտարարությունը: Միակ տարբերակը դադարեցում տալը և նորը բացելն է:

Արթուր

Ասում են, որ եթե դադարի դիմում ներկայացնեմ ու նորը բացեմ իմ անունով, ավտոմատ ընկնում եմ ԱԱՀ-ի տակ: Եթե այդպես է, ո՞րն է հիմնավորումը:

Ալլա

Երբ որ ներկայացրել եք հայտարարությունը, հետ գնացեք 20 օրացուցային օր, եթե ավելի ուշ է, քան Ձեր գրանցման օրը, ուրեմն Դուք ընկել եք ընդհանուր հարկման դաշտ: Այս դեպքում ճիշտ տարբերակն է նոր կազմակերպություն ստեղծել, ոնց ասված է նախորդ մեկնաբանության մեջ: