ԱՁ-ն պատրաստում և տեղադրում է արտաքին գովազդ

Անի․

Բարև ձեզ: Խնդրում եմ պատախանել՝ արտաքին գովազդի պատրաստմամբ և տեղադրմամբ զբաղվող ԱՁ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ։ Որպես գործունեության դասիչ վերցվում է 50 % պլաստմասե իրերի արտադրություն և 50 % այլ ծառայություն, որի մեջ մտնում է պաստառների տպագրություն, գունավոր տպագրություն և այլն։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Ոչ, չի կարող արտաքին գովազդի պատրաստումը և տեղադրումը համարվել միկրոձեռնարկատիրություն, այս գործունեության հետ կապված օրենքի սահմանափակումը հստակ է ամրագրված։ Դուք կատարում եք և՛ դիզայներական, և՛ գովազդային գործունեություն, երկուսի մասով էլ հստակ սահմանափակում կա:

Ալլա

Եթե Դուք միայն պատրաստում եք գովազդային վահանակները, ապա Ձեզ մոտ արտադրություն է, եթե իհարկե դիզայնը Ձեզ չեն պատվիրում:

Ամիկում

Քանի որ Ձեր գործունեությունը, ինչպես հասկացա, արտադրությունից բացի և գովազդային ծառայություն է, չեք կարող: