«

»

Мар 17 2020

Ինչպե՞ս է հարկվելու ՍՊԸ-ն հիմնական միջոցի վաճառքի դեպքում

Նաիրա.

Բարև ձեզ, սիրելիներս: Այսպիսի մի հարց. ՍՊԸ-ն իր հիմնական միջոցը՝ տարածք-շինությունը, պետք է վաճառի, աշխատում է շրջ. հարկով, կասե՞ք՝ ոնց է հարկվելու վաճառելու դեպքում, եթե վաճառելուց գումարը գերազանցի շրջ. հարկի շեմը, ապա 20 %՞:

0

3 մեկնաբանություն

  1. Տիգրան
    Տիգրան

    ՀՕ 255-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝
    1. Շրջանառության հարկ վճարողը դադարում է (բացառությամբ Օրենսգրքի 254-րդ հոդվածի 6-րդ և 7-րդ մասերով սահմանված դեպքերի) այդպիսին համարվելուց, եթե՝
    2) ընթացիկ հարկային տարում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է 115 միլիոն դրամը` գերազանցելու պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը:
    Իսկ նույն հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ այդ փաստը տեղի ունենալու օրվանից մինչև այդ օրվան հաջորդող 20-րդ օրը ներառյալ առևտրային կազմակերպությունը, անհատ ձեռնարկատերը կամ նոտարը հարկային մարմին է ներկայացնում հայտարարություն` նշելով շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու համապատասխան հիմքը և օրը: Այսինքն՝ պետք է ներկայացնեք ԱԱՀ վճարող համարվելու հայտարարություն՝ ձև 264, 2-րդ մասում գրելով՝ շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու հիմքը և ամսաթիվը: Նայեք նաև 264-րդ հոդվածը:

    0

  2. Ամիկում
    Ամիկում

    Շրջ. հարկի դեպքում անշարժ գույքի օտարումից ստացվող եկամուտներից 10 % է հարկվում: Եթե շեմը գերազանցեք, արդեն կընկնեք հարկման ընդհանուր համակարգ, այսինքն՝ 20 % ԱԱՀ, շահութահարկ:

    0

  3. Ալլա
    Ալլա

    Շրջանառության հարկ վճարողը դադարում է այդպիսին համարվելուց, եթե ընթացիկ հարկային տարում գործունեության բոլոր տեսակների մասով իրացման շրջանառությունը գերազանցել է օրենսգրքով սահմանված շեմը՝ գերազանցելու պահից մինչև տվյալ հարկային տարվա ավարտը։
    Որպեսզի շրջանառության հարկ վճարողը գերազանցելու պահից համարվի հաշվառված ԱԱՀ վճարող՝ ունենա նաև ԱԱՀ-ի հաշվանցման իրավունք, պետք է հարկային մարմին ներկայացնի Օրենսգրքով սահմանված հայտարարությունը՝ նշելով շրջանառության հարկ վճարող համարվելուց դադարելու համապատասխան հիմքը և օրը (20 օրվա ընթացքում)։
    Մինչև 115 միլիոն դրամ իրացումից հասույթի մասով հաշվարկվում է շրջանառության հարկ, իսկ գերազանցող գումարի մասով՝ ԱԱՀ:

    0

Մեկնաբանել для Ալլա Отменить ответ

Ваш адрес Էլ. փոստ не будет опубликован. Обязательные поля помечены *

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160

Loading...