«

»

Мар 19 2020

Ընկերությունը կարո՞ղ է վարել արտարժույթով դրամարկղային գիրք

Անուշ Քարամյան.

Ընկերությունը կարո՞ղ է վարել արտարժույթով դրամարկղի գիրք և ի՞նչ գործարք կարող է իրականացնել այդ գրքով:

0

2 մեկնաբանություն

  1. Տիգրան
    Տիգրան

    Այո, կարող է, կազմակերպությունը կամ անհատ ձեռնարկատերն իր կողմից օգտագործվող յուրաքանչյուր արժույթի համար վարում է առանձին դրամարկղային գիրք, որի թերթերը պետք է լինեն համարակալված, թելակարված: Դրամարկղային գիրքը վարվում է թղթային կրիչով կամ էլեկտրոնային եղանակով: Դրամարկղային գիրքը կնքվում և համարակալվում է հարկային մարմնի կողմից: Նաև հաշվի առեք ՀՕ 16-րդ հոդվածը և արժութային կարգավորման ու վերահսկողության մասին ՀՀ օրենքի պահանջները:

    0

  2. Аватар
    Արթուր

    Բարև Ձեզ, Անուշ։

    Այո, ընկերությունը կարող է ունենալ արտարժույթի դրամարկղի գիրք։ Յուրաքանչյուր արժույթի համար պետք է ունենալ առանձին դրամարկղի գիրք, որտեղ արտացոլվում են տվյալ արժույթով կատարված կանխիկ գործարքները։ Գիրքը հաստատվում է հարկային մարմնի կողմից։

    0

Մեկնաբանել для Տիգրան Отменить ответ

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160

Loading...