«

»

Мар 20 2020

Շինարարական գործիքների վարձակալության գործունեություն

Դավիթ․

Բարի երեկո։
Չե՞ք հուշի՝ շինարարական գործիքների վարձակալությունը («պրոկատ») ի՞նչ հարկատեսակով պետք է հարկվի։ Վարձու աշխատողով և առանց աշխատողի տարբերություն կա՞։ Շնորհակալ եմ։

0

3 մեկնաբանություն

  1. Մարինե
    Մարինե

    Գրանցվում եք ԱՁ կամ ՍՊԸ, 20 օրվա ընթացքում ներկայացնում միկրոձեռնարկատիրության հարկով աշխատելու հայտ ու աշխատում առանց հարկերի: Աշխատող ունենալու դեպքում նրա համար 5 000 դրամ եկամտային հարկ, 1 000 դրամ դրոշմանիշային վճար եք վճարելու: Բայց ՀԴՄ է պետք: Կարող եք նաև աշխատել անկանխիկ ու առանց ՀԴՄ դուրս կգրեք օնլայն հաշվարկային փաստաթուղթ:

    0

  2. Տիգրան
    Տիգրան

    Վարձու աշխատողով և առանց աշխատողի տարբերություն իհարկե կա: Կարող եք գրանցվել Ա/Ձ, 20 օրվա ընթացքում ներկայացնել միկրոձեռնարկատիրության ռեժիմում գործելու հայտարարություն, սակայն այդ գործունեությունը՝ 77.32.0, կարող է դիտարկվել որպես, օրինակ, ինժեներականին համանման ծառայության մատուցում, և առաջարկեն գործել շրջ. հարկի դաշտում: Շրջ. հարկը 5 տոկոս է այս գործունեության դեպքում՝ գումարած ամսական 5 000 դրամ շահութահարկ, ամսական 5 000 դրամ սոց. վճար (եթե վերաբերում է), տարեկան 12 000 դրամ դրոշմանիշային վճար: Իսկ վարձու աշխատող ունենալու դեպքում պետք է հայտարարագրվի 93 000 դրամից ոչ պակաս աշխատավարձ՝ հանած պահումները, որպեսզի նվազագույնը 68 000 դրամ առձեռն ստանա:

    0

  3. Ամիկում
    Ամիկում

    Վարձու աշխատողով և առանց աշխատողի տարբերությունն այն է, որ աշխատողի աշխատանքի դիմաց գումարից եկամտային հարկ է պահվում: Կարող եք զանգահարել 043003060։

    0

Մեկնաբանել для Մարինե Отменить ответ

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160

Loading...