Էլեկտրոնային եղանակով վճարում կատարելու համար

Սայաթ.

Բարև ձեզ: Առանձնատունս տվել եմ վարձով, ինչպե՞ս կարող եմ հարկային կոդ բացել և կատարել վճարում էլեկտրոնային եղանակով, եթե հնարավոր է, կուղարկե՞ք ձևը:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Եթե վարձակալությամբ տվել եք իրավաբանական անձի և ԱՁ-ի, ապա նրանք կհամարվեն հարկային գործակալ և Ձեր փոխարեն կկատարեն հարկային պարտավորությունները, իսկ եթե տվել եք ֆիզ. անձի, ապա կարող եք հարկայինում որպես ֆիզ. անձ միկրոձեռնարկատեր գրանցվեք՝ ներկայացնելով հայտարարություն, եթե իհարկե տարեկան կտրվածքով եկամուտը չի գերազանցելու 24 000 000 դրամը:

Մարինե

Միկրոձեռնարկատեր գրանցվելու կարիք չկա, քանի որ հստակ է՝ 10 տոկոս է վարձակալության դեպքում եկամտային հարկը: Իսկ եթե ԱՁ-ն կամ իրավաբանական անձը միկրոձեռնարկատիրություն են, հարկը հաշվարկելու և վճարելու պարտականությունը մնում է ֆիզ. անձի վրա:

Մարինե

Այս լինքով մտնում եք ամենավերջին բաժնում՝ «հարկային մարմնում հաշվառման կանգնելու առցանց դիմում» բաժնից սեղմում «ներկայացնել դիմում» տողը, բացված պատուհանից մուտքագրում էլեկտրոնային փոստի հասցե և հետևում ցուցումներին:
Անպայման պետք է նույնականացման քարտ և էլ. ստորագրություն, կամ ուրիշ էլ. ստորագրություն ունեցողի լիազորել, որ ստորագրի: