Շրջանառության հարկի նվազեցում հանրային սննդի գործունեության դեպքում

Անահիտ․

Հանրային սննդի օբյեկտը (ռեստորան), որտեղ նաև ալկոհոլային խմիչք և զովացուցիչ ըմպելիքներ են մատուցվում սնունդի հետ, հարկվում է հանրային սննդի 6 % դրույքաչափով, հարկի գումարից նվազեցվու՞մ են խմիչքների և ըմպելիքների ձեռքբերման ծախսերը (3 %֊ով)։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Տիգրան

Հարկի գումարից չեն նվազեցվում խմիչքների և ըմպելիքների ձեռքբերման ծախսերը, քանի որ հանդիսանում են խոհարարական արտադրանք չհանդիսացող այլ ակտիվների օտարում և հարկվում 20 տոկոսով:

Անահիտ

Հանրային սննդի կազմակերպում

Այս հատվածը ներառում է անմիջական տեղում սպառման համար պատրաստի կերակրատեսակների, ինչպես նաև կերակրատեսակների հետ մատուցվող խմիչքների վաճառքը և սպասարկումը ռեստորաններում, սրճարաններում, այդ թվում՝ ինքնասպասարկման կամ պատրաստված սննդի դուրս տանելու հնարավորությամբ, վաճառասեղանի կանգնակի մոտ, նստելատեղերով կամ առանց նստելատեղերի:
Վերը նշված իմաստով դա էլ չի՞ համարվում հանրային սննդի գործունեություն և հարկվում 6 %-ով։

Տիգրան

Համարվում է, սակայն բնութագրման շարունակության մեջ գրված է. «Այստեղ չի ներառվում անմիջական կամ տեղում սպառման համար չնախատեսված պատրաստի սննդի արտադրությունը, ինչպես նաև սննդամթերքի մշակումը (տես՝ 10 հատվածը՝ «Սննդամթերքի արտադրություն», և 11 հատվածը՝ «Խմիչքների արտադրություն»)»:

Ալլա

Այո, քանի որ խմիչքները և ըմպելիքները հանդիսանում են «Հանրային սննդի կազմակերպում» տնտեսական գործունեության դասակարգչի բաղկացուցիչ մասը։

Անահիտ

Այդ դեպքում խմիչքների և ըմպելիքների ձեռքբերման ծախսերի 3 %֊ը կարո՞ղ եմ նվազեցնել շրջ. հարկից։

Ամիկում

Այո, քանի որ ինչպես վերը նշվեց՝ ըստ դասակարգչի այն մտնում է հանրային սննդի մեջ։