Արդյո՞ք կարող է ՍՊԸ-ն գումարը գանձել կանխիկ եղանակով

Աննա.

Բարև ձեզ:
Հարգելի կոլեգաներ, ՍՊԸ-ն դուրս է գրել հարկային հաշիվ, նշել է բանկային հաշվի համար՝ ակնկալելով փոխանցում, անցել է որոշակի ժամանակ՝ ամիսներ, դիմացի կողմը ցանկանում է վճարում կատարել կանխիկ տարբերակով, արդյո՞ք դրամարկղի առկայության դեպքում հնարավոր է գումարը գանձել կանխիկի միջոցով:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
9 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Սոնյա Բաղդասարյան

Բարև Ձեզ: Այո, կարելի է դրամարկղային տարբերակով մուտքագրել, եթե գումարը չի գերազանցում 100 000 դրամը, ինչպես նաև տվյալ ամսվա ընթացքում կանխիկ գումարի մուտքը Ձեր դրամարկղ տվյալ գումարի մուտքագրման՝ հետ չի գերազանցի հանրագումարով 3 մլն դրամը:

Tigran

Այո, կարող եք գումարը ստանալ կանխիկ, եթե ֆիզ. անձ է, իսկ եթե իրավաբանական անձ է և գումարը 300 000-ից ավելի է, արդեն իր համար է խնդիր առաջանում, կանխիկով գումարի ստացման համար դիմացի կողմին պետք է տալ ՀԴՄ կտրոն:

Աննա

Ներեցեք, ես արդեն հաշիվ եմ դուրս գրել, եթե ստացման համար մի հատ էլ ՀԴՄ կտրոն տրամադրեմ, արդյո՞ք կրկնակի հասույթ չի լինի:

Tigran

Ոչ, վճարումները կարող են կատարվել կանխիկ կամ անկանխիկ, ստացվում է հարկային հաշիվը դուրս եք գրել, սակայն վճարումը ստացել եք կանխիկ: Կարևորը որ տվյալ սուբյեկտից ստացված վճարումների գումարը հավասար է հարկային հաշվի գումարին: Իսկ Մարինեի գրածով արդեն իսկ դուրս գրված հաշիվը չեղարկելը պետք է համաձայնեցնեք գոործարքի մյուս կողմի հետ:

Մարինե

Ես կանխիկ ստանալուց հետո հաշիվը կչեղարկեի ու նորը կգրեի, որտեղ կնշեի ստացման եղանակը կանխիկ և ՀԴՄ կտրոնի համարը: ՄՆացած պայմանների համար Տիգրանը գրել է:

Ալլա

Կանխիկ դրամով վճարումների նկատմամբ սահմանվում են հետևյալ սահմանափակումները.
Ձեր դեպքում՝
դիմացի կողմի համար՝ ապրանքների, ծառայությունների, աշխատանքների միանվագ գնման դեպքում դրանց դիմաց կանխիկ դրամով վճարման գումարի առավելագույն չափը՝ 300 000 դրամ,
Ձեզ համար՝ ապրանքների (հիմնական միջոցների, ոչ նյութական ակտիվների և այլ ակտիվների), ծառայությունների, աշխատանքների միանվագ գործարքների դիմաց կանխիկ վճարումների ընդունման առավելագույն չափը՝ 300 000 դրամ։
Կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման նկատմամբ սույն օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելու դեպքում գանձվում է տուգանք՝ կանխիկ դրամով վճարումների կատարման և (կամ) ընդունման թույլատրված չափը գերազանցող գումարների (խախտման գումարներ) հանրագումարի 5 տոկոսի չափով, բայց ոչ պակաս, քան սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկը և ոչ ավելի, քան սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկը:

Աննա

Այն որ 300 000 դրամից ավելի մեծ գումարը խնդիր կլինի դիմացի կողմի համար՝ համաձայն եմ, իսկ եթե գումարը մեծ է, կարո՞ղ եմ մաս-մաս կանխիկ տարբերակով վերցնել:

Ara

Հարգելի Աննա, ոչ, չեք կարող։ Եթե հաշիվը դուրս է գրվել 300 000 դրամից ավել գումարով, դրա դիմաց վճարումը պետք է կատարվի անկանխիկ եղանակով։

Գոհար

Հարգելի Աննա, եթե դիմացի կողմը ֆիզ. անձ չի, կարող եք դրամարկղի մուտքի օրդերով 300 000 դրամ գումարը ձևակերպեք անկանխիկ եղանակով, իսկ մնացածը պարտադիր պետք է լինի փոխանցումով: