Անաշխատունակության նպաստի հաշվարկ

Հակոբ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Կխնդրեի՝ ինձ օգնեք. աշխատողը 13 օր եղել է բյուլետենի մեջ, թերթիկը ներկայացրել է, աշխատել է 5-օրյա գրաֆիկով, ստացել է 100 000 դրամ մաքուր աշխատավարձ։ Որքա՞ն գումար պետք է տրամադրվի։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Tigran

Ներկայացված ելակետային տվյալները թերի են, ներկայացրեք՝ Ձեր միջին աշխատավարձը ինչքան է կազմում և որ ամսվան է վերաբերում, կամ բյուլետենի ժամանակահատվածը, որի հիման վրա արդեն կարող ենք հաշվարկել բյուլետենի գումարի չափը, հաշվի առեք, որ առաջին օրը չի վճարվում և եկամտային հարկով է հարկվում:

Ալլա

Ձեր կողմից ներկայացված 13 օր բյուլետենից քանի՞ օրն է շաբաթ, կիրակի, հաշվի առեք, որ առաջին օրը չի վճարվում, հաջորդ հինգ աշխատանքային օրը վճարվում է գործատուի կողմից, բացի դրանից պետք է նշեք՝ արդյոք 12 ամիս աշխատել է ձեզ մոտ այդ աշխատողը, քանի որ միջին աշխատավարձի համար պետք է բոլոր եկամուտների գումարը բաժանվի 12-ի, և վերցնում եք դրա 80 տոկոսը։

marieta

Միջին աշխատավարձ հանեք, հաշվեք աշխատանքային և ոչ աշխատանքային օրերը, բյուլետենի առաջին օրը չի վճարվում, 5 օր գործատուի հաշվից, մնացածը բյուջեից։