«

»

Июн 18 2020

Աշխատանքային պարտականությունների մասին

Բարև Ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել. արձակուրդի ժամանակ հաշվապահի պարտականությունները կարելի՞ է տնօրենի վրա դնել: Եթե այո, ապա պե՞տք է տնօրենին ավել վճարել հաշվապահի հաստիքի չափով: Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

4 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Knarik Hokhanyan
    Knarik Hokhanyan

    Տնօրենը ավելի քի՞չ է ստանում, քան հաշվապահը։ Եթե պարտականությունը դնում եք մեկի վրա, ով ավելի քիչ է ստանում աշխատավարձ, աշխատավարձի տարբերությունը պետք է վճարել փոխարինողին:

  2. MariamAbraham
    MariamAbraham

    Կարող եք տնօրենի վրա դնել հաշվապահի պարտականությունների մի մասը և ըստ այդմ վճարել որոշակի գումար, բայց ոչ հաշվապահի ամբողջ հաստիքի չափով:

  3. Tigran
    Tigran

    Արձակուրդի ժամանակ հաշվապահի պարտականությունները կարելի է տնօրենի վրա դնել՝ հրամանի հիմքով: Այդ դեպքում տնօրենին կարելի է ավել ավել վճարել որպես լրավճար կամ պարգևատրում հաշվապահի հաստիքային աշխատավարձի որոշ չափով, բայց ոչ լրիվ աշխատավարձի չափով:

  4. Gor
    Gor

    Այո, հաշվապահի արձակուրդում եղած ժամանակահատվածի համար կարելի է հաշվապահի պարտականությունները դնել տնօրենի վրա, և նշված ժամանակահատվածի համար որոշակի լրավճար սահմանել: Այդ ամենը պետք է կատարվի տնօրենի հրամանով:
    Հ․Գ․ Սակայն պարտադիր չէ, քանի որ տնօրենը ի պաշտոնե պատասխանատու է ընկերության հաշվապահական հաշվառման կազմակերպման համար:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160