Ինչպե՞ս օգտվել եկամտային հարկի փոխհատուցումից

Անի.

Բարև Ձեզ: Ես աշխատում եմ և ուզում եմ այս տարի դիմել մագիստրոսական ծրագրի համար՝ բիզնեսի ոլորտում: Կարո՞ղ եք ինձ հուշել՝ արդյոք կկարողանամ օգտվել եկամտահարկի փոխհատուցման օրենքից: Եվ կարգն ինչպե՞ս է, արդյոք համապատասխանու՞մ եմ, ու՞ր պետք է դիմել, ինչպե՞ս պետք է ստանալ փոխհատուցումը:
Կանխավ շնորհակալություն

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
3 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

ՀՕ Հոդված 160.1. Վճարված եկամտային հարկի գումարներից ուսման վարձի փոխհատուցման նպատակով վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձի կողմից վճարվող ուսման վարձի գումարի վերադարձը
1. Վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված (այդ թվում` հարկային գործակալի միջոցով) եկամտային հարկը ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է մեկ տարվա ընթացքում ֆիզիկական անձի աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հաշվարկված եկամտային հարկի գումարի չափով, բայց ոչ ավելի, քան Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների՝ Կառավարության հաստատած մասնագիտություններով առկա ուսուցմամբ մագիստրատուրայում, ասպիրանտուրայում և օրդինատուրայում սովորողի (ուսանողի) ուսման համար վճարված գումարը:
2. Եկամտային հարկի հաշվարկման և վճարման հաշվետու նույն ժամանակաշրջանում սույն հոդվածով և Օրենսգրքի 160-րդ հոդվածով սահմանված արտոնություններից միաժամանակ օգտվելու իրավունք ունեցող ռեզիդենտ ֆիզիկական անձը կարող է օգտվել դրանցից միայն մեկից:
3. Սույն օրենքով նախատեսված փոխհատուցման իրավունքից՝
1) կարող են օգտվել Հայաստանի Հանրապետության քաղաքացիները.
2) վարձու աշխատող հանդիսացող սովորող (ուսանող) ֆիզիկական անձը կարող է օգտվել միայն մեկ մասնագիտություն ձեռք բերելու համար:
4. Սույն հոդվածի նկատմամբ կիրառելի են Օրենսգրքի 160-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերը և 5-րդ մասը:
5. Սույն հոդվածով սահմանված` վարձու աշխատող հանդիսացող ֆիզիկական անձանց` ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման կարգը սահմանում է Կառավարությունը:

Կարող եք նաև ուսումնասիրել 3 հուլիսի 2020 թվականի N 1125-Ն
ՎԱՐՁՈՒ ԱՇԽԱՏՈՂ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՖԻԶԻԿԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ՓՈԽՀԱՏՈՒՑՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ ԵԿԱՄՏԱՅԻՆ ՀԱՐԿԻ ԳՈՒՄԱՐՆԵՐԻ ՎԵՐԱԴԱՐՁՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կառավարության Ո Ր Ո Շ ՈՒ Մ-ը:

Տիգրան

5. Վճարված ուսման վարձավճարի չափով առաջին անգամ եկամտային հարկի գումարների վերադարձման նպատակով ուսանողը հարկային մարմին է ներկայացնում հետևյալ փաստաթղթերը և դրանց լուսապատճենները՝
1) եկամտային հարկի վերադարձման համար հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում` ուսանողի բնակության վայրի հասցեի, կոնտակտային տվյալների, ուսանողին վերադարձվող եկամտային հարկի գումարները փոխանցելու համար բանկի անվանման և հաշվի համարի նշումով, ինչպես նաև աշխատավարձը և դրան հավասարեցված վճարումը վճարած գործատուի անվանումը և ՀՎՀՀ-ն.
2) Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատության հետ կնքված պայմանագրի պատճենը.
3) ուսանողի անձը հաստատող փաստաթուղթ` Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիրը կամ, առկայության դեպքում, նույնականացման քարտը.
4) ուսանողի հանրային ծառայությունների համարանիշը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանքի համարը.
5) ուսանողի անվանական տվյալների, հանրային ծառայության համարանիշի, մասնագիտության, կրթական աստիճանի, կուրսի, ինչպես նաև տվյալ մասնագիտության (մասնագիտության կրթական ծրագրի) համար սահմանված և վճարված տարեկան ուսման վարձավճարի (ուսման վարձի) չափի վերաբերյալ ուսումնական հաստատության ղեկավարի կողմից տրամադրված տեղեկանք` համաձայն ձևի:
6. Հետագա հաշվետու տարիներին վճարված եկամտային հարկի գումարները վերադարձնելու համար ուսանողը հարկային մարմին է ներկայացնում եկամտային հարկի վերադարձման համար հարկային մարմնի կողմից սահմանված ձևի դիմում, ինչպես նաև սույն կարգի 5-րդ կետի 5-րդ ենթակետով նախատեսված տեղեկանքը, եթե մինչև այդ ներկայացված՝ սույն կարգի 5-րդ կետով պահանջվող մյուս տեղեկատվությունը մնացել է անփոփոխ:
7. Սույն կարգի 5-րդ կամ 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում ուսումնական տարվա ավարտից հետո՝ երեք ամսվա ընթացքում։ Ուսումնական տարին հաջողությամբ ավարտված համարելու համար անհրաժեշտ բոլոր քննություններն ուսումնական տարվա ավարտից հետո հանձնելու դեպքում սույն կարգի 5-րդ կամ 6-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը հարկային մարմին են ներկայացվում ուսումնական տարվա ավարտից հետո՝ 6 ամսվա ընթացքում:
8. Սույն կարգի 5-րդ կետում նշված փաստաթղթերում առկա տեղեկատվության փոփոխությունների դեպքում ուսանողը պարտավոր է մինչև եկամտային հարկի վերադարձման համար հարկային մարմնի կողմից սահմանված ձևի հերթական դիմումի ներկայացումը հարկային մարմին ներկայացնել փոփոխությունները հավաստող փաստաթղթերը:
9. Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը մերժվում է, եթե`
1) այն ներկայացնելու պահին ուսումնական տարվա մեջ ներառված այն բոլոր ամիսների, որոնց ընթացքում տվյալ ուսանողը տվյալ գործատուի մոտ համարվել է վարձու աշխատող, համար ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական (պարզեցված) հաշվարկով աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով հայտարարագրված հարկային պարտավորություններն ամբողջությամբ կատարված չեն.
2) չեն ներկայացվել սույն կարգի 5-րդ, 6-րդ և 8-րդ կետերով նախատեսված փաստաթղթերը.
3) ուսանողը սույն որոշմամբ սահմանված կարգով մեկ անգամ նույն կրթական աստիճանում որևէ այլ մասնագիտության գծով օգտվել է ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով եկամտային հարկի գումարների վերադարձման հնարավորությունից.
4) հարկային մարմնում առկա տեղեկատվության հիման վրա պարզվում է, որ ուսումնական տարվա ընթացքում ուսանողը փաստացի օգտվել է օրենսգրքի 160-րդ հոդվածով նախատեսված՝ եկամտային հարկը հետ ստանալու հնարավորությունից։
10. Եկամտային հարկի վերադարձի մասին դիմումը հարկային մարմնի կողմից մերժվելու դեպքում դիմումը ներկայացնելուն հաջորդող ութ աշխատանքային օրվա ընթացքում մերժման հիմքերի մասին ծանուցվում է ուսանողին:
Մնացածը նայեք հետագայի հաշվով:

Anushik

ՀՀ-ում հավատարմագրված բարձրագույն ուսումնական հաստատությունների մագիստրատուրայի, ասպիրանտուրայի և օրդինատուրայի այն մասնագիտությունները, որոնցից որևէ մեկով առկա ուսուցմամբ սովորողի (ուսանողի) աշխատավարձի և դրան հավասարեցված վճարումների մասով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով սահմանված կարգով հաշվարկված եկամտային հարկն ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով վերադարձվում է. Հղում…