Կազմակերպության անձնական հաշվի քարտ քաղվածքի հետ կապված

Բարև Ձեզ: Կազմակերպության անձնական հաշվի քարտ քաղվածքի միասնական հաշվում առկա է բավականին խոշոր գումար: Խնդրում եմ օգնել. այդ գումարը ինչի՞ց է գոյացել, այսինքն` ավել եմ փոխանցել և, եթե այո, կարո՞ղ եմ դիմում գրել, որ այն հետ վերադարձնեմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Կարող եք նայել ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀԻ ՀՐԱՄԱՆԸ ՀԻՄՆԱՎՈՐՎԱԾ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇԻՎ ՄՈՒՏՔԱԳՐԵԼՈՒ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅԱՆ ԵՎ ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՑ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄԻ ՁԵՎԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ 27 հուլիսի 2017 թ.N 246-Ն Հ Ր Ա Մ Ա Նը։
Հնարավոր է ավել գումար եք փոխանցել միասնական հաշվին, կամ հաշվետվություններ եք ուղղել, որի արդյունքում հարկեր են պակասել։ Ամեն դեպքում միասնական հաշվից կարող եք հետ ստանալ Ձեր գումարները, կամ պահել այն հետագա հարկերը վճարելու համար։

Տիգրան

Կարող եք դիմում գրել և ստանալ, սակայն մինչ այդ պետք է ներկայացնեք գումարների փոխհատուցման ուսումնասիրման դիմում, իսկ Ձեր համար պատճառը հստակ չէ, թե ինչպես է այն առաջացել, դա կապված է տվյալ սուբյեկտի գործառնությունների հետ, երևի ԱԱՀ-ով կազմակերպություն եք, որը նաև արտահանում է կատարում:

Nerses

Մեկ անգամ ևս նայեք հաշվի քաղվածքը, հետ իջեք նախորդ ամիսներ և կտեսնեք, երբ է առաջացել։ Այո, կարող եք գրեք դիմում և հետ ստանալ գումարը, կամ մարել առաջացող հարկերը:

Իննա

Կամ ավել եք փոխանցել ամիսների ընթացքում, կամ հետին ամսաթվով գործընկերներից ապրանքի կամ ծառայութան մատուցման հաշիվներ եք ստացել, որոնցով նվազեցվել է հարկը և հավելավճար գոյացել:

Anushik

Մեկ անգամ ևս ստուգեք ներկայացված հաշվետվությունների ճշտությունը: Գումարը կարող է գոյացած լինել ամսական 5000 դրամ շահութահարկի և սոցիալական վճարների նախօրոք վճարումից: Եթե առկա է ավել գումարը, ապա կարող եք ներկայացնել ՄԻԱՍՆԱԿԱՆ ՀԱՇՎԻՑ ԳՈՒՄԱՐՆԵՐԸ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼՈՒ ԴԻՄՈՒՄ և այն ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում գումարը կմուտքագրվի ձեր բանկային հաշվեհամարին, իսկ դրա բացակայության դեպքում՝ վճարողի առաջարկած առևտրային բանկ՝ ֆիզիկական անձի անձնագրային տվյալներով:

Maya

ՀՀ ՀՕ, հոդված 327, մաս 2․ Միասնական հաշվում առկա գումարները ենթակա են վերադարձման հարկ վճարողին նրա կողմից հարկային մարմին ներկայացված՝ հարկային մարմնի սահմանած ձևով և կարգով լրացված դիմումի հիման վրա՝ այն ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում: Վերադարձը կատարվում է դիմումում նշված գումարի չափով, սակայն ոչ ավելի, քան վերադարձման օրվա դրությամբ միասնական հաշվում առկա գումարի չափից: Միասնական հաշվից գումարների վերադարձն իրականացնում է գանձապետարանը՝ գումարը փոխանցելով վճարողի բանկային հաշվին, իսկ դրա բացակայության դեպքում՝ վճարողի առաջարկած առևտրային բանկ՝ ֆիզիկական անձի անձնագրային տվյալներով: Գումարի վերադարձը սույն մասով սահմանված ժամկետից 30 օրից ավելի ուշացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր ուշացած օրվա համար հարկ վճարողին վճարվում է տույժ՝ վերադարձման ենթակա գումարի 0.03 տոկոսի չափով: