Կա՞ արդյոք աշխատավարձը կրճատելու տոկոսային նվազագույն շեմ

Հերմինե․

Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Ընկերությունը, ստեղծված այս իրավիճակից, ունի ֆինանսավորման խնդիր, և գործատուն ցանկանում է որոշակի տոկոսով աշխատողների աշխատավարձները օգոստոս ամսից կրճատել, արդյո՞ք իրավունք ունի կրճատելու, և կա՞ նվազագույն տոկոսային շեմ։

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
5 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Ալլա

Չկա աշխատավարձը կրճատելու տոկոսային շեմ, բայց կա նվազագույն աշխատավարձի շեմ, որից ցածր չպետք է վարձատրվի աշխատողը։

Hermine

Շնորհակալություն:

Տիգրան

Նախ չկա աշխատավարձ կրճատելու նվազագույն տոկոսային շեմ։ Այն համարվում է աշխատանքի էական պայման: Ըստ ԱՕ հ.105-ի 1. Արտադրության ծավալների և (կամ) տնտեսական և (կամ) տեխնոլոգիական և (կամ) աշխատանքի կազմակերպման պայմանների փոփոխման դեպքում թույլատրվում է փոփոխել աշխատանքի էական պայմանները:
2. Աշխատանքի էական պայմաններ են աշխատանքի վայրը, աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը, արտոնությունները, աշխատաժամանակի (աշխատանքի և հանգստի) ռեժիմը, տարակարգերը և պաշտոնների անվանումները, աշխատանքային պայմանագրի տեսակը, որոնց և (կամ) գործատուի փոփոխման դեպքում գործատուն աշխատողին պետք է ծանուցի սույն օրենսգրքի 115-րդ հոդվածով սահմանված ժամկետներում, բացառությամբ հետևյալ դեպքերի.
1) հիմնական աշխատավարձի չափի և (կամ) հավելումների, հավելավճարների բարձրացման դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են.
2) օրական և (կամ) շաբաթական աշխատաժամանակի կրճատման դեպքում, երբ մյուս պայմանները պահպանվում են:
3. Առանց աշխատողի գրավոր համաձայնության աշխատանքի վարձատրության չափը և (կամ) այն որոշելու ձևը գործատուն կարող է փոփոխել միայն օրենքով կամ կոլեկտիվ պայմանագրով աշխատանքի վարձատրության պայմանների փոփոխության դեպքում, որի մասին գործատուն գրավոր ձևով պետք է ծանուցի աշխատողին ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ՝ մինչև նոր պայմանների ուժի մեջ մտնելը:
5. Եթե աշխատանքի նախկին էական պայմանները չեն կարող պահպանվել, իսկ աշխատողը չի տվել իր գրավոր համաձայնությունը աշխատանքը նոր պայմաններում շարունակելու համար, ապա աշխատանքային պայմանագիրը լուծվում է սույն օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետի համաձայն:
Ելնելով վերոգրյալից, արդեն կողմնորոշվեք ինչպես անեք:

karine

Ելնելով կազմակերպության ծանր ֆինանսական դրությունից` այո, գործատուն կարող է նվազացնել աշխատավարձը` չխախտելով նվազագույն աշխատավարձի մասին օրենքը։

Իննա

Կարող է կրճատել աշխատավարձը, կնքելով նոր աշխատանքային պայմանագրեր, բայց ոչ պակաս քան նվազագույն աշխատավարձի չափը։