Միջին օրական աշխատավարձ

Աննա.

Բարև Ձեզ, հարգելի գորընկերներ:
Խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցով: Նոր աշխատանքային օրենսգրքում գրված է.
Հնգօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 21-ի: Վեցօրյա աշխատանքային շաբաթվա դեպքում միջին օրական աշխատավարձի չափը որոշվում է` միջին ամսական աշխատավարձը բաժանելով 25-ի:Այստեղ ոչինչ գրված չէ 30.4 գործակցի մասին, այնինչ այս սայթում հղվող շատ հարց և պատասխաններում հղիության և ծննդաբերության նպաստը հաշվարկվում էր 30.4 գործակցով:
Հարցս հետևյալն է, խնդրում եմ գրեք այն իրավական ակտը, որը պահանջում է հաշվել 30.4 գործակցով:
Կանխավ շատ շնորհակալ եմ:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
4 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Անահիտ

Հղիության,ծննդաբերության նպաստի համար միջին աշխատավարձը հաշվարկվում է 30.4գործակցով,օրենսգրքում նշված փոփոխության մեջ ոչինչ չի ասվում դար մասին, այսինքն հաշվարկը նույնն է մնացել:

Շուշանիկ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
Օ Ր Ե Ն Ք Ը
ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ԱՆԱՇԽԱՏՈՒՆԱԿՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻՑ ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
2005 թ. նոյեմբերի 25
ՀՕ-208-Ն

Ռաֆիկ

Հարգելի Աննա.
Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության նպաստների (այդ թվում նաև հղիության և ծննդաբերության նպաստների) չափը հաշվարկելու համար հիմք ընդունվող միջին ամսական աշխատավարձը հաշվարկվում է ՀՀ կառավարության 30.03.06 ««Ժամանակավոր անաշխատունակության դեպքերից պարտադիր սոցիալական ապահովագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի կիրարկումն ապահովելու մասին» թիվ 571-Ն որոշման 3-րդ հավելվածի կարգի համաձայն (այնտեղ կիրառվում է 30.4 գործակից)։

Աննա

Անչափ շնորհակալ եմ պատասխանների համար