Շահութահարկի հաշվարկի վերաբերյալ

Արփինե.

Հարգելի հաշվապահներ, եթե ունեք շահութահարկի 5 աղյուսակում լրացնելու ստանդարտ ձև, հաշվապահական հաշվառման քաղաքականության մասին (հաշվապահական հաշվառումը համապատասխանում է ՀՀօրենքի ՀՀ ստանդարտին), խնդրում եմ ուղղարկեք skrisina շնիկ mail.ru :

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Կարեն

Ինձ մոտ հանդիպակաց հարց առաջացավ` իսկ կարելի՞ է չլրացնել այդ աղյուսակը: Այսքան ժամանակ չեմ լրացրել, խնդիր չի առաջացել: Միգուցե դա ձևական բնույթ է կրում, դրա համար էլ ուշադրություն չեն դարձնում:

Արփինե

Բարև, Կարեն: Շնորհակալություն արձագանքիդ համար: Այս հարցի վերաբերյալ ես միշտ գրել եմ մեկ տողով, որ, սակայն, բոլորը ասում են, որ շատ երկար բարակ բացատրություններ են գրում, ստացման, գների տեղափոխման և այլն, այդ իսկ պատճառով դիմեցի՝ մտածելով, որ որևէ մեկը գոնե մի քանի նախադասությունով կարճ կոնկրետ կգրի, սակայն ինչպես տեսանք՝ այդպիսի արձագանք չեղավ: Ինչևէ:

Artur

Եթե խոսքը գնում է հարկային քաղաքականության մասին, ապա ասեմ, որ դա լրիվ ձևական բնույթ է կրում, քանի որ անկախ ամենինչից մեր հարկային օրենսդրությունը այդքան էլ հնարավորություն չի տալիս հարկային քաղաքականություն ընտրել:

Աննա

ՍՊԸ-ն հաշվապահական հաշվառումը վարում է Հաշվապահական Հաշվառման օրենսդրության համաձայն, ըստ
ՀՀ օրենքի և Հաշվապահական Հաշվառումը կարգավորող իրավական այլ ակտերի:
Կազմակերպության գույքի, պարտավորությունների և տնտեսական գործառնությունների հաշվառումը վարվում է ֆինանսական
գործունեության հաշվապահական հաշվառման հաշվային պլանին համապատասխան:
Գործունեության մեջ օգտագործվող հիմնական միջոցների և նյութական ակտիվների ամորտիզացիոն մասհանումները կարգավորում
են ՀՀ օրենքի 12 հոդվածով նախատեսված ամորտիզացիոն մասհանումների նորմաներին
համապատասխան:
Ոչ նյութական ակտիվները գնահատվում են ձեռք բերման արժեքով առանց ամորտիզացիայի և արժեզրկման կորուստների:
Պաշարները գնահատվում են ինքնարժեքով: Արտարժույթով արտահայտված ակտիվների և պարտավորությունների փոխարժեքային
տարբերությունները ճանաչվում են որպես ծախս կամ որպես եկամուտ այն հաշվետու ժամանակաշրջանում, երբ դրանք առաջացել են:
Հասույթը ճանաչվում է սպասվելիք հատուցման չափով: Երբ գնորդին է փոխանցվում ապրանքների սեփականության հետ կապված
ռիսկերը և փոխհատուցումները, երբ ծառայությունները մատուցվում են և հավանական է, որ գործարքի հետ կապված տնտեսական
օգուտները կհոսեն դեպի կազմակերպություն:
Զուտ շահույթը բաշխվում է կազմակերպության Կանոնադրությամբ սահմանված պահուստների ստեղծման նպատակով:

Արփինե

Ապրես, Աննա ջան, ես գիտեմ, որ ձևական բնույթ է կրում, բայց համենայն դեպս մի բան գրում ենք: Դուք ինձ շատ օգնեցիք, շնորհակալություն:

Աննա

Խնդրեմ, Արփինե ջան: Ուրախ եմ, որ օգտակար եղա 🙂