«

»

Апр 17 2011

Եկամտահարկի հաշվետվության վերաբերյալ

astxik.

Հարգելի հաշվապահներ, բարև բոլորին, վերջապես շունչ քաշեցինք, տարեկանները մնացել են ետևում, սակայն եռամսյակի հաշվետվության վերջնաժամկետին հաշված օրեր են մնացել, իսկ ինձ մեկ հարց է հուզում, թվում էր թե գիտեմ, սակայն եկամտահարկի հաշվետվության 2-րդ էջը ինձ թյուրիմացության մեջ թողեց. ինչու՞ է օտարերկրացիներ բաժնի 31բ, 31գ տողերում գումարները գրված քաղաքացիների նման, արդյո՞ք դա նշանակում է, որ պետք է անձնական նվազեցումները այնուամենայնիվ կատարել, եթե որևէ մեկը գիտի, խնդրում եմ արձագանքեք: Շնորհակալություն:

Ֆեյսբուքյան մեկնաբանություններ

6 մեկնաբանություն

Перейти полю для комментария

  1. Аватар
    Աննա 1

    Այո, հունվարի 1-ից օտարերկրացիներն հարկվում են սովորական կարգով, ինչպես մեր քաղաքացիները: Նայեք սոց.-ի օրենսդրական փոփոխությունները:

  2. Аватар
    Աննա

    Աստղիկ ջան, ոչ ռեզիտենտին վճարված աշխատավարձից 2010թ. դեկտեմբերից պահվում է սոց. 3%, բայց դա չի նշանակում, որ եկամտահարկ էլ պետք է հաշվարկվի այնպես, ինչպես ռեզիդենտներինը: Եկամտահարկի առումով ոչինչ չի փոխվել, անձնական նվազեցում չի կատարվում:

  3. Аватар
    Աննա

    Բարև Ձեզ, Աստղիկ:
    Օտարերկրացիների մասով եկամտահարկը պահվում է առանց անձնական նվազեցման, ինչպես նախկինում էր, պարզապես հունվարի 1-ից պահվում է նաև սոց:

  4. Аватар
    Մերի

    Հարգելի Աննա, սոց.-ի օրենսդրական փոփոխությունները չեն ասում, որ եկամտահարկում էլ են փոփոխություններ եղել, անձնական նվազեցումներ չկան օտարերկրացիների դեպքում միանշանակ: Եկամտահարկի օրենքում նման փոփոխություն չի եղել:

  5. Аватар
    astxik

    Աննա 1 ջան, խոսքս սոցի մասին չէր, շնորհակալություն բոլորիդ:

  6. Аватар
    astxik

    Անգամ 3 տոկոսը եկամտահարկից չի հանվելու:

Մեկնաբանել

Վաստակի՛ր գումար՝ այս նյութը մեկնաբանելով

Աջակցություն կայքին idram ID 796528160