Հաշվապահական հաշվառման կազմակերպումը ատամնաբուժական կլինիկայում

Հակոբ.

Բարև Ձեզ: Խնդրում եմ ինձ ասել, թե ատամնաբուժական կլինիկաների հաշվապահությունը ինչպես է կատարվում: Արդյո՞ք նրանք ունեն շահութահարկի գծով արտոնություններ: Հաստատագրված հարկը նրանց վերաբերու՞մ է թե՞ ոչ: Ցանկացած տեղեկություն կարող է օգտակար լինել: Շնորհակալություն:

Կիսվել՝

Facebook մեկնաբանություններ

Հետևել այս նյութին
Ստանալ նամակ
guest
6 Մեկնաբանություն
Հները
Նորերը Most Voted
Inline Feedbacks
Դիտել բոլոր մեկնաբանությունները
Anna

h.accntnt շնիկ gmail.com գրեք մեզ ավելի մանրամասն քննարկելու համար:

Լիանա

Բարև, հարգելի Հակոբ, կլինիկաների հաշվապահությունը կատարվում է հետևյալ ձև. քանի որ նրանք ազատված են ԱԱՀ-ից, դրա համար տարվա ընթացքում հարկային ես տանելու սոց-ի և եկ-ի եռամսյակային հաշվետվություններ, իսկ տարվա վերջում` մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը շահութահարկի պարզեցված հաշվարկ: Նրանք շահութահարկի գծով չունեն արտոնություններ, հաստատագրված վճարը ընդհանրապես չի վերաբերվում նրանց, հարկվում են սովորական ձևով, այսինքն համարվում են ՓՄՁ, եթե ծանոթ ես ՓՄՁ-ի գործունեությանը: Եթե կունենաս հարցեր` գրի, կպատասխանեմ, քանի որ ես ինքս ատամնաբուժարանի հաշվապահ եմ:

Անահիտ

Հարգելի Լիաննա, այսինքն ատամնաբուժարանում հսկիչ դրամարկղային մեքենա՞ են օգտագործում:

ԳՈՀԱՐ

Հարգելի Լիանա, խնդրում եմ հնարավորության դեպքում օգնեք ինձ և գրեք gohzohrabyan շնիկ mail.ru էլ. հասցեիս: Կանխավ շնորհակալություն: Ես մի ՍՊԸ-ի հաշվապահ էի , որն աշխատում է հաստատագրված վճարով: Հիմա վերցրել եմ նորաբաց մասնավոր ատամնաբուժական կլինիկայի հաշվապահություն: Ճիշտն ասած` կուզեի իմանալ` որպես սկիզբ ի՞նչ է պետք անել, ի՞նչ հարկ եմ վճարելու, ես ունե՞մ ընտրության հնարավորություն, թե՞: Կլինիկան բացվել է 2012-ի դեկտեմբերից: Գրանցվել ենք պետ. ռեգիստրում, բանկում հաշվեհամար ենք բացել և նոր-նոր սկսել ենք աշխատել: Ուզում եմ իմանալ` որևէ բան բաց չե՞մ թողել: Ես 2012-ի համար հարկային եմ տանելու սոց-ի և եկ-ի եռամսյակային հաշվետվություններ և մինչև 2013-ի ապրիլի 15-ը շահութահարկի պարզեցվա՞ծ հաշվարկ:

Հակոբ

Շատ շնորհակալ եմ պատասխանների համար:
Անհրաժեշտության դեպքում ես անպայման կդիմեմ Ձեզ:

ԳՈՀԱՐ

Հարգելի Հակոբ, քանի որ դուք արդեն 1 տարուց ավելի է (սայթի տվյալներից եզրակացնելով), խնդրում եմ հնարավորության դեպքում օգնեք ինձ և գրեք gohzohrabyan շնիկ mail.ru էլ. հասցեիս: Կանխավ շնորհակալություն: Վերցրել եմ նորաբաց մասնավոր ատամնաբուժական կլինիկայի հաշվապահություն: Ճիշտն ասած` կուզեի իմանալ որպես սկիզբ ինչ է պետք անել, ինչ հարկ եմ վճարելու, ես ունե՞մ ընտրության հնարավորություն ,թե՞: Կլինիկան բացվել է 2012-ի դեկտեմբերից: Գրանցվել ենք պետ. ռեգիստրում, բանկում հաշվեհամար ենք բացել և նոր-նոր սկսել ենք աշխատել: Ուզում եմ իմանալ` որևէ բան բաց չե՞մ թողել: Ես 2012-ի համար հարկային եմ տանելու սոց-ի և եկ-ի եռամսյակային հաշվետվություններ և մինչև 2013-ի ապրիլի 15-ը շահութահարկի պարզեցվա՞ծ հաշվարկ: