Tag: ապառիկ

Ապառիկի ձևակերպում

Արթուր․

Բարև Ձե։ Եթե ԱՁ-Ն աշխատում է շրջհարկով և պետք է իրականացնի ապառիկ վաճառք, խնդրում եմ ասել 1. Արդյո՞ք պետք է գրվի հաշիվ Բանկի անունով, թե՞ գնորդի անունով պետք գրվի միայն, իսկ եթե գնորդի, ապա բանկի հետ ինչ որ թղթաբանության հարց առաջանու՞մ է։

Նշեմ նաև, որ առք վաճառք է իրականացնում, ինչպես նաև մատուցում տեղադրման ծառայություն, այս դեպքում տեղադրումը կհարկվի այլ-ով չէ՞, ճի՞շտ եմ հասկանում։

Գործառնության ձևակերպում

Տաթևիկ․

Բարև ձեզ։ Խնդրում եմ օգնեք ձևակերպել հետևյալ գործառնությունը` վաճառվել է 75 000 դրամ ինքնարժեքով արտադրանք ապառիկ 100 000 դրամով։ Կանխավ շնորհակալ եմ։

Այլ հաշվապահական խնդիրներ…

Դասընթացներ իրականացնելու վերաբերյալ

Տաթև.

Բարև ձեզ:
Կազմակերպությունը մատուցում է դասընթաց: Բանկի հետ պայմանագիր է կնքում, ըստ որի իր ուսանողները հնարավորություն են ունենում ուսման վճարը վճարել ապառիկ տարբերակով:
ՍՊԸ-ն աշխատում է միկրոյի դաշտում և դուրս է գրում ծառայության համար հաշիվ վավերագիր: Հարց. հաշվապահորեն ո՞նց ներկայացնել տվյալ գործառույթը։

Որոշել իրացումից շահույթը/վնասը

Լիլիթ.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել լուծել հետևյալ խնդիրը. վաճառվել է ապառիկ ոչ նյութական ակտիվ, որի սկզբնական արժեքը կազմել է 1100.0 դրամ, կուտակված ամորտիզացիան 800.0 դրամ, իսկ վաճառքի գինը 400.0 դրամ: Որոշել իրացումից ստացված շահույթը կամ վնասը:

Ապառիկ ձեռք են բերվել արագամաշ առարկաներ

Լիլիթ.

Ողջույն: Կօգնե՞ք գտնել թղթակցող հաշիվները և գտնել ԱԱՀ-ի գումաը:
Ապառիկ գնել են արագամաշ առարկաներ`
Ա. գնման գինը 50 000,
Բ. ԱԱՀ-ի գումա՞րը:

Որոշել իրացումից ստացված շահույթը կամ վնասը

Կարինե.

Օգնեք ձևակերպել արտադրանքի վաճառքի հետ կապված գործառնությունները, որոշելով իրացումից ստացված շահույթը կամ վնասը: Գնորդներին վաճառվել է պատրաստի արտադրանք: Հասույթը՝ կանխիկ գումարով 250 000դր., գումարած 20% ԱԱՀ, մուտքագրվել են դրամարկղ: Ապառիկ վաճառվել է 1 400 000դրամի արտադրանք՝ գումարած 20% ԱԱՀ: Վաճառված արտադրանքի փաստացի արտադրական ինքնարժեքը կազմել է 1 000 000դրամ: Վաճառքի հետ կապված կատարվել են հետևյալ ծախսումները՝ փաթեթավորման նյութեր՝ 52 000դր., աշխատավարձ փաթեթավորող բանվորներին՝ 150 000, տրանսպորտային կազմակերպությանը հաշվարկային հաշվից փոխանցվել է 96 000դր., ներառյալ` ԱԱՀ, գովազդի համար ստացվել է հաշիվը՝ 60000դր., գումարած` ԱԱՀ:

Արդյո՞ք անհրաժեշտ է դուրս գրել հաշիվ վավերագիր գնորդի տվյալներով

Արմինե.

Բարև ձեզ։ Եթե Ա/Ձ-ն գործում է շրջհարկի դաշտում և իրականացնում է ապառիկ վաճառք, այդ դեպքում պե՞տք է դուրս գրել հաշիվ վավերագիր այդ գնորդի տվյալներով, պայմանագրի կնքման օրով։

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Խնդրում եմ օգնել ձևակերպել:
1. 10 000 տնտեսական պարագաները դուրս են գրվել՝ ճանաչվել են ծախս:
2. Մատուցվել է ծառայություններ (ապառիկ)՝ 600 000 դրամ :

Տալ հաշվապահական ձևակերպումներ

Syuzanna.

Բարև Ձեզ:
Խնդրում օգնեք հաշվապահորեն ձևակերպել.
1. Անավարտ արտադրության սկզբնական մնացորդը տեղափոխվել է հիմնական արտադրության հաշվին՝ 495 դրամ։
2. Հիմնական արտադրության համար կատարվել են հետևյալ ծախսերը՝
ա) նյութեր՝ 700 դրամ
բ) հաշվարկային հաշվից փոխանցվել է տեխնոլոգիական նպատակներով ծախսված էլեկտրաէներգիայի արժեքը՝ 70 դրամ (ներառյալ ԱԱՀ)
գ) hաշվարկվել է մաշվածություն արտադրական նշանակության հիմնական միջոցների համար՝ 185 դրամ:
3. Հաշվարկել աշխատավարձ
ա) տնօրենին 120 դրամ
բ) հաշվապահին 100 դրամ
գ) արտադրամասի վարպետին 90 դրամ
դ) 10 բանվորից յուրաքանչյուրին 55 դրամ
ե) արտադրանքի առաքման բաժնի աշխատակցին 60 դրամ:
4. Հաշվարկված աշխատավարձից կատարվել են համապատասխան օրենսդրական ակտերով պահանջվող պարտադիր պահումներ:
5. Հաշվարկային հաշվում ստացվել է աշխատավարձի վճարման համար անհրաժեշտ գումարը:
6. Դրամարկղից վճարվել է աշխատավարձ, բայց մեկ բանվոր հիվանդության պատճառով չի ստացել:
7. Անհատույց ստացել է 100 դրամի բանվորական արտահագուստ, որը բաժանվել է բանվորներին, 6 ամիս անց այն դուրս է գրվել շահագործումից:
8. Հաշվետու ժամանակաշրջանի վերջում գույքագրմամբ որոշել և անավարտ արտադրանքին է վերագրվել հիմնական արտադրությունում կուտակած ծախսումների 20%-ը, 10% դիտվել է խոտան և դուրս է գրվել համապատասխան ձևով:
9. Արտադրությունից ստացվել և պահեստ է մուտքագրվել 130 հատ պատրաստի արտադրանք, փաստացի արտադրական ինքնարժեքով (որոշել ինքնարժեքը):
10. Գնորդին առաքվել է 75 հատ պատրաստի արտադրանք։ Վաճառքի գինը սահմանելիս նախատեսվել է 60% շահույթ (առանց ԱԱՀ-ի):
11. Հաշվարկային հաշվում գնորդներից ստացվել է ապառիկ վաճառքից հասույթը։
12. Կազմակերպությունը հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկային հաշվում ստացել է բանկի կարճաժամկետ վարկ, 1 տարի ժամկետով 1 000 դրամ: Տարեկան 18% տոկոսադրույքով։
13. Գործառնական վարձակալության պայմանագրով 5-րդ տարում 500 դրամով տրվել է վարձակալության շենք, որի սկզբնական արժեքը 2 000 դրամ է, պ/ժ 10 տարի, կադաստրային արժեքը 3 000 դրամ:
14. Գույքագրման ժամանակ հայտնաբերվել է 100 դրամի նյութերի պակասորդը, որը վերագրվել է նյութական պատասխանատու անձին: Նյութերի շուկայական արժեքը 115 դրամ է:
15. Հաշվարկային հաշվից վճարվել է առհաշիվ անձին գործուղման նպատակով 170 դրամ։ Գործուղումից վերադառնալով անձը ներկայացրել է կանխավճարային հաշվետվություն, որի համաձայն հիմնավորված ծախսերը կազմել են 210 դրամ։
16. Ձեռք է բերվել ապառիկ համակարգիչ 310 դրամ ներառյալ ԱԱՀ-ն, որի գումարը վճարվել է հաշվարկային հաշվից։ Այն օգտագործվել է վարչական նպատակներով։
17. Հարկային հաշվով վաճառել է մնացորդային արտադրանքը 60% շահույթով։

Ապառիկի ձևակերպում

Արմինե,

Բարև ձեզ: Խնդրում եմ ինձ օգնել: Ապառիկի ձևակերպման դեպքում հաշիվ-ապրանքագիրը դուրս են գրում ապառիկի ընդհանուր գումարո՞վ, թե՞ հանում են բանկի գործընկերոջ տոկոսները։

ՍՊԸ-ն ապառիկ վաճառք պետք է կատարի ֆիզ. անձին

Լուսինե Բ.

Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում։ ՍՊԸ-ն ապառիկ վաճառք պետք է կատարի ֆիզ. անձին, որի դիմաց վճարելու է բանկը: Հաշիվ պե՞տք է դուրս գրել, թե՞ ՀԴՄ կտրոն տալ:

Ապառիկի ձևակերպում

Սիրվարդ.

Բարև ձեզ:

Ինչպե՞ս պետք է ձևակերպել խանութից վաճառած ապառիկը, գումարը ստանում ենք բանկից:

Ապրանքի վաճառք ապառիկով

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք` առաջին անգամ պետք է զբաղվենք ապառիկ առևտրով: Ֆիզ. անձը գնում է ապրանքը ապառիկով, սակայն գումարը փոխանցում է բանկը, այսինքն ես ՀԴՄ-ի կտրոն չեմ կարող տրամադրել գնորդին, դրա փոխարեն պետք է դուրս գրեմ հաշիվ-ֆակտուրա, որպեսզի կրկնակի շրջանառություն չլինի, բայց այս դեպքում էլ ԱԱՀ-ի 12 տողի շրջանառության և ՀԴՄ-ի ֆիսկալային թվի միջև կլինի տարբերություն, խնդրում եմ օգնեք ավելի ճիշտ հասկանալու և ձևակերպելու նման գործարքները:

Խանութը զբաղվում է համակարգիչների ներմուծմամբ և մանրածախ վաճառքով

Արթուր.

Խանութը զբաղվում է համակարգիչների ներմուծմամբ և մանրածախ վաճառքով, կատարում է նաև ապառիկ վաճառք և փոխանցումով մանրածախ վաճառք բանկի միջոցով` համաձայն պայմանագրի: Կազմակերպությունը հանդիսանում է ԱԱՀ չվճարող: Արդյո՞ք նոր կարգով պետք է վարի առաքման գիրք, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Առաքման գրքի լրացման վերաբերյալ

Arno.

Հարգելի հաշվապահներ, մեր կազմակերպությունը ունի խանութներ, ունենք ապառիկով վաճառք, ներքին տեղաշարժ ենք անում, նաև հարկային հաշվով վաճառք, մենք առաքումների գիրքը պիտի՞ լրացնենք:
Կանխավ շնորհակալ եմ:

Արդյո՞ք անհրաժեշտ է առաքման գիրք վարել

Արթուր.

Խանութը իրականացնում է համակարգիչների մանրածախ վաճառք, ունի ՀԴՄ, ԱԱՀ վճարող չէ, սակայն իրականացնում է ապառիկ վաճառք փոխանցումով: Արդյո՞ք անհրաժեշտ է առաքման գիրք վարել:

Եթե ֆիզանձը ապառիկ ձեռքբերում է կատարում խանութից

Կամո.

Բոլորին ողջույն: Ինչպե՞ս եք կարծում, եթե ֆիզանձը ապառիկ ձեռքբերում է կատարում խանութից, այսինքն գումարը փոխանցում է բանկը, ապրանքը ստանում է ֆիզանձը, պե՞տք է ֆիզանձին տրամադրել ՀԴՄ-ի կտրոն, եթե ոչ, ապա ի՞նչ: Գումարի 100 %-ը վճարում է բանկը, գումարը ես իրենից եմ ստանում: Ինձ անհանգստացնում է “դրամական հաշվարկները” բառակապակցությունը “ՀԴՄ-րի մասին” օրենքում: Գիտեմ, որ պետք է այդ ֆիզանձին տրվի որևէ փաստաթուղթ, բայց որը, հստակ չեմ ընկալում, բայց հակված եմ ՀԴՄ-ի տարբերակին: Շնորհակալ կլինեմ բոլոր կարծիքների համար:

Ապրանքի ապառիկ վաճառք

Վլադ.

Բարև ձեզ:

Ես աշխատում եմ մի ՍՊԸ-ում, մենք ապառիկով տեխնիկա ենք վաճառում և ցանկանում ենք ակցիա կազմակերպել, հաճախորդի փոխարեն առաջին ամսվա մուծումը կատարել: Օրինակ՝ եթե հաճախորդը գնում է 200 000 դրամ արժողությամբ ապրանք 10 ամսով, ապա մենք առաջին ամսվա 20 000 դրամը վճարում ենք: Սակայն ես այդքան էլ լավ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է այս ամենը ձևակերպել, որպեսզի մենք ավելորդ շահութահարկ չվճարենք: Կանխավ շնորհակալություն: