Tag: հասցեափոխություն

Գործունեության հասցեի փոփոխություն

Աննա․

Բարև Ձեզ։ Նոր բացված ՍՊԸ է, պետ. ռեգիստրում գործունեության հասցեն սխալմամբ նշված է եղել իրավաբանական հասցեն։ Որտե՞ղ և ինչպե՞ս կարող եմ փոխել գործունեության հասցեն:

Հասցեի փոփոխություն

Արմանե․

Բարև Ձեզ, խնդրում եմ ասեք՝ ինչպիսի՞ն է ՍՊԸ-ի իրավաբանական հասցեի փոփոխման ընթացակարգը, պայմանները, կա՞ն արդյոք նախատեսված  պետական տուրքեր կամ վճարումներ։

Ու՞ր պիտի դիմել։

Ի՞նչ է ասում օրենքը ՍՊԸ գրանցման վայրի և ծավալած գործունեության վայրի մասին, արդյո՞ք դրանք պիտի համընկնեն։

Կարիք կա՞ ամեն անգամ գրասենյակ փոխելիս փոխել իրավաբանական հասցեն։ 

Կանխավ շնորհակալություն։

Իրավաբանական անձի հասցեափոխություն

Արևիկ.

Բարև Ձեզ: Մեր աշխատանքի ընթացքում լրացվել է ֆակտուրա, հետո պարզվել է, որ տվյալ կազմակերպության /հասցեի փոփոխության դեպքում/ անվանումը, տվյալները փոխվել են: Հիմա ինձ հետաքրքրում է` ինչպե՞ս վարվել լրացված ֆակտուրայի հետ, որպեսզի մեր ԱՁ-ն չտուժի և տուգանքներ չմուծի, այսինքն՝ օրենքով ի՞նչ պետք է լրացնենք: Ուղղություն տվեք ճիշտ հարցին լուծում տալու համար:

Ի՞նչ է հարկավոր Ա/Ձ-ի գործունեության հասցեի փոփոխության համար

Վիկտորյա.

Բարև Ձեզ: Միկրոյով աշխատող Ա/Ձ-ի /գեղեցկության սրահ/ հասցեի տեղափոխության համար ի՞նչ է հարկավոր:

Ա/Ձ-ի գործունեության հասցեի փոփոխության հետ կապված

Արմեն.

Բարև Ձեզ: Ա/Ձ-ն աշխատում է շրջհարկով, հիմա գործունեության վայրը մեկ հասցեից փոխվել է ուրիշ հասցե: Կարո՞ղ եք ասել՝ ի՞նչ փոփոխություն է պետք անել գրանցման մեջ, և ՀԴՄ հասցեն ինչպե՞ս են փոխում:

Եթե ԱՁ-ն փոխում է գործունեության հասցեն

Արփինե․

Բարև Ձեզ։ Եթե ԱՁ-ն փոխում է գործունեության հասցեն, միայն ՀԴՄ-ն վերագրանցելը բավարա՞ր է, թե՞ պետք է պետռեգիստրում էլ տեղյակ պահվի և փոփոխություն արվի։ Նախապես շնորհակալ եմ։

Անձը ցանկանում է ֆիլմարտադրության և նկարահանման ծառայություններ մատուցող ՍՊԸ հիմնադրել

Արման.

Հարգելի հաշվապահներ:

Ֆիլմարտադրության և նկարահանման ծառայություններ մատուցող ՍՊԸ պետք է գրանցեմ, մի քանի հարցեր ունեմ.

  1. Ինչքա՞ն է գրանցման վճարը:
  2. Իրավաբանական հասցեն հնարավո՞ր է գրանցել բնակարանի հասցեով, և հետագայում հասցեն փոփոխելը խնդի՞ր է, թե՞ ոչ:
  3. Կանոնադրություն տեղում ինձ կտա՞ն:
  4. Ի՞նչ հարկային վճարներ եմ անելու, ինչո՞վ եմ հարկվելու (դրամաշնորհները հարկվելու՞ են):
  5. Եթե մի 2-3 ամիս կազմակերպությունը ոչ մի ծառայություն և գործունեություն չի կատարում, էդ դեպքում ի՞նչ վճարներ եմ անելու:
  6. Կարո՞ղ եմ չգրանցել ոչ մի աշխատող: Քանի որ հնարավոր են աշխատանքային դադարներ, ինձ ավելի ձեռնտու կլինի՞ քաղիրավականով աշխատել, թե՞ ոչ:

Շնորհակալություն:

ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով

Արփինե.

Բարև ձեզ: ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով, վաճառում է կաթսաներ՝ փաստաթղթով ձեռք բերված, այս պահին խանութը, որում իրականացնում էր վաճառքը, փակվում է, կարելի՞ է արդյոք ՀԴՄ-ն վերահասցեավորել բնակարանի հասցեով և կատարել առաքում՝ տպելով ՀԴՄ կտրոն կանխիկով վճարել ցանկացողների համար։

ՀԴՄ հասցեի փոփոխության հետ կապված

Աննա.

Դեղատնային գործունեությունը այլ հասցե տեղափոխելու դեպքում մինչ նոր լիցենզիա ստանալը ՀԴՄ-ի հասցեն կարո՞ղ ենք փոխել: