Tag Archive: անաշխատունակություն

Mar 22 2019

Արդյո՞ք անձը կստանա նպաստ

Անի.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք խորհրդով։ Եթե ֆիզից ֆիզ եմ գնում, իսկ կազմակերպությունը լուծարման և սնանկ ճանաչվելու գործընթացի մեջ է, կստանա՞մ նպաստը:

Mar 08 2019

Ինչպե՞ս է հաշվարկվում նպաստը

Լիլիթ.

Բարև ձեզ։ Եթե ես աշխատավայրում գրանցվում և աշխատում եմ 5 ամիս, հետո գնում եմ ֆիզ. արձակուրդ, ֆիզ. արձակուրդի համար տրվող գումարը ինչպե՞ս է հաշվարկվում: Աշխատավարձս նվազագույն չափով է։

Feb 27 2019

Նպաստի հաշվարկ համատեղությամբ աշխատանքի դեպքում

Նաիրա.

Խնդրում եմ օգնեք` համատեղության կարգով աշխատողի բյուլետենի հաշվարկն ո՞վ ու ինչպե՞ս է կատարում:

Feb 25 2019

Բյուլետենի հաշվարկի վերաբերյալ

Արսինե.

Հարգելի հաշվապահներ,

Աշխատողը ներկայացրել է ժամանակավոր անաշխատունակության թերթիկ, որում աշխատանքի ներկայանալու հատվածում նշված է շարունակելի: Կատարվել է հաշվարկ՝ 2-րդ օրվանից սկսած 5 օր գործատուի միջոցների հաշվին, իսկ մնացած օրերի համար` պետբյուջեից, և վճարվել է:

Հարցս հետևյալն է՝ շարունակվող անաշխատունակության թերթիկի համար հաշվարկ կատարելիս արդյո՞ք նույն կերպ է հաշվարկվում, թե՞ արդեն անաշխատունակության բոլոր օրերի համար (ներառյալ առաջին օրը) հատուցվում է պետբյուջեից:

Կանխավ շնորհակալություն:

Feb 07 2019

Երեխայի խնամքի արձակուրդի վերաբերյալ

Ալինա.

Բարև ձեզ։ Խնդրում եմ օրենքի շրջանակներում պատասխանեք ինձ։ Ես 2018թ սեպտեմբերի 1-ից վերադարձել եմ աշխատաքիս երեխայի խնամքի արձակուրդիս 2 տարին լրանալուց հետո։ Անցել է 5 ամիս։ Ես կարո՞ղ եմ 2019 մարտի մեկից մինչև մայիսի մեկը վերցնել երեխայի խնամքի արձակուրդ։ Երեխայիս 3 տարին կլրանա 2019թ սեպտեմբերին։ Խնդրում եմ ասեք` դա օրինակա՞ն է, և օրենքի ի՞նչ կետեր կան։

Feb 01 2019

Նպաստի ստացում որպես խնամակալ

Անի.

Հարգելի հաշվապահներ, ես ֆիզարձակուրդից ուզում եմ վերադառնալ աշխատանքի, երեխայիս խնամելու է մայրս։ Լսել եմ, որ նա օրենքով որպես խնամակալ պետությունից գումար կարող է ստանալ։ Ու՞մ պետք է դիմենք այդ գումարի համար և արդյո՞ք կարող ենք ստանալ, եթե մայրս գրանցված է որպես ԱՁ։

Feb 01 2019

Անաշխատունակության նպաստ ու՞մ է հասնում

Արմեն.

Բարև ձեզ, որ խնդրեմ կասեք` բուլետեն միայն պետական ապարատի աշխատողների՞ն է հասնում, թե՞ բոլոր գրանցված աշխատողներին, և եթե հասնում է, ճի՞շտ գիտեմ 80 %-ի չափը:

Jan 25 2019

Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետ

Աստղիկ.

Բարև ձեզ, խնդրում եմ մանրամասնել Աշխատանքային օրենսգրքի 113-րդ հոդվածի 1-ին կետի 7-րդ ենթակետի հետևյալ հարցը, թե որ հիվանդությունների դեպքում է պահպանվում աշխատողի աշխատատեղը և պաշտոնը և ինչքան ժամանակով (նշեմ, որ աշխատողն արդեն 140 օր չի ներկայանում աշխատանքի` անաշխատունակության պատճառով): Կանխավ շնորհակալություն:

Jan 08 2019

Եթե աշխատողը ազատման դիմում ներկայացնելու ընթացքում հիվանդանում է և բյուլետեն է ներկայացնում

Լիլիթ.

Հարգելի գործընկերներ, եթե աշխատողը ազատման դիմում ներկայացնելու ընթացքում հիվանդանում է և բյուլետեն է ներկայացնում, արդյո՞ք նա պետք է այդ օրերը լրացուցիչ աշխատի: Կանխավ շնորհակալություն:

Dec 24 2018

Պարգևավճար արձակուրդում գտնվելու ժամանակ

Karine.

Հարգելիներս, կասե՞ք` եթե աշխատողը ծննդաբերության արձակուրդում է, հնարավո՞ր է գործատուն պարգևավճար տա: Օրենքը կասե՞ք:

Dec 12 2018

Եթե աշխատակիցը աշխատում է շաբաթական 2 օր

Անյուտա.

Հարգելի հաշվապահներ ջան, խնդրում եմ արձագանքեք.
Եթե աշխատակիցը աշխատում է շաբաթական 2 օր` երկուշաբթի և չորեքշաբթի: Նոյեմբերի 28-ը լինում է իր վերջին աշխատանքային օրը տվյալ ամսվա: Ներկայացնում է անաշխատունակության թերթիկ` նոյեմբերի 29-ից դեկտեմբերի 4-ը: Տվյալ դեպքում արդյո՞ք կիրառվում է 5-օրյայի հաշվարկը? Միջին ամսական/21*աշխատանքային օրեր, եթե հաշվի առնենք, որ առաջին աշխատանքային օրն էլ չի վճարվում (դեկտեմբերի 3-ը), եթե դեկտեմբերի 4-ն էլ իր համար ոչ աշխատանքային է, ոչ մի օր չի՞ հաշվարկվում:

Dec 04 2018

Գործատուին փոխհատուցման ենթակա գումարի մասին լրացվող տեղեկանք

Թեհմինա.

Ողջույն. Խնդրում եմ օգնեք: Գործատուին փոխհատուցման ենթակա գումարի մասին լրացվող տեղեկանքում 6 տողում նշվում է տվյալ ամսվա համար հաշվարկված ընդհանու՞ր եկամտային հարկի գումարը, թե՞ միայն տվյալ աշխատողի, 7 տողում համախա՞ռն, թե՞ մաքուր գումարը, և 10 տողում ճի՞շտ է գրել (7-6) :

Dec 04 2018

Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը

Հասմիկ.

Բարև ձեզ, եթե աշխատողը գրանցվել է աշխատանքի հղիության ընթացքում 6-7 շաբաթականում, ինչպե՞ս է հաշվարկվում դեկրետայինը այս դեպքում:

Dec 03 2018

Մայրության նպաստի հաշվարկ երկրորդ անգամ

Իննա.

Բարև ձեզ: Եթե հիմա ֆիզ. արձակուրդում եմ և նորից գնամ ֆիզ. արձակուրդ, արդյո՞ք կստանամ մայրության նպաստի նույն գումարը, ինչքան առաջինի ժամանակ:

Nov 08 2018

Ինչպե՞ս է հաշվարկվելու նպաստը

Մերի.

Բարև ձեզ: Ես աշխատում եմ դպրոցում, վերջին 1,5 տարում գտնվում եմ ֆիզարձակուրդի մեջ, փետրվարին նորից պետք է գնամ ֆիզարձակուրդ: Ինչպե՞ս կհաշվարկվի ինձ հասանելիք գումարը: Կանխավ շնորհակալություն:

Nov 05 2018

Ու՞մ դիմել նպաստ ստանալու համար

Անի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ հուշել՝ ու՞մ պետք է դիմեմ նոր օրենքի համաձայն երրորդ երեխայի խնամքի նպաստի սառեցված մասից ամսական 50 000 ստանալու համար:

Sep 19 2018

Ինչպե՞ս է հաշվարկվում նպաստը

Քրիստինե.

Բարև ձեզ։
Եթե հղին հղիության ընթացքում չվճարվող արձակուրդ է վերցնում, դա “դեկրետի” գումարի վրա ազդեցություն ունենում է և եթե այո` ինչպե՞ս է այդ դեպքում հաշվարկվում:

Sep 19 2018

Վերջնահաշվարկ

Շող.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հասկանամ` ես աշխատել եմ մարտի 26-սեպտեմբերի 13, ընդհանրապես 4 օրյա գրաֆիկով ժամը 9-ից մինչև 20.00, բայց եղել են ամիսներ, որ աշխատել եմ 5 օրով և վարձատրվել, վերջնահաշվարկով որքա՞ն գումար պետք է ստանամ: Սեպտեմբերի 1-13-ը աշխատել եմ 1,9,10,12 իսկ 3,4,5,7 բյուլետեն եմ ներկայացրել, կխնդրեմ ասեք` ի՞նչ կերպով է հաշվարկվում:

Aug 27 2018

2-րդ դեկրետի նպաստը ինչպե՞ս է հաշվարկվում

Աստղիկ Մ.

Բարև ձեզ, խնդրում եք ասել` դեկրետից դեկրետ գնալու դեպքում, որ ասում եք վերջին աշխատած ամսվա աշխատավարձով է հաշվարկվում, ի նկատի ունեք ամբո՞ղջ ամիս աշխատած, թե՞ թեկուզ և մեկ օր աշխատած:

Aug 27 2018

Արդյո՞ք անձը իրավունք ունի աշխատել այլ վայրում

Ս. Գ.

Բարև ձեզ, ես մի հարց ունեմ: Ես հիմա գտնվում եմ ֆիզարձակուրդում: Իրավունք ունե՞մ այս ընթացքում աշխատելու այլ վայրում:

Aug 27 2018

Որտեղի՞ց պետք է ստանալ նպաստը

Alvard.

Բարև ձեզ: Ես ֆիզից ֆիզ եմ անցել, բայց երեխաս արդեն 10 ամսական է, չեմ ստացել նպաստ, որովհետև տնօրենս ժամանակ չունի թղթերով զբաղվի: Մինչև ֆիզ. անցնելը 3 տարվա ստաժ եմ ունեցել, 1-ին երեխաս 3 տաեկան է, 2-րդը` 10 ամսական: Աշխատավարձս 95 000 դրամ է, որքա՞ն նպաստ կստանամ ու որտեղի՞ց պետք է ստանամ:

Aug 15 2018

Շուտ արձակուրդ մեկնելու վերաբերյալ

Անահիտ.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնել ինձ` արդյո՞ք հղին կարող է նախատեսվածից շուտ գնալ ֆիզ. արձակուրդ:

Aug 08 2018

Արդյո՞ք հաշվարկվում և վճարվում է նպաստ

Էդգար Ծ.

Բարև ձեզ: Ամենամյա արձակուրդի ընթացքում անաշխատունակության թերթիկի հիման վրա վճարվու՞մ է նպաստ, թե՞ չէ: Օրերի հարցը պարզ է` երակարացվում է նույնքան, որքան բյուլետենն է, իսկ վճարվու՞մ է այն, թե ոչ:

Aug 08 2018

Օրինակա՞ն է արդյոք աշխատանքից ազատումը

Անն Մ.

Օրինակա՞ն է արդյոք համատեղությամբ աշխատող քաղաքացուն, ով գտնվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում, ազատել աշխատանքից` կազմակերպության լուծարման հիմքով (ՀՀ Աշխատանքային օրենսգրքի 113 հոդվածի 1-ին կետի 1-ին մաս): Նույն օրենսգրքի 114 հոոդվածի 1-ին կետի 2-րդ մասի իմպերատիվ պահանջը այն է` գործատուի կողմից սեփական նախաձեռնությամբ հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող անձին ազատելու արգելքը վերաբերում է հիմնակա՞ն աշխատողին, թե՞ արգելք է նաև համատեղությամբ աշխատողի համար:

Jul 17 2018

Արդյո՞ք կպահպանվի նպաստի իրավունքը

Աննա.

Բարև ձեզ: Ես ներկա պահին գտնվում եմ ֆիզարձակուրդում, երեխաս 1.5 տարեկան է: Սակայն ցանկանում եմ աշխատել այլ դպրոցում մինչև իմ հիմնական աշխատանքին անցնելը: Արդյո՞ք ես կստանամ 18 000 դր. նպաստը մինչև երեխայի 2 տարին լրանալը աշխատանքին զուգահեռ: Եվ ինձ հետաքրքրում է` մինչև ե՞րբ էր տրվում 18 000 դրամները:

Jul 05 2018

Արդյո՞ք փոխվում է միջին աշխատավարձի հաշվարկը

Արուսյակ.

Ես ունեմ հետևյալ հարցը:
Եթե վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել եմ բիզնես ճանապարհորդություններ, արդյո՞ք փոխվում է իմ տարվա ընդհանուր եկամուտը, և հաշվարկվում է ֆիզ արձակուրդում:

Նախապես շնորհակալություն:

Jun 25 2018

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի մայրության նպաստ

Աննա.

Բարև ձեզ: Քաղ. իրավական պայմանագրով աշխատողի մայրության ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարում է գործատու՞ն, թե՞ սոց.ապ.-ը: Բացի այդ վերը նշված աշխատողը արդյո՞ք իրավասու է ստանալ ամսական 18 000 դրամ նախատեսված գումարը: Շնորհակալություն:

Jun 14 2018

2-րդ դեկրետի նպաստը ինչպե՞ս է հաշվարկվում

Վարդ.

Բարև ձեզ:

Կարո՞ղ եք ասել` եթե կինը դեկրետից դեկրետ է գնում, այդ դեպքում 2-րդ դեկրետի նպաստը ո՞նց է հաշվարկվում, եթե վերջին 12 ամիսները կինը չի աշխատել, այլ գտնվում էր 1-ին դեկրետում:

Jan 15 2018

Հիվանդության նպաստի հաշվարկ

Բարև ձեզ: Ես աշխատում եմ ավագ դպրոցում: Ես հիվանդացել եմ հարբուխով և աշխատանքի չեմ ներկայացել 7 օր: Բոլոր 7 օրերի համար ես ունեմ բժշկի տեղեկանք: Ինչպե՞ս է հաշվարկվելու իմ աշխատավարձը: Ես լսել եմ, որ այդ դեպքում չի վճարվում առաջին երեք օրը բացակայության, նույնիսկ եթե պատճառը հիվանդությունն է, այդ դեպքում ապահովագրական ընկերությունը կհատուցի այդ երեք օրերի բացական: Շնորհակալություն:

Dec 11 2017

Աշխատանքային գրքույկի գրառման հետ կապված

Լուսինե.

Հարգելի գործընկերներ,
արդյո՞ք աշխատանքային գրքույկում գրվում է “հեռացվել է աշխատանքից” և հիմքը, և արդյո՞ք որևէ ազդեցություն կունենա հետագա աշխատանքի ընդունվելիս։ Հեռացման պատճառը երեք օրվա բացակայությունն է հիվանդության պատճառով։
Կանխավ շնորհակալություն։

Nov 20 2017

Արդյո՞ք ԱՁ-ն չի օգտվում մայրության նպաստից

Armine.

Եթե անհատ ձեռներեցը սոց. վճար կատարող չէ, ապա չի՞ օգտվում մայրության նպաստից:

Nov 15 2017

Մայրության նպաստի հաշվարկ երկվորյակների դեպքում

Հռիփսիմե.

Բարև ձեզ: Ինձ կարո՞ղ եք ասել` երկվորյակների դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը: Մաքուր աշխատավարձս 60 000 է (մանկավարժական): Շնորհակալություն:

Nov 15 2017

Արդյո՞ք կվճարվի մայրության նպաստը

Արմինե.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին, ես 21 շաբաթական հղի եմ, հաստատության լուծարման պատճառով երեկ ազատվել եմ աշխատանքից, հիմա ընդունվել եմ նոր աշխատանքի հոինվար ամսին նոր ֆիզարձակուրդ եմ գնալու, հիմա ուզում եմ իմանալ` ինձ կտրվի նպաստը, եթե այո` ի՞նչ կարգով: Շնորհակալություն նախապես:

Nov 15 2017

Երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Տաթևիկ.

Բարև ձեզ,
ես այս պահին 8 շաբաթական հղի եմ, իսկ գործատուն դեռ չի գրանցել որպես աշխատող: Եթե մինչև 10.11.17թ-ը լինի իմ գրանցումը, ես օրենքով սահմանված կարգով իրավունք ունե՞մ օգտվելու երեխայի խնամքի նպաստից` 18 000 դրամ: Նախապես շնորհակալ եմ:

Oct 03 2017

Մայրության նպաստի վերաբերյալ

Մարիամ.

Բարև ձեզ, ես սեպտեմբերի 1-ից ընդունվել եմ պետական աշխատանքի: Բայց ունեմ 15 տարվա աշխատանքային ստաժ: Նոյեմբերին պետք է ֆիզ արձակուրդ գնամ: Արդյո՞ք կարող եմ հրաժարվել ֆիզ արձակուրդից: Այսինքն` ֆիզ արձակուրդ չգնալ, փոխարենը երբ գա ծննդաբերության ժամանակը` վերցնեմ բյուլետեն: Հիվանդանոցում հաշվառված եմ որպես չաշխատող: Ապրում եմ Արցախում, բալիկի լույս աշխարհ գալու առթիվ, եթե ֆիզ չգնամ, չե՞մ կարող արդյոք օգտվել երեխայի միանվագ ծննդյան գումարից: Եվ արդյո՞ք այս դեպքում օրենքի խախտում արած չեմ լինի: Եվ վերջապես` ինձ հասնու՞մ է ֆիզ արձակուրդային գումար, եթե հունիսի 1-ից ազատված եմ եղել աշխատանքից: Կանխավ շնորհակալություն:

Sep 29 2017

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել ՀՏ

Աղունիկ.

Ասացեք խնդրեմ, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել ՀՏ մայրության նպաստը ստանալու համար:

Sep 11 2017

Մայրության նպաստի ստացում ԱՁ-ի կողմից

Հրաչյա.

Բարև ձեզ, մի հարց. կնոջս անունով ԱՁ ունենք, և ինքը հղի է, խնդրում եմ ասեք` հնարավո՞ր է արդյոք դեկրետային գումար ստանանք, եթե այո` ասեք ինչպես:

Sep 04 2017

Արդյո՞ք նպաստը ճիշտ են հաշվարկել

Քնարիկ.

Բարև ձեզ: Ես` Քնարիկ Արթուրի Ավագիմյանս, 01.04.16թ. գրանցված աշխատող եմ, սակայն որոշակի պատճառներով 09.01.17թ. ինձ ազատել են և կրկին գրանցել 03.04.17թ: Ես 18.08.17թ.-ին ստացել եմ իմ անաշխատունակության թերթիկը (բալիկ ունենալու համար) և ներկայացրել իմ աշխատավայր, և ինձ ասացին, որ ես իմ վճարովի արձակուրդի գումարը կստանամ սեպտեմբերի 20-ից հետո, և որ հաշվարկելու են իմ վերջին աշխատած 3-4 ամիսների համար: խնդրում եմ օգնեք հասկանալ` արդյո՞ք այդպես օրինական է:

Aug 24 2017

Արդյո՞ք աշխատողին հասնում է վերջնահաշվարկ

Karina.

Բարև ձեզ: Ես գտնվում եմ ֆիզ. արձակուրդում և տվել եմ ազատման դիմում: Ինձ հասնու՞մ է վերջնահաշվարկ, թե՞ ոչ:

Aug 14 2017

Ա/Ձ-ն նաև գրանցված աշխատող է

Zara Sargsyan.

Բարև ձեզ:

Եթե Ա/Ձ-ն նաև գրանցված աշխատող է, արդյո՞ք նա կստանա ծննդաբերության նպաստ թե՛ որպես Ա/Ձ և թե՛ աշխատավայրից։

Շնորհակալություն:

Jun 23 2017

Վերջնահաշվարկի կատարում

Has.

Բարև, հարգելի մասնագետներ: Խնդրում եմ ասեք` եթե աշխատողը մինչև ամենամյա արձակուրդը երեք ու կես ամիս գտնվել է բյուլետենի մեջ, և պետք է վերջնահաշվարկ տալ, արդյո՞ք բյուլետենները հաշվարկի մեջ ընդգրկվում են:

Jun 12 2017

Ինչպե՞ս է հաշվարկվելու նպաստը

Անահիտ.

Բարև ձեզ:
Ես գրանցված աշխատող եմ և աշխատում եմ ՍՊԸ-ում որպես վաճառքի մենեջեր: Մայիս ամսին ստացել եմ 60 000, հունիսին 80 000, հուլիսին աշխատավարձս բարձրանալու է` 300 000, իսկ օգոստոսին` 400 000: Խնդրում եմ կասե՞ք` ինչպես է հաշվարկվելու ֆիզ. արձակուրդը և ինչքա՞ն է այն լինելու:

Feb 14 2017

Արձակուրդում գտնվող աշխատակիցը ներկայացրել է հիվանդության թերթիկ

Նանե.

Բարև ձեզ: Ես գտնվում եմ վճարվող արձակուրդում: Նույն ժամանակահատվածում բյուլետեն եմ ներկայացրել: Վճարվելու՞ եմ արդյոք բյուլետենում գտնված օրերի համար:

Feb 14 2017

Ինչպիսի՞ ձևակերպումներ պետք է տալ

Saten.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք.
Ի՞նչ ձևակերպում են տալիս մայրության նպաստի գումարի հաշվարկման ժամանակ: Հաշվարկել եմ 273 065 գումար, որից 69 076 հարկ, իսկ տվյալ ամսվա եկամտային հարկը կազմել է 108 306, կանխիկ վճարել եմ 203 989, փոխհատուցվել է 164 705:

Jan 19 2017

Երեխայի խնամքի արձակուրդում գտնվելու վերաբերյալ նշում

Inna.

Բարև ձեզ, կարո՞ղ եք հուշել` որտեղ պետք է նշվի աշխատակցի “Երեխայի խնամքի արձակուրդ” – ում գտնվելու մասին տեղեկությունը` Եկամտային հարկի հաշվետվության մեջ: Կանխավ շնորհակալ եմ:

Հ.Գ. Նպաստների ցանկում նշված են մայն`
1.հիվանդության նպաստ
2.պրոթեզավորման նպաստ
3.առողջարանային բուժման նպաստ
4.հղիության և ծննդաբերության նպաստ
5.ընտանիքի հիվանդ անդամի խնամքի նպաստ

Jan 19 2017

Որքա՞ն կկազմի մայրության նպաստը

Elina. N.

Բարև ձեզ, հարգելիներս: Կասե՞ք` ինչքան կկազմի իմ մայրության նպաստը: Աշխատավարձս 55 000, սպասում եմ զույգերի, ֆիզարձակուրդ եմ գնալու հունիս ամսին, աշխատանքային արձակուրդ մինչ այդ չեմ գնալու: Նախապես շնորհակալությոն:

Jan 13 2017

Արդյո՞ք ԱՁ ունի սոց. վճարի պարտավորություն

Lusine.

ԱՁ-ն բացվել է 2016թ-ի մայիսին: Վճարվել է 10 000 դրամ և դադարեցվել հունիսին, վերսկսվել է նոյեմբերի 2-ին:
Չունի վարձու աշխատող, իսկ Անհատ Ձեռնարկատերը հղիացել է նոյեմբեր ամսվանից: Արդյոք ունի՞ որևէ պարտականություն սոց. վճարների նկատմամբ, և ինչպե՞ս կվճարվի (թե ոչ) նրա դեկրետային վճարը:

Dec 21 2016

Ֆիզ. արձակուրդում գտնվող անձը ունենում է երկրորդ երեխան

Լիլիթ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել, ֆիզ. արձակուրդում գտնվող անձը ունենում է երկրորդ երեխան, նախածննդյան և հետծննդյան արձակուրդի գումարը ի՞նչ սկզբունքով է հաշվարկվում և ինչպե՞ս շնորհակալություն:

Dec 19 2016

Նպաստի հաշվարկ երկու գործատուի մոտ աշխատելու դեպքում

Լուսինե.

Կասե՞ք` իմ նպաստը ինչքան կկազմի, եթե ես ունեմ 2 գործատու, հիմնական գործատուի մոտ աշխատում եմ 02.03.2015թ, մաքուր աշխատավարձս 55 000 դրամ է, իսկ մյուս ՍՊԸ-ում 01.06.2016 մաքուր աշխատավարձս 150 000: Գնալու եմ արձակուրդ 25.12.2016թ: Նախապես շնորհակալություն:

Nov 30 2016

Ինչպե՞ս կհաշվարկվի նպաստը

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել` արդյո՞ք երկվորյակ երեխաներ սպասելու և կեսարյան հատման դիմելու դեպքում ֆիզ. արձակուրդ գնալու ժամկետը կրճատվում է, այսինքն ավելի շուտ են գնում ֆիզ: Իսկ վճարումն ինչպե՞ս է իրականացվում այս դեպքում: Շնորհակալություն:

Older posts «

Loading...