Архив по этикетке: անվանափոխում

Фев 14 2020

Անձը լուսանկարչական և տեսանյութերի պատրաստման ծառայություններ է մատուցում

Մերի.

Բարև ձեզ:
Ես լուսանկարչական և տեսանյութերի պատրաստման ծառայություններ եմ մատուցում: Ցանկանում եմ որպես ԱՁ գրանցվել: Ուզում էի իմանալ՝ ինչ վճարներ պետք է անեմ և որքան հարկ պետք է վճարեմ: Այդ ոլորտը համարվու՞մ է միկրոձեռնարկատիրություն:

Եվս մեկ հարց. ցանկանում էի իմանալ՝ տուրիստական ընկերության՝ ԱՊԸ-ի գնման գործընթացը ինչպես է ընթանում: Ընկերուհիս ուզում է տուրիստական ընկերությունը գնել և անվանափոխել տնօրենի պաշտոնը:

Նախապես շնորհակալություն:

0

Май 03 2019

Գործատուի անվանափոխության դեպքում

Արփի.

Ողջույն: Խնդրում եմ ասել գործատուի անվանափոխության դեպքում աշխատակիցների հետ կնքվում է համաձայնագի՞ր, թե՞ պետք է լուծել պայմանագիրը և նորը կնքել:

0

Июл 17 2018

Հնարավո՞ր է կատարել ԱՁ անվանափոխություն

Հովսեփ.

Բարև ձեզ: Հնարավո՞ր է կատարել ԱՁ անվանափոխություն, և եթե այո, ի՞նչ է հարկավոր դրա համար:

0

Апр 27 2016

ԱՁ-ի անվանափոխություն

Մարիամ.

Խնդրում եմ ասել՝ հնարավո՞ր է արդյոք ԱՁ-ի անվանափոխություն անել:

0

Сен 16 2011

Կազմակերպությունը փոխել է անվանումը

Անժելա.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ հուշեք` ինչպես վարվեմ հետևյալ իրավիճակում: Կազմակերպությունը փոխել է անվանումը և հետևաբար կնիքը, մինչ անվանումը փոխելը աշխատողներ է ազատել աշխատանքից, սակայն աշխատանքային գրքույկներում ազատման գրառման տակ կնիք չի դրվել: Ի՞նչ պետք է անեմ հիմա, որպեսզի այդ մարդիկ հետագայում խնդիրներ չունենան: Միգուցե դնե՞մ այժմյան կնիքը, բայց միևնույն ժամանակ տեղեկանք տամ, որ կազմակերպությունն անվանափոխվել է: Նախապես շնորհակալություն:

0

Янв 20 2011

Անվանափոխման համար

Դավիթ.

Խնդրում եմ ասացեք, ՍՊԸ-ի անվանափոխման համար ի՞նչ թղթեր են պահանջվում և ո՞ր մարմիներին պետք է դիմենք, և ինչքա՞ն ժամանակ է պահանջվում անվանափոխման համար:

0
Loading...