Архив по этикетке: առաքում

Июл 02 2020

ՀԴՄ տպում առցանց խանութի դեպքում

Hasmik.

Բարև Ձեզ: Հարգելի հաշվապահներ, հարցը վերաբերում է օնլայն խանութին, որը ներկայացնելու է այլ խանութների ապրանքը իր կայքում և ծառայության մատուցման համար հաշիվ է գրելու, որպես միջնորդ ընկերություն:

  1. Եթե այդ գործընկեր խանութներից որոշ ապրանքի քանակ ունենա օնլայն խանութի պահեստում և իրականացնի առաքում` պահեստից ՀԴՄ տպու՞մ է գործընկեր խանութը։ Այդտեղ խնդիրը կայանում է նրանում, որ եթե գործընկեր խանութը տպի ՀԴՄ՝ մեր պահեստի առաքելու դեպքում առաքիչը պիտի գնա տվյալ խանութը ՀԴՄ վերցնի հետո տանի ապրանքը պատվիրատուին, ինչը խելամիտ տարբերակ չէ: Հնարավո՞ր է գործընկեր խանութը տպի ՀԴՄ պլանավորված տարբերակը ուղարկի հաճախորդի էլ. հասցեին:

  2. Եթե օնլայն խանութը տպի ՀԴՄ` ճիշտ չի լինի, քանի որ ձեռք չի բերում ապրանքը և եկամուտներ կերևա հանրայինում, որոնք իրականում չեն ստացվում։

խնդրում եմ առաջարկեք, ինչպե՞ս այս գործընթացը կարելի է ճիշտ կազմակերպել:

Июн 13 2020

Ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրել առաքման մեքենային

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ։ Իմ հարցը կայանում է հետևյալում․ մեծածախ առևտրով զբաղվող կազմակերպությունը ի՞նչ փաստաթղթեր պետք է տրամադրի ապրանքներն առաքող իր մեքենային, եթե դեռևս հայտնի չէ, թե որ գնորդն ինչ ապրանք է գնելու իր տեսականիից:

Կանխավ շնորհակալություն։

Май 18 2020

ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով

Արփինե.

Բարև ձեզ: ԱՁ-ն զբաղվում է մանրածախ առևտրով, վաճառում է կաթսաներ՝ փաստաթղթով ձեռք բերված, այս պահին խանութը, որում իրականացնում էր վաճառքը, փակվում է, կարելի՞ է արդյոք ՀԴՄ-ն վերահասցեավորել բնակարանի հասցեով և կատարել առաքում՝ տպելով ՀԴՄ կտրոն կանխիկով վճարել ցանկացողների համար։

Май 11 2020

Ա/Ձ գրանցե՞լ, թե՞ հիմնադրել ՍՊԸ

Էդվարդ.

Բարև ձեզ: Մանկական ներկելու գրքույկներ տպագրելու և վաճառելու համար Ա/Ձ գրանցե՞լ, թե՞ ՍՊԸ, և ի՞նչ հարկ եմ վճարելու: Վաճառքը լինելու է օնլայն տարբերակով, միայն առաքումով: Կանխավ շնորհակալ եմ:

Май 08 2020

Արդյո՞ք գործունեությունը կարող է համարվել միկրոձեռնարկատիրություն

Տոմա.

Բարև ձեզ: Եթե ես սնունդ եմ արտադրում արտադրամասում, չունեմ հանրային սննդի նման որևէ վաճառքի կետ, սակայն առաքմամբ եմ մոտեցնում պատվիրատուներին, արդյո՞ք չեմ կարող համարվել միկրոձեռնարկություն։

Май 07 2020

Առաքման ծառայության համար առցանց հարթակում գրանցվելու դեպքում

Արթուր.

Բարև ձեզ: Առաքման ծառայության համար օնլայն հարթակ բացելու դեպքում արդյո՞ք պարտադիր է հարկային դաշտ մտնել։ Շնորհակալ եմ:

Май 06 2020

Առաքման տարբերակով ապրանքների վաճառքի դեպքում

Արփինե.

Բարև ձեզ։ G 47190 (մանրածախ առևտուր ոչ մաստագիտացված խանութներում) դասակարգչով, շրջ. հարկի դաշտում աշխատող ԱՁ-ն առաքման տարբերակով ապրանքների վաճառքի դեպքում այլ հարկեր չի վճարում չէ՞, դուրս է գրում հաշիվը և նույն՝ 5 % – 4 %, բայց ոչ պակաս քան 1,5 % սկզբունքով հարկվում։ Նախապես շնորհակալ եմ։

Апр 13 2020

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում առաքման ծառայության համար

Հակոբ․

Բարև ձեզ։ Ինձ հարկավոր է իմանալ՝ առաքման ծառայության համար ի՞նչ հարկավճար է գործում։

Янв 13 2020

Ի՞նչ հարկատեսակով է հարկվելու ԱՁ-ն

Անի.

Բարև ձեզ: Կխնդրեմ՝ օգնեք հասկանալ. եթե ցանկանում եմ ԱՁ բացել՝ իրավաբանական անձին սնունդ մատակարարելու համար, ինչպիսի՞ հարկատեսակներով պետք է հարկվել, և կա՞ արդյոք տարբերություն միայն առաքումով աշխատելու դեպքում:

Авг 11 2019

Ա/Ձ-ն զբաղվում է կահույքագործությամբ

Արամ.

Հարգելի մասնագետներ, հարցս հետևյալն է՝
ես հանդիսանում եմ Ա/Ձ, չունեմ ՀԴՄ սարք, զբաղվում եմ կահույքագործությամբ։ Հաճախորդից ստանում եմ բանկային փոխանցում, առաքման ժամանակ դուրս եմ գրում հաշիվ-ապրանքագիր։ Հասկացել եմ, որ կանխիկ վճարման դեպքում պետք է տամ դրամարկղի մուտքի օրդեր, բայց նախ ես չունեմ դրամարկղ, չունեմ կնիք, և հետո այնտեղ կա հաշվապահի ստորագրության տեղ և գանձապահի ստորագրության տեղ։ Ես որտե՞ղ պետք է ստորագրեմ, և արդյո՞ք առանց կնիքի այդ փաստաթուղթը կհամարվի վավեր։

Շնորհակալություն:

Июн 08 2018

Սնունդ առաքելու համար

Անահիտ Ս.

Բարև ձեզ: Չ՞եք ասի` սնունդ առաքելու համար ինչպե՞ս պետք է ԱՁ բացեմ և ի՞նչ հարկեր պետք է մուծեմ:

Фев 15 2018

Ի՞նչ փաստաթղթեր պետք է առկա լինեն վարորդի մոտ

Արմեն.

Հարգելի գործընկերներ, կազմակերպությունը վարձակալել է բեռնատար մեքենա ապրանքներ առաքելու նպատակով: Բացի ապրանքները ուղեկցող փաստաթուղթը էլ ի՞նչ փաստաթղթեր պետք է առկա լինեն վարորդի մոտ: Շնորհակալություն:

Июн 26 2017

ԱՁ-ն իրեն պատկանող բեռնատար մեքենայով ապրանքներ է առաքում

Արմեն.

ԱՁ-ն իրեն պատկանող բեռնատար մեքենայով ապրանքներ է առաքում տարբեր խանութների: Ինչպե՞ս ճիշտ կազմակերպել ուղեկցող փաստաթղթի հարցը: Գրե՞լ տեղափոխման փաստաթուղթ, հետո որ խանութը ինչ ապրանք որ ցանկանում է, այդ մասով դուրս գրել հաշիվ, թե՞ գրել հաշիվներ, հետո ճշգրտող հաշիվներով ձևակերպել վերադարձը: Նախապես շնորհակալություն:

Июн 23 2017

Արտադրանքը միևնույն պատվիրատուին ամեն օր առաքվում է մաս-մաս

Լիանա.

Եթե արտադրանքը միևնույն պատվիրատուին ամեն օր առաքվում է մաս-մաս, արտադրանքի առաքման հաշիվ-ապրանքագիրը կարո՞ղ եմ վերջում ամբողջական թվով դուրս գրել, թե՞ պարտադիր յուրաքանչյուր առաքման համար առանձին-առանձին:

Мар 10 2017

Ինչպիսի՞ տեղափոխման փաստաթուղթ դուրս գրել

Նունե.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. ԱՁ-ն ապրանքը մեքենայով տեղափոխում է ԼՂՀ և հաշիվ-ապրանքագրով վաճառում խանութներին, չվաճառվածը ետ բերում (էլեկտրոնային հաշիվ ԼՂՀ համար չի գրվում), ինչպիսի՞ հաշիվ պետք է գրել: Ինչպիսի՞ տեղափոխման փաստաթուղթ դուրս գրել, եթե դիմացի կողմը հայտնի չէ:

Ноя 16 2016

Արտադրանքի, ապրանքների տեղափոխման փաստաթուղթ

Աննա.

Բարև ձեզ: Ապրանքների Ներմուծման կամ Արտահանման ժամանակ էլեկտրոնային Տեղափոխման փաստաթուղթ (Արտադրանքի, ապրանքների տեղափոխման) դու՞րս են գրում, թե՞ ոչ, եթե առաքումը կատարում է ՀՀ բեռնափոխադրման կազմակերպությունը և հաշիվ-ապրանքագիր է ներկայացրել, որտեղ նշված երկու թողով Բեռնափոխադրում ՌԴ – ՀՀ սահման և Բեռնափոխադրում ՀՀ սահման – ք. Երևան: Խնդրում եմ, դա շատ շտապ է, պատասխանեք:

1) Ներմուծման դեպքում – ՀՀ բեռնափոխադրման ընկերությունը հաշիվ է ներկայացրել, որտեղ նշված է վայրը, որտեղից առաքվում է` Ռուսաստան, և առաքվող հասցե` ք. Երևան, իսկ ես միայն Պահեստի մուտքի օրդեր եմ կազմել այնտեղ, որտեղ բերել են ապրանքը, այսինքն մեր գործունեության հասցեն: Կարո՞ղ եք պատասխանել` Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ ևս պետք էր կազմել, թե՞ ոչ:

2) Արտահանման դեպքում – ՀՀ տարածքում Գնորդը (ՍՊԸ) գնված ապրանքը միաժամանակ վաճառողի (ՍՊԸ) պահեստից բեռնափոխադրման ընկերության միջոցով արտահանում է (ինվոյսով, CMR…) Ռուսաստան: Կարո՞ղ եք պատասխանել` Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ ևս պետք է կազմել, թե՞ ոչ, եթե պետք է, ապա ի՞նչ են նշում առաքման վայրը` որտեղի՞ց – որտեղ

3) ՀՀ տարածքում Վաճառողը (ՍՊԸ) Գնորդին (ՍՊԸ) Էլեկտրոնային հաշիվ-ապրանքագրում կարո՞ղ է նշել առաքվող հասցե-Ռուսաստան: Այդ ապրանքը գնորդի կողմից միաժամանակ արտահանվում է (Ինվոյսով, CMR…) Գնորդի կողմից բեռնափոխադրման ընկերության միջոցով դեպի Ռուսաստան: Այդ դեպքում նույնպե՞ս պետք է գրանցվի Ապրանքի տեղափոխման փաստաթուղթ:

Ես պարզապես ուզում եմ հասկանալ` արտահանման դեպքում ո՞ր դեպքում կարող եմ այդ Ապրանքի տեղափոխման փաստաթուղթը չգրանցել: Շնորհակալություն:

Янв 25 2016

Ի՞նչ փաստաթուղթ պետք է ունենա առաքիչը ապրանքը մատակարարելիս

201

Sasun.

Խնդրում եմ ասել` ի՞նչ փաստաթուղթ պետք է ունենա առաքիչը ապրանքը մատակարարելիս, եթե կազմակերպությունը զբաղվում է արտադրությամբ և աշխատում է շրջանառության հարկով, և դուրս են գրվում հաշվարկային փաստաթղթեր էլէկտրոնային եղանակով:

Апр 10 2013

Ուղեկցող փաստաթղթին ներկայացվող պահանջներ

Հարություն.

Հարգելի գործընկերներ, “Հարկերի մասին” օրենքի հավելված 4-ի համաձայն ուղեկցող փաստաթղթում պետք է առկա լինի տեղափոխվող ապրանքի գինը (արժեքը):

Կազմակերպությունը տեղափոխում է ապրանքը իր մի պահեստից մյուս պահեստ, որոնք նույն առաքման վայրում չեն գտնվում: Լրացվել է տեղափոխման բեռնագիր հաշվապահական ծրագրի միջոցով, որտեղ երևում են ապրանքի քանակը, միավորի արժեքը, ընդհանուր արժեքը, սակայն այդ արժեքները ապրանքի ինքնարժեքն են: Հարցը հետևյալն է` արդյո՞ք օրենքում “արժեք” ասելով` հասկացվում է հենց ինքնարժեքը, և խախտում չի՞ համարվի ուղեկցող փաստաթղթում ապրանքի ինքնարժեքի արտացոլումը: Առհասարակ, հաշվապահական փաստաթղթերում որտե՞ղ են երևում վաճառվող ապրանքի վաճառքի գները: Իմ կարծիքով` չեն երևում:

Фев 13 2013

Ա/Ձ-ն զբաղվելու է հացի արտադրությամբ

Նարինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում են ինձ օգնել հետևյալ հարցում: Ա/Ձ-ն զբաղվելու է հացի արտադրությամբ, ունենալու է պահեստ, որտեղից իր ապրանքը պետք է տեղափոխվի իր իսկ խանութ, ինչպես նաև ուրիշ խանութներ: Ի՞նչ փաստաթղթեր պետք է ներկայացվեն 2 դեպքում (եթե կարելի է, օրինակելի ձևերը ուղարկեք)՝

1. իր պահեստից՝ իր իսկ խանութ (պահեստը լինելու է այլ հասցեում, խանութը՝ այլ),
2. իր պահեստից՝ ուրիշ խանութներ:

Եվ արդյո՞ք նոր օրենքով առաքման գիրք պետք է վարեմ:

Сен 25 2012

Ի՞նչ հասցե պետք է նշվի բեռնագրում

Թեհմինե.

Ընկերությունը ունի 1 առաքման հասցե և ևս մեկ այլ հասցեում գտնվող ոչ առևտրային տարածք, որտեղ ունի հիմնական միջոցներ: Այդ հիմնական միջոցների վաճառքի դեպքում տեղափոխման բեռնագրի կամ հ/հ-ի մեջ ո՞ր հասցեն պետք է նշվի:

Авг 15 2012

Առաքման գրքի լրացման հետ կապված

Lus.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` կարո՞ղ եմ ես առաքման և տեղափոխման գրքում լրացնել և առաքումը, և տեղափոխումը , եթե 2 էլ կատարվում են նույն հասցեից:

Июн 20 2012

Երբ կազմակերպությունը առաքում է իր սեփական արտադրանքը

Արման.

Հարգելի կոլեգաներ, երբ կազմակերպությունը իր սեփական արտադրանքը առաքելու համար հարկային հաշվում առանձնացնում է այդ ծառայության արժեքը` նշելով ԱԱՀ, արդո՞ք դա ճիշտ է, թե՞ անհրաժեշտ է ՀՏ ներկայացնել ելակետային տվյալների և ուղղիչ գործակիցների մասին հայտարարություն, քանի որ փաստորեն կազմակերպությունը զբաղվում է ավտոտրանսպորտային գործունեությամբ:

Май 03 2012

Փոստային առաքումով ապրանք գնելու դեպքում

Արմեն.

Բարև ձեզ, մինչև ի՞նչ արժողության ապրանքները չեն հարկվում Ebay-ից (ինտերնետից` փոստային առաքումով) առևտրի դեպքում: Շնորհակալություն:

Фев 29 2012

Ինչպիսի՞ ուղեկցող փաստաթուղթ պետք է գրվի

Հայկուհի.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել: Հացի արտադրամասից ամեն օր հաց է մատակարարվում (առաքվում) կազմակերպություններին: Ինչպիսի՞ ուղեկցող փաստաթուղթ պետք է գրվի, քանի՞ հատ (կազմակերպությունների թվով), և այդ ուղեկցող փաստաթուղթը կարո՞ղ է լինել հենց հաշիվ-ապրանքագիրը:

Сен 29 2011

Քանի՞ առաքման գիրք պետք է պահի ԱՁ-ն

maro.

ԱՁ զբաղվում է արտադրությամբ և ապրանքը առաքում է մի քանի կազմակերպությունների: Քանի՞ առաքման գիրք պետք է պահի:

Июн 02 2011

Արդյո՞ք անհրաժեշտ է ուղեթերթ

Արման.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Արդյո՞ք կազմակերպության մեքենաներով ապրանք մատակարարելիս նրանց անհրաժեշտ է ուղեթերթ: Եվ արդյո՞ք կա ուղեթերթի սահմանված ձև: Կխնդրեի, եթե հնարավոր է, հղումներ անել կոնկրետ որոշմանը կամ օրենքին: Կանխավ շնորհակալ եմ:

Май 12 2011

Կազմակերպությունը զբաղվում է գյուղմթերքների մեծածախ վաճառքով

Gorge.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել մի ասպիսի հարցի: Կազմակերպությունը զբաղվում է գյուղմթերքների մեծածախ վաճառքով: Առավոտյան ՍՊԸ գործակալը պահեստից ստանում է ապրանքը և առաքում (տանում) խանութներին բաժանելու: Ստացված ապրանքը նշվում է (գրանցվում է) առաքման գրքում, սակայն լինում է այնպես, որ ամբողջ տարված ապրանքը չի իրացվում (վաճառվում), և առաքիչը տարած ապրանքի մի մասը հետ է վերադարձնում պահեստ: Քանի որ պահեստ հետ վերադարձված ապրանքը այլևս վաճառքի պիտանի չէ (թարմ չէ), դա մեզ համար վնաս է ստացվում, որը մենք մեր շահույթների հաշվին տեղավորում ենք, սակայն այն պետք է ինչ որ ձևով պակասեցվի առաքման գրքում նախապես նշված թվից, թե չէ կստացվի, որ համ այդ քանակով տուժում ենք, համ էլ պետք է դրա համար դեռ հարկեր մուծենք: Խնդրում եմ օգնել, հուշել, թե ինչ եղանակով կարելի է դա օրենքի սահմաններում ձևակերպել: Շնորհակալություն:

Апр 26 2011

Ապրանքի առաքում ԼՂՀ

Լուսինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, կազմակերպությունը մթերային ապրանքներ է արտադրում և առաքում ՀՀ տարածքում, առաքման գիրք վարում ենք, արդյո՞ք կարող ենք նույն կերպ առաքել նաև ԼՂՀ տարածք (ասեմ, որ կազմակերպությունը ԱԱՀ չվճարող է) նույն Հ/Ֆ-ով, թե՞ դրա համար որևէ փոփոխություններ պետք է կատարվեն: Խնդրում եմ, եթե հնարավոր է, թող պատասխանեն փորձառու հաշվապահները, որոնք հնարավոր է առընչվել են այսպիսի դեպքի հետ: Կանխավ շնորհակալություն: