Архив по этикетке: ավիատոմսեր

Мар 23 2020

ԱՁ տարեկան հաշվետվություններ

Նարինե.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել: 2019թ-ին ԱՁ զբաղվել է ավիատոմսերի վաճառքով: 2020թ-ից հայտ է ներկայացրել միկրոձեռնարկատիրական գործունեությամբ զբաղվելու վերաբերյալ: Խնդրում եմ օգնել տարեկան հաշվետվության ներկայացման հարցում: ԱՁ 1974թ-ից հետո ծնված է, համարվում է սոց․ վճար վճարող: Հաշվետվության ո՞ր ձևերը պետք է ներկայացնել, և ի՞նչ վճարումներ պետք է կատարել մինչև 2020թ-ի ապրիլի 20-ը: Կանխավ շնորհակալ եմ:

Фев 17 2020

ԱՁ-ն զբաղվում է ավիատոմսերի վաճառքով, լուսանկարչության և տպագրության ծառայությունների մատուցմամբ

Ինեսա.

Բարև ձեզ: Մի այսպիսի հարց ունեմ. ԱՁ-ն զբաղվում է ավիատոմսերի վաճառքով, նաև կատարում է լուսանկարչության և տպագրության ծառայություն, կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ:

Янв 22 2020

ԱՁ-ն զբաղվում է ավիատոմսերի վաճառքով

Ինեսա.

Բարև ձեզ: Ավիատոմսերի վաճառքով զբաղվող ԱՁ-ն կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատեր:

Ноя 24 2019

Ավիատոմսերի վաճառքով զբաղվելու համար

Կարեն.

Բարի օր: ԱՁ ունեմ: Ավիատոմսերի վաճառքով զբաղվելու համար որտե՞ղ պետք է դիմեմ: Կարո՞ղ եմ արդյոք առանց որևէ տեղ դիմելու կամ համագործակցելու օնլայն կայքերից գնել ու վաճառել հաճախորդներին:

Сен 03 2019

Ավիատոմսերի վաճառքով զբաղվելու դեպքում

Արմեն․

Ողջույն։ Ի՞նչ նրբություններ կան ավիատոմսերի վաճառքով զբաղվելու դեպքում։

Авг 02 2019

Ընկերությունը պատրաստվում է զբաղվել տուրիստական գործունեությամբ

Արթուր.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ:
Ընկերությունը պատրաստվում է զբաղվել տուրիստական գործունեությամբ, մասնավորապես՝ ավիատոմսերի և տուրերի վաճառքով: Խնդրում եմ հուշել՝
1. ավիատոմսի վաճառքի պարագայում շրջանառության հարկը տարածվում և հաշվարկվում է ավիատոմսի ամբողջ գումարի՞ համար, թե՞ մեր տուրիստական ընկերությանը գործարքից հետո մնացած շահույթի համար:
2. տուրի համար վաճառված փաթեթի մասով շրջանառությունը որոշվում է այլ կազմակերպությունից գնված և հաճախորդին վաճառված տուրի ամբողջական գնի՞ մասով, թե՞ գործարքից հետո մեր կազմակերպությանը մնացած շահույթի համար:

Շնորհակալություն:

Фев 15 2018

Կազմակերպությունը առցանց ավիատոմս է գնում

Արմինե.

Բարև ձեզ: Մեր կազմակերպությունը օնլայն ավիատոմս է գնում: Արդյո՞ք մենք պետք է ոչ ռեզիդենտի շահութահարկ վճարենք այս դեպքում:

Июн 16 2016

Արդյո՞ք պետք է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրել ֆիզիկական անձին

Լիլիթ.

Հարգելի կոլեգաներ, ես զբաղվում եմ տուրիստական ընկերության հաշվապահությամբ, որը հիմնականում զբաղվում է ավիատոսմերի վաճառքով: Ընկերությունը չունի ՀԴՄ, իսկ ավիատոմսերի վաճառքն ազատված է ՀԴՄ-ից: Հարցս հետևյալն է. արդյո՞ք վաճառված յուրաքանչյուր ավիատոմսի համար պետք է հաշվարկային փաստաթուղթ դուրս գրեմ ֆիզիկական անձին, թե՞ ոչ: Կանխավ շնորհակալություն:

Июл 23 2015

Ի՞նչ է հարկավոր ավիակասսա բացելու համար

Սարգսյան.

Խնդրում եմ պատասխանել հարցիս. ի՞նչ է հարկավոր ավիակասսա բացելու համար, ի՞նչ պաստաթղթեր և ու՞մ հետ է պետք համագործակցել, կա՞ նման կազմակերպություն, ումից կարելի է վերավաճառել: Ու՞ր դիմել: Նախապես շնորհակալություն:

Май 20 2015

Կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով

Ani.

Կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով: Ավիատոմսերի վաճառքի ենթագործակալության պայմանագրի համաձայն տասն օրը մեկ հաշվետվություն պետք է կազմել, որը ներառում է աուդիտ, ագենտ և չիրացված թռիչքային կուպոնները: Կարող եք իմ էլ. պոստի հասցեին( larush-ani շնիկ mail.ru ) ուղարկել նման հաշվետվության ձև կամ օրինակ: Կանխավ շնորհակալություն:

Дек 23 2014

Ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունների հարկային առանձնահատկություններ

Վարդան.

Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք ինչ հարկային առանձնահատկություններ, նրբություններ կան` կապված ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունների գործունեության հետ: Նախապես շնորհակալություն:

Дек 01 2014

Արդյո՞ք զբոսաշրջության ոլորտը ազատված է հարկերից

Տաթև.

Բարև ձեզ: Ես հիմնել եմ մի ընկերություն, որը զբաղվում է ավիատոմսերի վաճառքով և տուրիզմով: Ընկերությունում միայն ես եմ աշխատում: Տարբեր աղբյուրներից լսել եմ, որ տուրիզմն ազատված է հարկերից: Արդյո՞ք դա այդպես է: Եվ երկրորդ հարցս` ի՞նչ հարկեր պետք է վճարվի ընկերության կողմից:

Апр 03 2014

Արդյո՞ք ԱԱՀ-ից ազատված ՍՊԸ պարտավոր է եռամսյակային ԱԱՀ հաշվետվություն ներկայացնել

iveta.

Բարև Ձեզ, շտապ պետք է օգնություն: ՍՊԸ զբաղվում է միայն ավիատոմսերի վաճառքով, ազատված է ԱԱՀ-ից, սակայն միայն վերջերս հարկայինից արձանագրություն ենք ստացել, ըստ որի ՍՊԸ պարտավոր է եռամսյակային ԱԱՀ հաշվետվություն ներկայացնել 2013-2014թթ համար: Արդյո՞ք ԱԱՀ-ից ազատված ՍՊԸ պարտավոր է եռամսյակային ԱԱՀ հաշվետվություն ներկայացնել:

Янв 30 2014

Դրամարկղային գրքում 3 մլն դրամ գերազանցող գումարի գրանցում

214
Գառնիկ.

ՍՊ Ընկերությունը զբաղվում է ավիատոմսերի վաճառքով, հանդիսանում է միջնորդ և վճարվում է միջնորդավճարով: Ամսական շրջանառությունը գերազանցում է 3 մլն. դրամը: Հարցս հետևյալն է` արդյո՞ք որպես խախտում չի դիտվի դրամարկղային գրքում գրանցել ամսվա կտրվածքով 3 մլն դրամ գերազանցող գումար: Հակառակ դեպքում ինչպե՞ս վարվել կամ ի՞նչ օրենքներով առաջնորդվել: Կանխավ շնորհակալություն:

Апр 20 2013

Տուրիստական գործակալությունը վաճառում է տուր-փաթեթներ

Hasmik.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
տուրիստական գործակալությունը վաճառում է տուր-փաթեթներ, որտեղ ներառված է ավիատոմսի գումարը և գործակալության ծառայության վճարը: Շրջանառության հարկը ո՞ր գումարից է հաշվարկվում` ամբո՞ղջ տուր փաթեթի գնից, թե՞ ավիատոմսի արժեքը հանած գումարից: Կանխավ շնորհակալություն:

Мар 28 2013

Ավիատոմսերի վաճառքով զբաղվող կազմակերպություն

Գուրգեն.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
ինձ մոտ կա մի պարզաբանում ՊԵԿ նախագահի տեղակալի կողմից ստորագրված, համաձայն որի գործակալի անունից հանդես գալու պայման նախատեսող ծառայությունների մատուցման գործակալության պայմանագրի կողմ հանդիսացող անձը “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված այլ պայմաններին բավարարելու դեպքում կարող է լինել շրջանառության հարկ վճարող: Տվյալ դեպքում ավիատոմսերի վաճառքով զբաղվող կազմակերպությունը կարո՞ղ է հանդիսանալ շրջանառության հարկ վճարող, իսկ եթե կազմակերպությունը միաժամանակ զբաղվում է նաև արտագնա տուրիզմով, “Շրջանառության հարկի մասին” ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված այլ պայմաններին բավարարելու դեպքում կարո՞ղ է լինել շրջանառության հարկ վճարող, եթե այո, ապա ո՞րը կդիտվի հարկվող շրջանառությունը (տուր փաթեթի ամբո՞ղջ արժեքը, թե՞ տուրիստական կազմակերպությանը հասանելիք վարձատրության գումարը): Նախապես շնորհակալություն:

Янв 21 2013

Ո՞ր գումարը կհամարվի իրացումից հասույթ

Gurgen.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով, շրջանառության հարկի դեպքում ո՞րն է համարվում իրացումից հասույթը (շրջանառությունը):

Дек 14 2012

Կարո՞ղ է արդյոք կազմակերպությունը հարկվել շրջանառության հարկով

Արման.

Հարգելի գործընկերներ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին.
կազմակերպությունը զբաղվում է արտագնա տուրիզմով, ինչպես նաև ավիատոմսերի վաճառքով (ավիատոմսերի վաճառքից ստանում է կոմիսիոն եկամուտ): Կարո՞ղ է արդյոք 2013 թ.-ից հարկվել շրջանառության հարկով (2012 թ-ին շրջանառությունը 30 մլն-ը չի գերազանցել):

Ноя 12 2012

Ավիատոմսերի վաճառք

Մարինե.

Հարգելի հաշվապահներ, ինչպե՞ս ձևակերպել ավիատոմսերի վաճառքի գործակալության հաշվապահական գործառույթները ըստ հաշվային պլանի: Շնորհակալություն:

Янв 15 2011

Ավիատոմսերի վաճառք

Անի.

Ավիատոմսերի վաճառքով զբաղվող ընկերությունների համար կա՞ լիցենզավորում:

Дек 11 2010

Լիցենզավորվող գործունեություն

Անահիտ.

Հարգելի հաշվապահներ, իմ հարցը հետևյալն էˋ ո՞ր օրենքում կգտնեմ լիցենզիավորվող գործունեության ցանկը, հատկապես ինձ հետաքրքրում է ավիատոմսերի վաճառքի գործունեության հիմքերը թույլատրող փաստաթղթերը: Նախապես շնորհակալ եմ օգնության համար: