Архив по этикетке: արտոնագիր

Май 20 2020

Ի՞նչ հաշվետվություն է պետք ներկայացնել

Հովո.

Բարև ձեզ: Ես ունեմ ընկերությունումս գրանցված մեքենա որպես տաքսի և վարձակալության պայմանագրով տվել եմ վարորդին և պայմանագրի մեջ նշել եմ, որ ամսվա արտոնագիրը հանելու եմ ես ու նրան տալու եմ ամսական մինիմում 250 պատվեր, իսկ ինձ ամեն ամիս 80 000 դրամ վարձակալության գումար է վճարելու։ Հիմա ես հարկայինում ի՞նչ հաշվետվություն պիտի տամ:

Апр 01 2020

Արտոնագիր ստանալու համար

Արտյոմ.

Բարև ձեզ: Ասացեք, խնդրեմ, ուղևորափոխադրումների արտոնագիր ստանալու համար կարող եմ ամսվա ցանկացած օր հայտարարություն ներկայացնել։

Мар 20 2020

Համակարգչային խաղերի սրահը ինչպե՞ս է հարկվում

Դավիթ.

Համակարգչային խաղերի սրահը ինչպե՞ս է հարկվում, եթե կա վարձու աշխատող։ Արտոնագիրը, կարծես, թույլ չի տալիս վարձու աշխատող ունենալ։ Շնորհակալ եմ:

Фев 22 2020

Անձը ցանկանում է մրգային օղու և մսի խանութ բացել

Անդրանիկ․

Բարև ձեզ։ Պատրաստվում եմ բացել մրգային օղու և մսի խանութ։ Օղին վաճառվելու է միայն տնական գյուղացիներից մթերված մրգողի։ Միսը վաճառվելու է թե՛ հում, թե՛ խորոված։ Խնդրում եմ, ասեք՝ ի՞նչ փաստաթղեր ու արտոնագրեր/թույլտվություններ են անհրաժեշտ օրենքով աշխատելու համար։

Ноя 04 2019

Ուղևորափոխադրումներ իրականացնելու համար

Սոնա.

Բարև ձեզ, հարգելի գործընկերներ: Խնդրում եմ, պատասխանեք իմ հետևյալ հարցին: Միկրոավտոբուսով կանոնավոր ուղևորափոխադրումներ կատարելու համար որտեղի՞ց և ինչպե՞ս կարելի է ձեռք բերել արտոնագիր և ինչպե՞ս վճարել արտոնագրային հարկ: Կանխավ շնորհակալություն:

Янв 16 2018

Արտոնագրային հայտարարությունը էլեկտրոնային եղանակով ներկայացնելու համար

Գայանե.

Բարև ձեզ:

Կարո՞ղ եք օգնել: Ինչպե՞ս պետք է ուղարկել արտոնագրային հայտարարությունը էլեկտրոնային եղանակով:

Апр 27 2017

Արտոնագրային վճարը ուշացնելու համար

Mariam.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանեք իմ հարցին: Արտոնագրային վճարը պետք է վճարեի մարտի 01 – 31.03.2017 – ի ընթացքում ամսական 75 000դր, վճարումը ուշացրել եմ` կատարելով ապրիլի 6-ին: Ի՞նչ տուգանք է նախատեսվում: Արդյո՞ք տուգանք է նախատեսվում վեցապատիկի չափով: Շնորհակալություն:

Дек 21 2015

ԱՁ զբաղվում է ավտոմեքենաների պահեստամասերի և քսայուղերի առևտրով

Հրայր.

Բարև ձեզ:
Հարցս հետևյալն է.
Արդյո՞ք ԱՁ-ն, որը զբաղվում է ավտոմեքենաների պահեստամասերի, աքսեսուարների և քսայուղերի (գործարանային փակ տարրաներով) մանրածախ առևտրով, պետք է ունենա լիցենզիա քսայուղեր վաճառելու։ Օրենքում ոչինչ հստակ գրված չէ, այսինքն, գրված է ինչ որ տեխնիկական հեղուկների մասին, ընդ որում ոչ հստակ։ Անհասկանալի է նաև, թե որոնք են այդ տեխնիկական հեղուկները։
Կանխավ շնորհակալություն:

Фев 10 2015

Ատամնաբուժարանի գործունեություն

GOHAR.

Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ, եթե հնարավոր է, օգնեք ինձ. ատամնաբուժական կլինիկայում մեկ բազկաթոռ արտոնագրով ես կարո՞ղ եմ աշխատանքի ընդունել 2 բժիշկ եվ 2 բուժքույր: Եթե այո, աշխատանքային պայմանագիրն ինչպե՞ս կապեմ, որ և մինիմում աշխատավարձ պահպանեմ, և աշխատաժանամակի շաբաթական պարտադիր 33 ժամը պահպանեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Янв 16 2015

Եթե արտոնագիր ստանալու համար դիմում-հայտարարությունը ուշ է ներկայացվել

Հարություն.

Հարգելի գործընկերներ, եթե արտոնագիր ստանալու համար դիմում-հայտարարությունը ուշ է ներկայացվել, կազմակերպությունը աշխատել է, ՀԴՄ կտրոններ է տրամադրել, ապա այս դեպքում արդյո՞ք միայն վարչական տուգանք է հասնում, և ի՞նչ է նշանակում “գանձվում է տուգանք` առանց արտոնագրի գործունեությունը փաստացի իրականացնելու ժամանակահատվածի (բայց ոչ պակաս երեք ամսվա) համար սույն օրենքի N 8 հավելվածով սահմանված կարգով հաշվարկված` վճարման ենթակա արտոնագրային վճարի կրկնակի չափով”, այսինքն` եթե մեկ շաբաթ առանց արտոնագիր ենք աշխատել, ուրեմն պետք է երեք ամսվա արտոնագրային վճարի կրկնակիի չափ տուգանք վճարենք, թե՞ երեք ամսից պակաս առանց արտոնագրի աշխատելու դեպքում տուգանք չի հասնում: Նապապես շնորհակալություն:

Дек 08 2014

Արդյո՞ք անհրաժեշտ է լիցենզիա

Artyom.

Նոր գրանցված ԱՁ եմ: Ցանկանում եմ զբաղվել ջեռուցման կաթսաների, նրանց այրիչների վերանորոգումով և կարգաբերումով: Արդյո՞ք անհրաժեշտ պայման է ունենալ լիցենզիա այդ գործունեությամբ զբաղվելու համար:

Апр 26 2013

Արտոնագրային վճար վարսավիրական գործունեության համար

Ani.

Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես Ձեր օգնությանն եմ դիմում հետևյալ հարցով: Վարսավիրանոցի համար ինչպե՞ս է հաշվարկվում արտոնագրային վճարը եռամսյակի համար: Կանխավ շնորհակալ եմ:

Апр 17 2013

Ի՞նչ հարկեր են առաջանում

astxik.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արձագանքեք, եթե առնչություն ունեք այս հարցին.

ԱԱՀ-ի դաշտում աշխատող կազմակերպությունը ունի նաև արտոնագիր ավտոտեխսպասարկմամբ զբաղվելու համար: Օրինակ, մեքենան մտնում է բոքս վերանորոգման համար, զննման ընթացքում հայտնաբերվում է, որ տվյալ մեքենայի մասերից մի քանիսը պետք է փոխարինվեն նոր մասերով: Այս դեպքում ի՞նչ հարկեր են առաջանում: Ես հետաքրքրվել եմ տարբեր հարկային և այլ աշխատողներից, ստացել եմ տարբեր պատասխաններ: Խնդրում եմ դուք էլ փորձեք պատասխանել, և եթե կարելի է` հիմնավորեք փաստերով կամ թողեք ձեր կարծիքը: Շնորհակալություն:

Мар 12 2013

Կարո՞ղ է ԱՁ-ն աշխատել շրջանառության հարկով

Hamest.

Եթե ԱՁ-ն ունի արտոնագրային վճար, զբաղվում է մանրածախ առևտրով և մատուցում է ինտերնետային ծառայություն, ապա կարո՞ղ է աշխատել շրջանառության հարկով:

Янв 16 2013

Արդյո՞ք ճիշտ է նշանակվել տուգանքը

Կարեն.

Բարև ձեզ: Ես անհատ ձեռնարկատեր եմ, գործունեությանս տեսակը հանրային սնունդ է: Արտոնագրային վճարը դեկտեմբեր ամսին չեմ կարողացել վճարեմ, հունվարին վճարել եմ, սակայն հարկայինում արտոնագրիը չեն տվել և տուգանել են 20000 դրամ, իսկ արտոնագիրը` պատասխանել են “կտանք, երբ տուգանքը վճարեք”: Խնդրում եմ օգնել. չգիտեմ` տուգանքը ճի՞շտ են նշանակել, թե՞ ոչ, և չգիտեմ, թե ինչի հիման վրա արտոնագիրը չեն տվել:

Мар 31 2012

Արդյո՞ք պետք է նոր արտոնագիր ստանալ

Արման.

Բարև Ձեզ: Ես արդեն 2 տարի է զբաղվում եմ բջջային հեռախոսների և համակարգիչների վերանորոգմամբ Արմավիր քաղաքում և գրանցված եմ Արմավիրի մարզային հարկային տեսչությունում, ունեմ համապատասխան արտոնագիր, Ա/Ձ եմ և վճարում եմ հաստատագրված վճար: Ես ցանկանում եմ տեղափոխվել Երևան և այնտեղ ծավալել իմ գործունեությունը: Կցանկանայի ճշտել` կարո՞ղ եմ նույն արտոնագրով աշխատել Երևանում, թե՞ նորից պիտի գրանցվեմ Երևանի Հարկային Տեսչությունում և նոր արտոնագիր ստանամ: Նախապես շնորհակալ եմ:

Мар 25 2012

Արտոնագիր ստանալու և արտոնագրային վճար վճարելու հետ կապված

Դավիթ Ասատրյան.

Ե՞րբ պետք է վճարվի արտոնագրային վճարը 2-րդ եռամսյակում գործունեություն իրականացնելու համար: Մասնավորապես ավտոտեխսպասարկման կայանի համար` մարտի 28-ին, 29-ին, 30-ին, թե՞ ապրիլի 2-ին, 3-ին:

Ստացվում է, որ շուտ չես կարող, իսկ ուշ էլ վճարելու դեպքում պետք է կայանը փակես մինչև արտոնագիր ստանալը:

Հատվածներ օրենքից`

Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2012 թվականի ապրիլի 1-ից:
Սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից հետո` 30 օրվա ընթացքում, Oրենքի N 7 հավելվածով սահմանված գործունեության տեսակներ իրականացնողները հարկային մարմին ներկայացնում են հայտարարություն արտոնագրային վճար վճարող համարվելու մասին:

Հայտարարություն ներկայացնելու օրն անհատ ձեռնարկատերը կամ իրավաբանական անձը ստանում է արտոնագիր սույն հավելվածի N 2 ձևին համապատասխան:

Արտոնագրային վճար վճարողներն արտոնագրային վճարը վճարում են մինչև արտոնագիր ստանալը:

Այս երեք հատվածներից ես այդպես եմ ենթադրում:

Եվ ընդհանրապես, ո՞ր հաշվին պետք է վճարվի արտոնագրային վճարը: