Tag Archive: բյուջե

May 18 2018

ԱԱՀ-ի վերադարձի մեխանիզմը

Karine.

Խնդրում եմ նկարագրել “Բյուջեի մասին” օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասի համաձայն ԱԱՀ-ի վերադարձի մեխանիզմը և նրա արտացոլումը հարկային մարմնում վարվող քարտի վրա:

Jun 21 2016

Կազմակերպությունը ֆինանսավորվելու է պետական բյուջեից

Էլիզա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնել հետևյալ հարցում.
կազմակերպությունը գրանցվել է հիմնադրամ, որը ֆինանսավորվելու է միայն պետական բյուջեից տարեկան մոտ 95 միլիոն դրամի չափով: Խնդրում եմ հուշել` ի՞նչ հարկային պարտավորություն կարող եմ ունենալ ԱԱՀ-ի գծով, եթե կունենամ, հայտարարություն պե՞տք է տամ և ե՞րբ, թե՞ ոչ:

Feb 25 2016

ՊՈԱԿ-ն ունի բյուջե և արտաբյուջե

Վարդուհի.

Բարև ձեզ, ձեր օգնության կարիքն ունեմ:
ՊՈԱԿ-ն ունի բյուջե և արտաբյուջե: Ինչպե՞ս ավելի ճիշտ կլինի` ամեն ծախսի համար տամ 2 ձևակերպում %-ային հարաբերությամբ բաշխած, թե՞ ավելի ռացիոնալ տարբերակ կա:

Sep 22 2013

Նվազագույն աշխատավարձի փոփոխության հետ կապված

Աիդա Նիկողոսյան.

Բարև ձեզ, ես աշխատում եմ որպես բուժքույր և ստացել եմ 35 000 դրամ աշխատավարձ: Սակայն հուլիսի 1-ի ընդունած օրենքից հետո պետք է ստանայի 45 000 դրամ աշխատավարձ, մեր հաշվապահությունը պնդում է, որ մեզ չի հասնում, և որ բյուջեից փոխանցում չի կատարվել: Ասացեք խնդրեմ` դա հնարավո՞ր է, թե ոչ, կամ ասեք օրենք, որով մենք կկարողանանք պաշտպանել մեր իրավունքները:

Apr 17 2011

Շահաբաժնի հայտարարում և վճարում

Լուսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ արագ արձագանքել` 2010թ. ընկերությունը ստացել է 1650 հազ. դրամի շահույթ, տարվա ընթացքում 2 հիմնադիրները` 25 հազարական կանոնադրական կապիտալով շահաբաժին չեն ստացել: Խնդրում եմ պատասխանել, 2011թ.-ին ի՞նչ չափերով կարող եմ շահաբաժին ձևակերպել և վճարել 2010թ. տարվա շահույթի դիմաց, և ի՞նչ հարկեր պետք է վճարել բյուջե` դրանց դիմաց:

Sep 20 2010

Նախահաշվի հետ կապված

Ժաննա.

Հարգելի հաշվապահներ, ասացեք խնդրեմ, որտեղի՞ց կարող եմ կարդալ որևէ նյութ` կապված նախահաշվի հետ: Ունենք եվ բյուջե եվ արտաբյուջե:
Շնորհակալություն:

Apr 01 2010

Գերակատարումներ՝ հարկային և մաքսային ուղղություններով

2010թ.-ը սկսվել և շարունակում է ընթանալ գերակատարումներով: ՊԵԿ մամուլի ծառայության ներկայացրած տվյալներով, հաշվետու տարվա առաջին եռամսյակի հավաքագրումները գերակատարվել են և հարկային, և մաքսային մասով, որի արդյունքում պետական բյուջե է մուտքագրվել 126.7 մլրդ դրամ` պլանային առաջադրանքի 116.9 մլրդ դրամի փոխարեն կամ ավել է հավաքագրվել 9.8 մլրդ դրամով:

Միաժամանակ, նախորդ տարվա առաջին եռամսյակի բոլոր ամիսների համեմատությամբ նույնպես աճ է արձանագրվել, որը ընդհանուր առմամբ Կարդալ ավելին … »

Mar 20 2010

Նոտարական վավերացում

Հովհաննես.

Հարգելի կոլեգաներ խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում:
2009 թ-ին ֆիզիկական անձի հետ կնքվել է անշարժ գույքի/տան/ վարձակալության պայմանագիր /3-ամիս/,եկամտահարկը 10-% պահել և վճարվել է պետ. բյուջե,ֆիզիկական անձին վճարումն հիմնավորող փաստաթղթերը կան:
Կնքված պայմանագիրը նոտարական վավերացում չունի: Խնդրում եմ ասեք եթե պ/գ-ը նոտարական վավերացում չունի ինչ խնդիր կառաջանա,ասեմ նաև այդ գումարը համախառն եկամտից նվազեցրել եմ:

May 06 2009

2009թ. առաջին եռամսյակում ՀՀ բյուջեի եկամուտները կազմել են 139.8 մլրդ դրամ, ծախսերը` 153.4 մլրդ դրամ

2009 թ. հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են շուրջ 139.8 մլրդ դրամ, իսկ ծախսերը՝ 153.4 մլրդ դրամ, որոնք ապահովել են ՀՀ կառավարության կողմից ճշտված եռամսյակային ծրագրի համապատասխանաբար 103.1 և 90.9 տոկոսը: Պետական բյուջեի տարեկան ծրագրային ցուցանիշները կատարվել են եկամուտների գծով` 15.6%-ով, ծախսերի գծով` 17.2%-ով: Կարդալ ավելին … »

Loading...