Tag Archive: բնապահպանական

Jul 17 2019

Բնապահպանական վճարի վերաբերյալ

Մարիետա.

Ինչպե՞ս ձևակերպել ներմուծված ապրանքի բնապահպանության վճարը, որպեսզի վաճառքից հետո տարբերությունը վճարվի բյուջե:

Apr 15 2019

Ի՞նչ հաշվետվություն են ներկայացնում ավտոլվացման կետերը

Զոյա.

Հարցս բնապահպանության եռամսյակային հաշվետվությանն է վերաբերվում: Խնդրում եմ օգնեք. ավտոլվացման կետերը հանձնու՞մ են N 219 ձևը և եթե հանձնում են, կխնդրեի ասեք, ո՞ր բաժնով և ինչպե՞ս:

Jan 20 2019

ՍՊԸ-ն 2018թ հունվարից անցել է ընդհանուր հարկման դաշտ

Արամ.

Բարև ձեզ:
ՍՊԸ-ն 2018թ հունվարից անցել է ԱԱՀ-ի: Այս ընթացքում տվել եմ եկամտային հարկի, ԱԱՀ-ի, ինչպես նաև բնապահպանական եռամսյակայյին հաշվետվություններ: Տարեկան ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել, ո՞ր ձևն է: Եթե կարող եք` մի փոքր մանրամասն ասեք, թե ինչ պետք է լրացվի:

May 22 2017

Բնապահպանական հարկ բնապահպանական վճարի փոխարեն

Աննա.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանել իմ հարցին, եթե կարող եք: Ինչու՞ 2018թ-ից բնապահպանական վճարի փոխարեն կօգտագործվի բնապահպանական հարկ հասկացությունը: Եվ ի՞նչ տարբերություն կա այդ երկու հասկացությունների միջև:

Apr 25 2016

Բնապահպանական վճարների հաշվարկ-հաշվետվությունները ուշացվել են 3 օրով

Արման.

Բնապահպանական վճարների հաշվարկ-հաշվետվությունները ուշացրել եմ 3 օրով, ու ընկերությանը տուգանել են 100 000 դրամով, սակայն օրենքով սահմանված է.

Բնապահպանական վճարներ վճարողների կողմից հարկային և բնապահպանական մարմիններ ներկայացվող հաշվարկ-հաշվետվությունները սահմանված ժամկետից 2 ամսից ավելի ուշ ներկայացնելու կամ չներկայացնելու դեպքում այդ ժամկետին հաջորդող յուրաքանչյուր 15 oրվա համար վճարողից գանձվում է տուգանք` վճարման ենթակա վճարի ընդհանուր գումարի 5 տոկոսի չափով: Նշված տուգանքների հանրագումարը չպետք է գերազանցի վճարի` օրենքով սահմանված վճարման ժամկետին չվճարված գումարը, իսկ 15-օրյա ժամկետը հաշվարկելիս ոչ աշխատանքային օրերը հաշվի են առնվում միայն առաջին տուգանքի հաշվարկման ժամանակ:

Խնդրում եմ ասեք` ինչպե՞ս վարվել:

Aug 13 2013

Բնապահպանության և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություն

Սարգիս.

Ողջույն, հարգելի կոլեգաներ: Ունեմ ներմուծում, որտեղ առկա են նաև շրջակա միջավայրին վնաս պատճառող ապրանքներ: Նման դեպք դեռ չեմ ունեցել, և ինձ տեղեկացրել են, որ պետք է ներկայացվի բնապահպանության և բնօգտագործման վճարների հաշվարկ-հաշվետվություն: Խնդրում եմ պատասխանեք` ի՞նչ հաշվետվություն պետք է ներկայացնել և ի՞նչ ժամկետներում: Կանխավ շնորհակալություն:

Loading...