Метка: գյուղմթերք

Posted in Այլ Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Կարո՞ղ է գյուղատնտեսական կոոպերատիվը գործել միկրոյի դաշտում

Սիմոնյան. Հարգելի հաշվապահներ, խնդրում ե ասեք. արդյո՞ք կարող է տվյալ գործունեությունը գործել միկրոյի դաշտում՝ գյուղատնտեսական կոոպերատիվը արտադրում է բանջարեղեն և վաճառում Երևանում: Չէ ո՞ր դա առք և վաճառք չէ:

Կարդալ ավելին Կարո՞ղ է գյուղատնտեսական կոոպերատիվը գործել միկրոյի դաշտում
Posted in Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Ա/Ձ-ն ցանկանում է զբաղվել լորերի բուծմամբ

Hayk. Բարև Ձեզ: Զբաղվում ենք լորերի բուծմամբ։ Ցանկանում ենք բացել ԱՁ ու զբաղվել ձվի ու մսի վաճառքով։ Զբաղվում ենք մեր տանը մեր ընտանիքի անդամներով։ Ինչի՞ց պետք է սկսենք ու ինչքա՞ն հարկ պետք է մուծենք։ Որպես ընտանեկան փոքր բիզնես, ի՞նչ առավելություն ունենք:

Կարդալ ավելին Ա/Ձ-ն ցանկանում է զբաղվել լորերի բուծմամբ
Posted in Այլ Հարց ու պատասխան Փաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Սեփական տան ավտոտնակում բանջարեղենի փոքր կրպակ բացելու համար

Alexsander. Բարև Ձեզ, ցանկանում եմ Երևանումսեփական տան ավտոտնակում, բանջարեղենի փոքր կրպակ /25քմ/ բացել: Կարո՞ղ եք օգնել հասկանամ ի՞նչ գործընթաց է, ի՞նչ փաստաթղթեր են հարկավոր մոտավոր, ինչքա՞ն է տևում թույտվություն, ո՞վ է տրամադրում, ի՞նչ ծախսերի հետ է կապված: Ցանկացած ինֆո կարևոր է, նախապես շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Սեփական տան ավտոտնակում բանջարեղենի փոքր կրպակ բացելու համար
Posted in Հարց ու պատասխան Փաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ԵՏՄ-ից ներմուծել է գյուղ․ ապրանք

Sergey. Կազմակերպությունը ԵՏՄ-ից ներմուծել է գյուղ․ ապրանք ապրիլ ամսին: Հայտարարագիր,հայտարարություն և ԱԱՀ-ի հաշվետվություն չի ներկայացվել: ՀՏ-ից եկել է ծանուցում, ո՞վ կարող է օգնել լրացնել նշված փաստաթղթերը:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ԵՏՄ-ից ներմուծել է գյուղ․ ապրանք
Posted in Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Գյուղացուց ձեռք բերված գյուղմթերքի գծով ծախս

Արտյոմ. Հարգելի հաշվապահներ, գյուղացուց ձեռք բերված գյուղմթերքի գծով ծախսը արդյո՞ք ներառվում է շրջանառության հարկի 5%-ից նվազեցվող ձեռքբերումների 4%-ի մեջ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Գյուղացուց ձեռք բերված գյուղմթերքի գծով ծախս
Posted in Այլ Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Անձը զբաղվում է գյուղմթերքի արտադրությամբ

Նարինե. Բարև ձեզ: Հարգելի գործընկերներ, խնդրում եմ օգնեք: Զբաղվում եմ գյուղմթերքի արտադրությամբ, հարկերից ազատված եմ, ապրանքը վաճառելուց օգտագործում եմ ՀԴՄ: Որքա՞ն պիտի լինի իմ տարեկան շրջանառության շեմը (խնդրում եմ նշեք հղումը): Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Անձը զբաղվում է գյուղմթերքի արտադրությամբ
Posted in Ա/Ձ, Ֆիզ. անձ Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է մսի վաճառքով

Մխիթար. Բարև ջեզ, ես Ա/Ձ եմ ներկայացնում, որը աշխատում է շրջանառության հարկով, գործունեության տեսակը մսի վաճառք է: Ես կխնդրեի ինձ ասեք` ո՞ր տոկոսադրույքով կհարկվեմ, եթե անասունները ես եմ բուծում:

Կարդալ ավելին ԱՁ զբաղվում է մսի վաճառքով
Posted in Այլ Հարց ու պատասխան Փաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ձեռքբերումներ է կատարել գյուղացիներից

KHLUSINE. Բարև ձեզ: Կասե՞ք խնդրեմ. 1. Որտեղի՞ց կարող եմ բեռնել գյուղացու հետ կնքվող պայմանագրի օրինակելի ձև 2. Կարո՞ղ եմ արդյոք գյուղացուց ձեռք բերված մթերքի դիմաց վճարվող գումարը ձևակերպել նախ որպես առհաշիվ գումար, հետո նոր առհաշվից գյուղացուն վճարում առանց սահմանափակումների Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ձեռքբերումներ է կատարել գյուղացիներից
Posted in Այլ Հարց ու պատասխան

Կազմակերպությունը մթերք է գնում գյուղացուց

Աննա. Բարև ձեզ: Խնդրում եմ շտապ պատասխանեք: ՍՊԸ, որը աշխատում է ԱԱՀ դաշտում, անմիջապես գյուղացուց (տեղեկանքի հիման վրա) գնում է մթերքներ և դրա դիմաց վճարում է 4 000 000 դրամ միանգամից: “Դրամարկղային գործառնությունների մասին” ՀՀ օրենքի համաձայն ես իրավունք ունեմ այդ վճարումը կատարել, թե՞ պետք է բաժանել ու մաս մաս վճարել 300 000 դրամներով: Խնդրում եմ նշեք` ի՞նչ ձևակերպում տալ նման գործարքի: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը մթերք է գնում գյուղացուց
0 0
Posted in . Այլ Հարց ու պատասխան Փաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Մրգի և բանջարեղենի կրպակ բացելու համար

Գրիգոր Մինասյան. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ մրգի և բանջարեղենի կրպակ բացելու համար: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Մրգի և բանջարեղենի կրպակ բացելու համար
Posted in Այլ Հարց ու պատասխան

Օգտակար ծառայության ժամկետներ

Տիգրան. Խնդրում եմ ասել` գյուղատնտեսական տեխնիկայի և մյուս հիմնական միջոցների օգտակար ծառայության ժամկետները մաշվածության հաշվարկի համար որտեղի՞ց կարող եմ գտնել:

Կարդալ ավելին Օգտակար ծառայության ժամկետներ
Posted in Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվելու հարկային պարտավորությունը

Դավիթ. Խնդրում եմ կրկին օգնել (շտապ է, քանի որ գործունեությունը հուլիսի մեկից սկսել եմ): Ինձ անհրաժեշտ է. 1. ԱԱՀ-ից ազատված գյուղտեխնիկայի և անասնաբուժական դեղորայքի ցանկը (խնդրում եմ համապատասխան հղումով) 2. Եթե ես ունեմ կոմիսիոնի պայմանագիր և վաճառում եմ գյուղտեխնիկա, որի դիմաց ես ստանում եմ միջնորդավճար, ես ինչպե՞ս պետք է հարկվեմ` իմ միջորդավճարի՞ց, թե՞ վաճառված ապրանքի գնից: Օրինակ. վաճառել եմ խոտնհնձիչ մեքենա մեկ հատ՝ մեկ միլիոն ՀՀ դրամով, որից համաձայն կոմիսիոն պայմանագրի ես ստանում եմ 5% միջնորդավճար 50.000 ՀՀ դրամ: Բայց ես ՀԴՄ տպում եմ 1.000.000 ՀՀ դրամի համար: Տվյալ դեպքում ԱԱՀ-ի 16.67 %-ը իմ միջնորդավճարի՞ց է գանձվում, թե՞ 1.000.000 ՀՀ…

Կարդալ ավելին Ինչպե՞ս է հաշվարկվելու հարկային պարտավորությունը
Posted in Այլ Հարց ու պատասխան

Գյուղատնտեսական մթերքների արտահանում

Աննա. Բարև ձեզ: Շտապ է, եթե կարող եք` օգնեք: 1.ՍՊԸ կողմից գյուղատնտեսական մթերքների արտահանումը դեպի Ռուսաստան լիցենզավորումը պարտադի՞ր է: 2.Շահութահարկը քանի՞ տոկոսով է հարկվում 3.Վիճակագրությաւն հաշվետվություն պե՞տք է ներկայացնեմ 4. e-Invoicing ծրագրով էլեկտրոնային փաստաթղթեր բաժնում առաքման փաստաթուղթ գրանցում են գյուղտնտեսական արտահանման ժամանակ Շնորհակալություն:

Կարդալ ավելին Գյուղատնտեսական մթերքների արտահանում
Posted in Այլ Հարց ու պատասխան

Պտղատու այգիների հաշվապահություն

Silva. Հարգելի հաշվապահներ, ովքեր ունեն պտղատու այգիների հաշվապահությունը վարելու մեջ փորձ, խնդրում եմ արձագանքել: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Պտղատու այգիների հաշվապահություն
Posted in Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Բանջարեղենի և մրգերի արտահանում

Z. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ասեք` ի՞նչ հարկատեսակով է աշխատում կազմակերպությունը, որը զբաղվում է բանջարեղենի և մրգերի արտահանումով: Եթե կարելի է` հղում կատարեք օրենքից: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Բանջարեղենի և մրգերի արտահանում
Posted in Ա/Ձ, Ֆիզ. անձ Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Նորաբաց մթերային խանութ

Arman Tangyan. Բարև ձեզ: Ես ուզում եմ մթերային խանութ բացել: Կօգնե՞ք: 1. Ի՞նչ հերթականությամբ է պետք շարժվել 2. Ինձ հետաքրքրում է ամեն ինչ` Ա/Ձ-ի գրանցումից միչև առևտրի իրականացումը: Որտեղի՞ց է պետք սկսել և գործողությունների հերթականությունը: Որտեղի՞ց կարելի է օգտվել: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Նորաբաց մթերային խանութ
0 0
Posted in . Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Մրգի և բանջարեղենի խանութը ի՞նչ հարկատեսակով է հարկվում

Artur. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` մրգի և բանջարեղենի խանութը ի՞նչ հարկատեսակով է հարկվում, ինչպես սովորական խանութ` շրջանառության հարկով, թե՞ գյուղատնտեսական արտադրանքի իրացման համար այլ մոտեցում կա: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Մրգի և բանջարեղենի խանութը ի՞նչ հարկատեսակով է հարկվում
0 0
Posted in . Ա/Ձ, Ֆիզ. անձ Հարց ու պատասխան Փաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման պայմանագիր

Սոնա. Բարև ձեզ: Հարգելի հաշվապահներ, մեր ընկերությունը ծավալում է գործունեություն հանրային սննդի ոլորտում և բանջարեղեն ձեռք է բերում գյուղացուց, ով ներկայացրել է փաստաթուղթ, որ ինքը զբաղվում է գյուղատնտեսական արտադրությամբ: Այժմ ուզում եմ կազմել պայմանագիր այդ ֆիզիկական անձի հետ: Հնարավո՞ր է ինչ որ մեկը ունենա նման պայմանագրի օրինակ` ճիշտ կազմված: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Գյուղատնտեսական արտադրանքի ձեռքբերման պայմանագիր
0 0
Posted in . Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Անձը զբաղվում է բանջարեղենի վաճառքով

Անուշ. Բարև ձեզ: Ես մայթեզրին, չգործող խանութի առջևում զբաղվում եմ բանջարեղենի վաճառքով: Արդյո՞ք պետք է մտնեմ հարկային դաշտ և ինչպիսի՞ հարկ պիտի վճարեմ:

Կարդալ ավելին Անձը զբաղվում է բանջարեղենի վաճառքով
0 0
Posted in . Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ

Հարություն. Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը զբաղվում է հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ, որի համար վճարում է արտոնագրային վճար օրենքով սահմանված կարգով: Կազմակերպությունը պարբերաբար գնումներ է կատարում շուկայից: Հարցս հետևյալն է. արդյո՞ք “Եկամտային հարկի մասին” օրենքով նախատեսված հարկային գործակալի կողմից պահվող 11 տոկոս եկամտային հարկը հաշվարկվում է շուկայից գյուղատնտեսական մթերք ձեռքբերելու համար: Հարցը առաջանում է, քանի որ “Եկամտային հարկի մասին” օրենքի համաձայն գյուղատնտեսական արտադրանքը ազատված է եկամտային հարկից: Սակայն մյուս կողմից պարզ չէ, թե կազմակերպությունը գյուղմթերքը ձեռք է բերել շուկայից անմիջապես գյուղմթերք արտադրողից, թե՞ առևտրականից: Հետաքրքիր կլիներ ծանոթանալ տվյալ ոլորտում աշխատող մասնագետների կարծիքներին:

Կարդալ ավելին Կազմակերպությունը զբաղվում է հանրային սննդի կազմակերպման գործունեությամբ
Posted in Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Հարկատուն զբաղվում է գյուղատնտեսությամբ

H. Հարգելի հաշվապահներ, եթե հարկատուն զբաղվում է գյուղատնտեսությամբ և նրա համախառն եկամտի մեջ 15%-ը այլ գործունեությունից ստացված եկամուտ է, այդ դեպքում շահութահարկ վճարո՞ղ է համարվում այդ 15%-ի չափով:

Կարդալ ավելին Հարկատուն զբաղվում է գյուղատնտեսությամբ
Posted in Այլ Հարց ու պատասխան

ՀԿ հաշվառման առանձնահատկություններ

Գոհար. Հարգելի կոլեգաներ, եթե հասարակական կազմակերպությունը ստանում է դրամաշնորհ, ինչպե՞ս կարելի է հաշվառումը վարել, ինչպիսի՞ առանձնահատկություններ կան, կամ ինձ կարո՞ղ եք գրականություն ցույց տալ, որպեսզի կարողանամ օգտվել: Եվ հաջորդ հարցը: Եթե ՀԿ-ին գումար են տվել, ենթադրենք էլի դրամաշնորհի նման, միջոցառում կազմակերպելու համար, ասենք “տոլմայի օր”, ինչպե՞ս կարող եմ ծախսեր ցույց տալ, չէ՞ որ ոչ մի գյուղացի գյուղատնտեսական մթերք գնելու համար ՀԴՄ չի տալիս, կամ խուսափում է իր անձնագրային տվյալներն ինձ ասելու, կամ ասենք մասնակիցներին հատկացնում ենք երթուղային տաքսիներ միջոցառման վայր հասնելու համար: Խնդրում եմ օգնել:

Կարդալ ավելին ՀԿ հաշվառման առանձնահատկություններ
Posted in Այլ Հարց ու պատասխան

Գյուղատնտեսական արտադրանքի ոլորտ

Hermine. Փնտրում եմ հաշվապահի, ով ունի փորձ գյուղատնտեսական արտադրանքի արտադրության և իրացման ոլորտում:

Կարդալ ավելին Գյուղատնտեսական արտադրանքի ոլորտ
0 0
Posted in . Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վճարել եկամտահարկ

Մարո. ՍՊԸ-ն ֆիզ. անձից գնել է գյուղտեխնիկա և գյուղատնտեսական մթերքներ: Արդյո՞ք պետք է վճարենք եկամտահարկ:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է վճարել եկամտահարկ
0 0
Posted in . Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է 11 % եկամտահարկ պահել

Հայկ. Հարգելի կոլեգաներ, ռեստորանի համար շուկայից գնել եմ գյուղմթերք և կազմել եմ գնման ակտ, արդյո՞ք 11 տոկոս եկամտահարկ պետք է պահեմ, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է 11 % եկամտահարկ պահել
0 0
Posted in . Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Հողի հարկի վերաբերյալ

Ռուզաննա. Ֆիզիկական անձ եմ, ունեմ գյուղատնտեսական նշանակության հող, որի համար նախկին սեփականատերը և այժմ էլ ես չենք վճարել հողի հարկ: Խնդրում եմ օգնել` հողի հարկի պարտքի անհուսալի ճանաչման վերաբերյալ վաղեմության ժամկետ գոյություն ունի՞, թե՞ ոչ: Քանի՞ տարվա հարկ պետք է վճարեմ: Խնդրում եմ նշել ընդունված օրենքը: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Հողի հարկի վերաբերյալ
Posted in Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Ա/Ձ -ն աշխատելու է պտուղ-բանջարեղենի վաճառքով

Karine. Ա/Ձ -ն զբաղվելու է պտուղ-բանջարեղենի վաճառքով, խնդրում եմ օգնել: Ի՞նչ հարկ պետք է վճարի: Մթերքը ձեռք է բերվելու շուկայից: Գյուղատնտեսական մթերքը հարկվու՞մ է 10 % եկամտահարկով: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ա/Ձ -ն աշխատելու է պտուղ-բանջարեղենի վաճառքով
Posted in Այլ Հարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է գյուղմթերքների մեծածախ վաճառքով

Gorge. Հարգելի կոլեգաներ, խնդրում եմ պատասխանել մի ասպիսի հարցի: Կազմակերպությունը զբաղվում է գյուղմթերքների մեծածախ վաճառքով: Առավոտյան ՍՊԸ գործակալը պահեստից ստանում է ապրանքը և առաքում (տանում) խանութներին բաժանելու: Ստացված ապրանքը նշվում է (գրանցվում է) առաքման գրքում, սակայն լինում է այնպես, որ ամբողջ տարված ապրանքը չի իրացվում (վաճառվում), և առաքիչը տարած ապրանքի մի մասը հետ է վերադարձնում պահեստ: Քանի որ պահեստ հետ վերադարձված ապրանքը այլևս վաճառքի պիտանի չէ (թարմ չէ), դա մեզ համար վնաս է ստացվում, որը մենք մեր շահույթների հաշվին տեղավորում ենք, սակայն այն պետք է ինչ որ ձևով պակասեցվի առաքման գրքում նախապես նշված թվից, թե չէ կստացվի, որ համ այդ…

Կարդալ ավելին Կազմակերպությունը զբաղվում է գյուղմթերքների մեծածախ վաճառքով
Posted in Այլ Հարց ու պատասխան

Գյուղմթերքների մեծածախ առևտուր

Gorge. Բարև Ձեզ: Խնդրում եմ պատասխանել: Նպատակ ունենք գյուղմթերքների մեծածախ առևտուր սկսել` սկզբնական շրջանում մեծածախ շուկայից, իսկ հետո նաև անմիջապես գյուղացիական տնտեսություններից գնել մթերքը և իրացման նպատակով առաքել խանութներ: Ցանկանում ենք մի քանի հարցեր պարզել` կապված հարկման մեխանիզմների և չափերի հետ: Ձեռք բերման փաստաթուղթ չունենք, քանի որ ապրանքը ձեռք ենք բերում մեծածախ (Մալաթիայի) շուկայից: Ինչպիսի՞ փաստաթղթաբանություն պետք է վարվի այս դեպքում: Արդյո՞ք այդ պարագայում պետք է ՀԴՄ կիրառվի և եթե այո, ապա ի՞նչ եղանակով և ինչպե՞ս: Եթե պետք է ՀԴՄ կիրառվի, արդյո՞ք պետք է նաև առաքման գիրք վարվի և ի՞նչ եղանակով պետք է այն լրացվի: Ինչպե՞ս է հարկվելու տվյալ գործունեությունը:…

Կարդալ ավելին Գյուղմթերքների մեծածախ առևտուր
Posted in Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

Ժաննա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում: Մեր հիմնադրամը ուզում է օգնել կոնկրետ գյուղի բնակիչներին: Պայմանագրով ամեն ընտանիքին տալ խնամքի և օգտագործման համար մի կով, նրանցից առաջին 2 տարվա ընթացքում վերցնել ստացված կաթի մի մասը, իսկ երրորդ տարում արդեն նվիրատվության պայմանագրով կովը նվիրել տվյալ ընտանիքին: Ես առաջին անգամ եմ առնչվում այս բնագավառի հետ: Եթե կարելի է, խնդրում եմ հուշել, թե ինչ հարկային պարտավորություններ են առաջանում ըստ էտապների: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում
Posted in Այլ Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Ա/ձ-ն խանութում վաճառում է բանջարեղեն

Յաննա. Հարգելիներս, հարցս հետևյալն է: Ա/ձ-ը խանութում վաճառում է միայն պտուղ բանջարեղեն: Չգիտեմ, դրա հ/ֆ ները ինչպես պետք է արվի, եթե ապրանքների մեծ մասը գնում է գյուղացուց: Բացի դրանից ի՞նչ հարկեր պետք է մուծի:

Կարդալ ավելին Ա/ձ-ն խանութում վաճառում է բանջարեղեն