Tag Archive: գործավարձային

Nov 19 2019

ԱԺ-ն ընդունեց նվազագույն աշխատավարձը 68 հազար դրամ դարձնելու օրինագիծը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց օրենքի նախագիծը, որով առաջարկվում է 2020թ․ հունվարի 1-ից ամսական նվազագույն աշխատավարձը 55 հազար դրամից դարձնել 68 հազար դրամ:

2020թ․ հունվարի 1-ից կփոխվեն նաև գործավարձով և ժամավճարով վարձատրվող աշխատակիցների համար ժամային տարիֆային դրույքի նվազագույն չափերը՝

1) աշխատաժամանակի նորմալ տևողության դեպքում (40-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 406 դրամ

2) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (36-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 454 դրամ

3) աշխատաժամանակի կրճատ տևողության դեպքում (24-ժամյա աշխատանքային շաբաթ)՝ 680 դրամ:

3+

Mar 30 2015

Վարպետը աշխատում է միայն պատվերի առակայության դեպքում

Arsine.

Հարգելի հաշվապահներ,
վարպետը աշխատում է միայն պատվերի առկայության դեպքում, և դա կարող է տևել, օրինակ, մոտ 5-10 օր ամսվա կտրվածքով: Կարո՞ղ եմ աշխատողին գրանցել օրավարձով, օրինակ, օրական 3 000 դրամ: Արդյունքում ամսական աշխատավարձը կարող է փոքր լինել նվազագույն աշխատավարձից: Իսկ եթե օրենքով նվազագույն օրավարձ սահմանված չէ, կարո՞ղ է արդյոք դա խնդիր առաջացնել:

0

Dec 03 2014

Գործավարձային աշխատողների աշխատավարձի հաշվարկ

Artur.

Բարև ձեզ: Հարգելի կոլեգաներ, ՀԾ 6-ում գործավարձային աշխատողների հաշվարկը ինչպե՞ս եք հաշվարկում, եթե մեկ արտադրատեսակի սակագինը ամսվա կտրվածքով պարզ է լինում: Արդյո՞ք կա հնարավորություն այդ սակագինը մտցնել ՀԾ 6 ծրագիր: Կանխավ շնորհակալություն:

0

Nov 20 2014

Որքա՞ն նվազագույն ժամավճար պետք է սահմանել

Nare.

Բարև ձեզ:
Հուշեք խնդրում եմ.
1) որքա՞ն նվազագույն ժամավճար պետք է սահմանել շաբաթական մոտ 20 ժամ աշխատողին, ով աշխատում է ժամավարձով 2) ինչպե՞ս պետք է վերջնահաշվարկ անել աշխատողին, ով աշխատում է գործավարձային սկզբունքով
3) խնդրում եմ ֆիզանձից ՀՄ-ի ձեռքբերման պայմանագրի օրինակ (ֆայլ)
Կանխավ շատ շնորհակալ եմ:

0

Sep 17 2014

Ա/Ձ-ն քաղաքացիաիրավական պայմանագրով վարձում է մատուցողներ

Harut.

Խնդրում եմ պատասխանել` եթե ժամանակ առ ժամանակ Ա/Ձ-ն քաղաքացիաիրավական պայմանագրով վարձում է մատուցողներ մեկ օրով և վճարում 5 000 դրամ դրա համար, պե՞տք է արդյոք կատարել եկամտային հարկի և սոց. ապ. վճարումներ տվյալ մատուցողի համար: Կանխավ շնորհակալություն:

0

Nov 15 2012

Աշխատանքային գրքույկի լրացման վերաբերյալ

Վաչագան.

Կխնդրեմ ինձ օգնեք մի այսպիսի հարցում: Ես ընդունվել եմ աշխատանքի: Աշխատանքային պայմանագրի մեջ նշվում է, որ վճարման կարգը հետևյալն է` ընդունել են “պայմանական միավոր” հասկացությունը, և ըստ իմ կողմից ամսվա վերջում տրված հաշվետվության կատարվելու է աշխատավարձի վճարում: Հիմարկը, որը ընդունեց ինձ, հայտնեց, որ իմ աշխատանքային գրքույկը (իմ առաջին աշխատանքն է) պետք է լրացնի սոցը` կապված հենց այդ “աշխատանքի դիմաց վճարումների” հետ: Արդյո՞ք դա այդպես պետք է լինի:

0

Jul 23 2012

Ինչպե՞ս հաշվարկել հղիության նպաստը

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ ինձ պատասխանեք, թե ինչպես հաշվարկել հղիության նպաստը, եթե աշխատավարձը վճարվում է ըստ կատարված աշխատանքի (կատարողականով): Մի փոքր օրինակ` ես մայիսին ստացել եմ ընդամենը 13.000 դրամ:

0

Nov 23 2011

Ինչպիսի՞ պայմանագիր կարելի է կնքել

Ռենա.

Բարև Ձեզ: Ինչպիսի՞ պայմանագիր կարելի է կնքել ռեզերվ աշխատողների հետ, եթե նրանց աշխատանքի բնույթը ժամանակավոր է, բայց հաճախակի (տարին 1-5 անգամ): Որոշակի ժամկետով պայմանագիր կնքելու դեպքում ամեն անգամ կնքվում է պայմանագիր, գրանցվում համակարգի մեջ, կազմվում անհատական հայտ, լրացնում ենք աշխատանքային գրքույկը (ընդունում և ազատում): Կարո՞ղ ենք արդյոք ռեզերվ աշխատողների հետ կնքել գործավարձային պայմանագիր: Որո՞նք են այս պայմանագրի պայմանները: Պայմանագրի ո՞ր ձևն է արդյունավետ կնքել նման աշխատողների հետ:

0

Sep 27 2010

Սոց. վճարի հաշվարկ

Արմեն.

Բարև ձեզ, ներեցեք մի հարց ունեմ, այսպես, եթե կազմակերպությունը աշխատում է գործավարձով և յուրաքանչյուր աշխատող աշխատավարձ ստանում է գործը վերջացնելուց և հանձնելուց հետո, այսինքն 1,5 ամիսը մեկ և որի դիմաց նա ստանում է 70.000 դր աշխատավարձ, այդ դեպքում սոց. վճարը կատարվում է այդ 70.000-ից, թե՞ հաշվվում է ոչ թե 1,5, այլ 1 ամսով և վճարվում 46.666-ից:Խնդրում եմ պատասխանել:

0
Loading...