Архив по этикетке: ԴԱՀԿ

Апр 23 2020

Արտակարգ դրության պայմաններում մեղմացվել են չմարված հարկային պարտավորությունների նկատմամբ տույժերը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որն առնչվում է չմարած հարկային պարտավորություններին: “Արմենպրես”-ի փոխանցմամբ`Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով 107 կողմ ձայն:

Առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում հարկային պարտավորությունների չկատարման դեպքում տույժերի նվազեցում: Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով: Հիմա առաջարկվում է գրեթե կրկնակի իջեցում՝ սահմանելով 0.04 տոկոս:

Գործող կարգավորմամբ, եթե տնտեսավարողը կուտակում է 500 հազար դրամից ավելի հարկային պարտավորություն, ապա հարկային մարմնի ղեկավարը կարող է հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու որոշում կայացնել: Նախագծով առաջարկվում է այդ 500 հազար դրամի շեմը բարձրացնել՝ դարձնելով 1 մլն 500 հազար դրամ:

Նախագծում երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարվել են որոշակի փոփոխություններ, լրացումներ: Կառավարության առաջարկով փոփոխություն է կատարվել նաև Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում: ՊԵԿ նախագահը հայտնել էր, որ սոցիալական վճարներն ու եկամտային հարկը ներկայացվում են միասնական հաշվարկով, հետևաբար, եթե եկամտային հարկի տույժն իջեցվում է, ապա նույն կերպ պետք է իջեցվի նաև սոցիալական վճարի նկատմամբ հաշվարկվող տույժը:

ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի առաջարկով քննարկվել է նաև, որ տույժերը, որոնք պետք է հաշվարկվեն 0,04 տոկոսի չափով, արտակարգ դրության ընթացքում չհաշվարկվեն, այլ գնան սառեցման ճանապարհով: Այդ հարցը սակայն հանձնաժողովում մերժվել է:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ առաջարկ էր հնչել, որ տույժերի տոկոսադրույքը 0.075-ից 0.04 իջեցումը կիրառվի ոչ թե ապրիլի 21-ից, այլ շատ ավելի վաղ ժամանակաշրջանից: Նրա խոսքով՝ սակայն այդ դեպքում իրագործելիության խնդիր կլինի:

Աղբյուր՝ Armenpress.am

1+

Фев 27 2020

Աշխատավարձի կանխիկ վճարում 10 հոգուց ավել աշխատողների դեպքում

Հայկ․

Բարև Ձեզ։
ՍՊԸ-ն իր աշխատողների աշխատավարձերը վճարում է անկանխիկ, քանի որ 10-ից ավելի են, սակայն աշխատակիցը, որը ունի խնդիրներ ԴԱՀԿ-ի հետ, հաշվին արգելանք է դրված, ստիպված ցանկանում է կանխիկ ստանալ: Ինչպե՞ս է հնարավոր այս խնդիրը լուծել: Եթե կանխիկ ստանա, որքա՞ն կտուգանվի ընկերությունը:
Նախապես շնորհակալություն։

3+

Июл 29 2019

ԱՁ-ն դադարեցրել է իր գործունեությունը

Արմեն.

Բարև ձեզ: Ես 2018 թվականի հունվարի 17-ին հաշվառումից հանել եմ իմ ԱՁ-ն, 2017 թվականի տարեկան հաշվետություն չներկայացնելու համար 20 000 տուգանք է եկել, և գործն ուղարկել են ՀՀ ԴԱՀԿ: Ի՞նչ խորհուրդ կտաք:

0

Янв 18 2016

Եթե ՍՊԸ հիմնադրի հաշիվների վրա ԴԱՀԿ կալանք կա

Milena.

Բարև ձեզ:
Եթե ՍՊԸ հիմնադրի հաշիվների վրա ԴԱՀԿ կալանք կա, կալանքը տարածվու՞մ է ընկերության բանկային հաշվի վրա, եթե այն ընկերության տնօրենի անունով է: Այս դեպքում ինչպե՞ս հարկային պարտավորություն կատարի տնօրենը: Հարկավոր է լիազորել այլ անձի, ով մինչ ամսի 20-ը տնօրենի փոխարեն կվճարի հարկայինին գումարը: Ի՞նչ տարբերակ կառաջարկեք:

0

Дек 21 2015

Ի՞նչ խնդիրներ կարող են առաջանալ կազմակերպության համար

Վարդան.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք ինձ մի քանի հարցում.
1. Ես հիմնադրել եմ ՍՊԸ և որպես տնօրեն եմ հանդես գալիս, բայց չունեմ պայմանագիր տնօրենի հետ:
2. ՍՊԸ հիմնել եմ 2015-01-12, բայց ոչ հարկայինում եմ գրանցվել, ոչ լիցենզիա եմ հանել որևէ ոլորտի, ոչ էլ որևէ բանկում բանկային հաշիվ կա բացված:
3.Ես անձնական խնդիրներ ունեմ հարկադիր կատարման մարմնի հետ, դա ինչ որ կերպ ազդեցություն կունենա՞ ՍՊԸ-ի հետ:

Ես հիմա ուզում եմ ակտիվացնել (այսինքն ստանալ լիցենզիա, գրանցվել հարկայինում…) ՍՊԸ-ն:
Խնդրում եմ, եթե հնարավոր է, կասե՞ք ինչ ազդեցություններ և տույժեր կարող են լինել, և իմ ԴԱՀԿ-ի հետ ունեցած խնդիրները ազդեցություն կունենա՞ն ՍՊԸ-ի վրա:
Կանխավ շնորհակալություն:

0