Tag: դուրսգրում

Ինչպե՞ս է տրվում ձևակերպումը

Nona.

Բարև Ձեզ: Ինչպե՞ս է տրվում հետևյալ ձևակերպումը. “Անհուսալի ճանաչված պարտքը դուրս է գրվում դեբիտորական պարտքերի հաշվից և ճանաչվում է որպես ծախս”։ Ծախսի համար ո՞ր հաշիվն է օգտագործվում:

3+

Դուրս գրման համար ի՞նչ փաստաթուղթ է պետք

Hayk.

Բարև Ձեզ: Այսպիսի հարց ունեմ. եթե ընկերությունը հաշվեկշռում ունի մի քանի հիմնական միջոցներ, որոնք ձեռք է բերվել վաղուց, բայց չեն շահագործվել, քանի որ հանգամանքների բերումով կարիքը չի եղել: Այժմ ցանկանում եմ դրանք դուրս գրել՝ առանց վաճառելու: Դուրս գրման համար ի՞նչ փաստաթուղթ է պետք որպես հիմք: Եվ ճի՞շտ եմ արդյոք ձևակերպումը տալիս՝ դտ 721 կտ 113:

1+

Եթե կազմակերպությունն ունի ոչ պիտանի արագամաշ ապրանքների որոշակի քանակություն

Susanna.

Բարև Ձեզ։ Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը վերանորոգման և երկարատև չաշխատելու պատճառով ունի ոչ պիտանի արագամաշ ապրանքների որոշակի քանակություն և դրանք պետք է դուրս գրել, կ՞ա արդյոք որոշակի սահմանափակում՝ կապված քանակի կամ կազմած գումարի հետ։ Շնորհակալություն։

0

ՀՄ դուրս գրման ակտի ձև

Սերոբ․

Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ եթե հիմնական միջոցը շահագործումից դուրս է գրվել և օտարվել է, ի՞նչ ակտի ձև կա դուրս գրելու համար։ Շնորհակալություն։

0

Ընկերությունում իրականացվել է գույքագրում

Վարդան.

Բարև ձեզ:

Ընկերությունում իրականացվել է գույքագրում, և հայտնաբերվել են ավելցուկներ և պակասորդներ: Բացակայում է պահեստից մոտ 100 000 դրամի ապրանք: Պակասորդներն ու ավելցուկներն ամենայն հավանականությամբ «պահեստից դուրսգրումները» թղթաբանությանը համապատասխան չեն իրականացվել… փաստաթղթով դուրս է գրվել XY-20, իսկ իրականում պահեստից բաց է թողնվել XY-25, արդյունքում պակասում է XY-25-ը, իսկ XY-20-ը ավելցուկ է:

Ինչպե՞ս վարվել նման պարագայում, որո՞նք են ընկերությունում հաջորդ քայլերը:

2+

Հաշիվ դուրս գրելու համար

Աստղիկ.

Բարև ձեզ։

Միրգ արտահանելիս անհրաժեշտ ինվոյսը դուրս գրելու համար պե՞տք է օգտվենք e-invoicing համակարգից։

Շնորհակալություն։

0

Հիմնական միջոցների դուրսգրում

Արևիկ.

Ի՞նչ նորմատիվ ակտերով է կարգավորվում հիմնական միջոցների դուրսգրման գործընթացը:

2+

Անհուսալի կրեդիտորական պարտքի դուրսգրման համար

Գոհարիկ.

Ի՞նչ հիմնավորող փաստաթղթեր են անհրաժեշտ անհուսալի կրեդիտորական պարտքի դուրսգրման համար:

Կանխավ շնորհակալություն:

0

Կազմակերպությունը ունի ձեռքբերած ապրանքներ, որոնց ժամկետն անցել է

Արսինե.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, օգնեք:
ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ դաշտում: Ունի ձեռքբերած ապրանքներ, որոնց ժամկետն անցել է, և պիտանի չեն: Ինչպե՞ս վարվել:

1. Կատարել գույքագրում և կազմել արձանագրություն փչացած ապրանքի վերաբերյալ:
2. Փչացած ապրանքի գույքագրմանը արդյո՞ք պարտադիր է Հարկային մարմնի աշխատակցի ներկայությունը:
3. Իսկ այդ փչացած ապրանքը շահութահարկի հաշվարկման ժամանակ հանդիսանու՞մ է որպես ծախս, նվազեցվու՞մ է համախառն եկամտից, թե՞ ոչ:

Կանխավ շնորհակալություն:

0

Հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտեր

Էլեոնորա.

Հարգելի գործընկերներ,
խնդրում եմ ուղարկել հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտի՝ Ձև ՀՄ-9, դուրսգրման ակտի՝ Ձև ՀՄ-8, շահագործումից հանման ակտի՝ Ձև ՀՄ-6, և Ձև ՀՄ-1, Ձև ՀՄ-3 ձևաթղթերը eleonora.petrosyan շնիկ mail.ru էլ. փոստի հասցեին:

Կանխավ շնորհակալություն:

0

Հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտեր

Վարդուհի.

Խնդրում եմ ուղարկել հիմնական միջոցների հաշվառման գույքային քարտի՝ Ձև ՀՄ-9, դուրսգրման ակտի՝ Ձև ՀՄ-8, շահագործումից հանման ակտի՝ Ձև ՀՄ-6, և Ձև ՀՄ-1, Ձև ՀՄ-3 ձևաթղթերը:

Կանխավ շնորհակալություն:

0

Հիմնական միջոցի դուրսգրում

Հայկ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք՝ արդեն իսկ ամորտիզացված հիմնական միջոցի դուրսգրման (բալանսից հանելու) համար ի՞նչ է պետք անել:

Կխնդրեի մանրամասն բացատրել գործընթացը և ձևակերպումները:

1+

Բնական կորուստի դուրսգրման ակտ

Հայկ Սարգսյան.

Հարգելի գործընկերներ,
կազմակերպությունում մսի պահեստավորման (սառեցման ժամանակ) բնական կորուստ է տեղի ունենում: Կառավարությունը ունի՞ մշակված ձև բնական կորուստը պահեստից դուրս գրելու:

Կանխավ շնորհակալ եմ:

0

ՀՄ դուրս գրելու փաստաթղթեր

Գայանե.

Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպության հիմնական միջոցները (մինչև 1992 թվականը ստացված) դուրս գրելու համար ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ:

0

Կազմակերպությունը մանկական սնունդ է ներմուծել

Սևակ.

Բարև ձեզ: Ինձ շտապ պրոֆեսիոնալ հաշվապահի օգնություն է պետք, նախապես շնորհակալ եմ: Իսկ հարցս հետևյալն է՝ կազմակերպությունը մանկական սնունդ է ներմուծել Հայաստան, ու մաքսային մարմիններին վճարվել են ներմուծված ապրանքների համար հաշվարկված ԱԱՀ-ի գումարները: Այնուհետև համապատասխան դուրսգրման ակտով ժամկետանց լինելու հիմքով ներկրված ապրանքների մի մասը դուրս է գրվել և ոչնչացվել: Կատարված ստուգման արդյունքում կազմվել է ստուգման ակտ, որով արձանագրվել է, որ խախտվել են ԱԱՀ-ի մասին օրենքի 23-րդ հոդվածի վերջին պարբերության պահանջները, և ԱԱՀ հաշվանցված գումարների ճշտում չի կատարվել, ու արդյունքում բյուջե չեն վճարվել ԱԱՀ-ի գումարները, ԱԱՀ-ի հաշվարկ չի ներկայացվել: Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք ճիշտ է կազմվել ստուգման ակտը: Չէ՞ որ ընկերությունը դուրս գրված ապրանքների համար ներմուծման ժամանակ արդեն վճարել է ԱԱՀ-ի գումարը, իսկ դուրս գրված ապրանքներով նա ԱԱՀ-ով հարկվող գործարքներ չի կատարել, ու մաքսային մարմիններին վճարված ԱԱՀ-ի գումարը չի վերադարձվել: Դուրս է գալիս՝ ընկերությունը կրկնակի հարկման է ենթարկվում միևնույն ապրանքների համար ընդամենը վերահաշվարկ չներկայացնելու համար:

Շնորհակալ եմ:

0

Ապրանքի դուրսգրում

Արթուր.

Խնդրում եմ, եթե հնարավոր է, շտապ պատասխանել մի հարցի՝ ջրահեռացման խափանման պատճառով վնասվել է ապրանքների մի մասը, որոնք պիտանի չեն վաճառքի: Ինչպե՞ս է դուրսգրման կարգը:

0

Խոտան ապրանքների դուրսգրման հետ կապված

Առնո.

Հարգելի հաշվապահներ, խանութում ունենք ապրանքներ, որոնք խոտան են, հետ վերադարձ չենք կարող անել, ինչպե՞ս դուրս գրենք:

Շնորհակալություն:

0