Метка: դրոշմապիտակ

Posted in Այլ Հարց ու պատասխան

Արդյո՞ք թեյերը ենթակա են տեղական մակագրությամբ դրոշմապիտակներով դրոշմավորման

Narine. Ընկերությունը աշխատելու է ընդհանուր հարկման դաշտում և հաշվարկային փաստաթղթով ձեռք է բերելու տեղական թեյ (չփաթեթավորված), օրինակ՝ ուրց։ Փաթեթավորելուց և ապրանքային տեսքի բերելուց հետո վաճառելու է այն։ Մեկ տուփի պարունակությունը լինելու է 40գ, իսկ փաթեթավորման հետ միասին՝ 108գ։ Ունենք նաև երկրորդ տարբերակը. մեկ տուփի պարունակությունը՝ 40գ, իսկ փաթեթավորման հետ միասին՝ 115գ։ Համաձայն ՀՀ հարկային օրենսգրքի 390-րդ հոդվածի` ԱՏԳ ԱԱ 0405, 0406, 0901, 0902, 0903 00 000, 1806 և 2101 ծածկագրերին դասվող՝ մինչև 100 գրամ՝ (ներառյալ) կամ 100 գրամից առավելագույնը 10 տոկոս շեղումով, պարունակություն ունեցող տարայավորված (փաթեթավորված) ապրանքները ենթակա չեն դրոշմապիտակներով դրոշմավորման։ Խնդրում եմ պատասխանել՝ արդյո՞ք վերը նշված թեյերը ենթակա են…

Կարդալ ավելին Արդյո՞ք թեյերը ենթակա են տեղական մակագրությամբ դրոշմապիտակներով դրոշմավորման
Posted in Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Որքա՞ն է կազմում ակցիզային հարկը

Բարև Ձեզ։ Խնդրում եմ ասացեք, թե որքա՞ն է կազմում ակցիզային հարկը օծանելիքի արտադրության և դրոշմապիտակի գինը։

Կարդալ ավելին Որքա՞ն է կազմում ակցիզային հարկը
Posted in Ա/Ձ, Ֆիզ. անձ Հարց ու պատասխան

ԱՁ-ն ֆիզ. անձից ստանում է կաթնամթերք

Սյուզաննա. Խնդրում եմ օգնել մի հարցում. շրջ. հարկով աշխատող ԱՁ-ն ֆիզ. անձից վաճառքի նպատակով ստանում է կաթնամթերք: Արդյո՞ք այստեղ կա օրենքի որևէ խախտում, և եթե այո, ապա ի՞նչ պատասխանատվություն է նախատեսված, քանի որ ապրանքները դրոշմապիտակ չունեն: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ-ն ֆիզ. անձից ստանում է կաթնամթերք
Posted in Այլ Հարց ու պատասխան

Ընկերությունը ապրանք է ներմուծում

Լուսինե. Բարև ձեզ: Ընկերությունը ներմուծում է հատակամաքրիչ, մաքրող հեղուկ և լաթ, որոնք և վաճառում է որպես մեկ հավաքածու: Նշված հավաքածուն հայտարարագրվում է դրոշմապիտակավորման ոչ ենթակա ԱՏԳ կոդով: Սակայն միջի հեղուկը առանձին ներմուծելու դեպքում հայտարարագրվում է դրոշմապիտակավորման ենթակա կոդով և օրենքին համապատասխան վերագրվում և դրոշմապիտակավորվում է: Ինչպե՞ս պետք է վարվել նման դեպքում համապատասխան հավաքածուի հետ: Արդյո՞ք պետք է առանձին վերագրել միջի հեղուկը և դրոշմապիտակը փակցնել տուփի վրա: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Ընկերությունը ապրանք է ներմուծում
Posted in Այլ Հարց ու պատասխան

Դրոշմապիտակների վերագրման համակարգի վերաբերյալ

Արա. Խնդրում եմ պատասխանել՝ ինչպե՞ս պետք է գործարկել «Վեռոն» համակարգը (դրոշմապիտակների վերագրման համակարգ), որտեղի՞ց գտնել այդ համակարգը գործարկելու ուղեցույցը, հարցեր առաջանալու դեպքում ու՞մ դիմել:

Կարդալ ավելին Դրոշմապիտակների վերագրման համակարգի վերաբերյալ
Posted in Ա/Ձ, Ֆիզ. անձ Այլ Հարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ են դրոշմապիտակներ

Անուշ. Բարև ձեզ: Ընտանեկան ձեռնարկատիրությամբ զբաղվող անձի գործունեությունը կոտլետների պատրաստում է: Արդյո՞ք անհրաժեշտ են դրոշմապիտակներ:

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժեշտ են դրոշմապիտակներ
Posted in Այլ Հարց ու պատասխան

Ստոմատոլոգիական պլոմբանյութեր իրացնելու համար

Արամ. Հարգելի հաշվապահներ, Իմ ԱՁ-ով ներմուծել եմ ստոմատոլոգիական պլոմբանյութեր: Ոլորտի հետ աշխատանքի փորձ ունեցողներին խնդրում եմ հուշեք` արդյո՞ք պետք է ակցիզներ ձեռք բերեմ այն իրացնելու համար (և ինչպե՞ս է դրանց ձեռք բերման կարգը): Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ստոմատոլոգիական պլոմբանյութեր իրացնելու համար
Posted in Այլ Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է դրոշմավորման ենթակա ապրանքների արտադրությամբ և վաճառքով

Արսինե. Հարգելի հաշվապահներ, կազմակերպությունը զբաղվում է դրոշմավորման ենթակա ապրանքների արտադրությամբ և վաճառքով: Նշված ապրանքների վաճառքը կատարվում է և՛ փաթեթավորված, և՛ առանց փաթեթավորման կգ-ով: Փաթեթավորված ապրանքերի վրա փակցվում են դրոշմապիտակներ, իսկ ինչպե՞ս է կատարվում չփաթեթավորված ապրանքների իրացումը, արդյո՞ք դրանց նույնպես անհրաժեշտ է վերագրել դրոշմապիտակներ, եթե այո, ապա ինչի՞ վրա պետք է փակցնել դրոշմապիտակները:

Կարդալ ավելին Կազմակերպությունը զբաղվում է դրոշմավորման ենթակա ապրանքների արտադրությամբ և վաճառքով
Posted in Այլ Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարի հաշվանցման վերաբերյալ

Մանե. Դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարը հարկային պարտավորությունների դիմաց հաշվանցման դիմումի ձևերը հանվել են, և տվյալ օրենքը ուժը կորցրած են ճանաչել, որևէ մեկը տեղյա՞կ է, թե ինչ պետք է լինեն այդ գումարները և ինչպես պետք է հաշվանցվեն, եթե այլևս այդ օրենքը չի գործում:

Կարդալ ավելին Դրոշմապիտակների ձեռք բերման համար վճարված գումարի հաշվանցման վերաբերյալ
Posted in Այլ Հարց ու պատասխան

Դրոշմապիտակների ձեռքբերման հայտի լրացման կարգ

Լուսինե. Բարև ձեզ: Խնդրում եմ հուշեք տեղական դրոշմապիտակների ձեռքբերման հայտի լրացման կարգը: 2018-ին առաջին հայտը հաջողությամբ հանձնվել է, բայց հիմա մնացած ապրանքատեսակների համար չի ստացվում լրացնել: Կարմիրով գրվում է, որ հաշվետվությունը լրացված չէ: Եթե տեղյակ եք, թե ինչ պետք է անել, խնդրում եմ շուտ արձագանքել: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Դրոշմապիտակների ձեռքբերման հայտի լրացման կարգ
Posted in Այլ Հարց ու պատասխան

Ի՞նչ տուգանք է նախատեսված

Arsine. Կազմակերպությունը ձեռք է բերել դրոշմապիտակներ, որոնք վերջանալուց առանց դրոշմապիտակի հարկային հաշվով վաճառել է ապրանքներ: Ի՞նչ տուգանք է նախատեսված տվյալ պարագայում:

Կարդալ ավելին Ի՞նչ տուգանք է նախատեսված
0 1
Posted in . Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

ԱՁ ցանկանում է դրոշմապիտակների համար վճարված գումարը հաշվանցել եկամտային հարկի դիմաց

rudik.ganjalyan. Ես ունեմ Ա/Ձ, ցանկանում եմ դրոշմապիտակների ձեռք բերման գումարը հաշվանցել եկամտային հարկի դիմաց: Ես ձեռք եմ բերել 5 000 հատ դրոշմապիտակ, որի համար սխալմամբ վճարել եմ 22 080 դրամ 17 740 ի փոխարեն: Ես այն ձեռք եմ բերել 26/06 -ին, օգտագործել եմ մինչև 20/07-ը: Ես դիմում-հայտ եմ ուղարկել հաշվանցելու համար, սակայն մերժվել եմ, խնդրում եմ ասեք` երկրորդ անգամ նույն դրոշմապիտակների համար կարո՞ղ եմ դիմում ուղարկել հոկտեմբեր ամսին, սեպտեմբերի եկամտային հարկը հաշվանցելու համար, և արդյո՞ք կարող եմ հաշվանցել իմ ավել վճարած գումարը` 4 340 դրամը: Շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ ցանկանում է դրոշմապիտակների համար վճարված գումարը հաշվանցել եկամտային հարկի դիմաց
Posted in Հաշվետվություններ Հարց ու պատասխան

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Նարինե. Հարգելի հաշվապահներ, ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի Ընտանեկան Ձեռնարկություն ունեցողը: Ձեռնարկությունը զբաղվում է սպիտակեցնող հեղուկներ վաճառելով: Արդյո՞ք անհրաժեշտ է դրոշմապիտակներ փակցնել ապրանքի վրա: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել
Posted in Ա/Ձ, Ֆիզ. անձ Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

ԱՁ զբաղվում է օճառի արտադրությամբ

Armine. Խնդրում եմ պատասխանել: ԱՁ զբաղվում է օճառի արտադրությամբ: Արտադրանքը ենթակա է պարտադիր դրոշմապիտակավորման: Արդյո՞ք ԱՁ պետք է վճարի նաև ակցիզային հարկ, և կարո՞ղ է արդյոք աշխատել շրջանառության հարկով:

Կարդալ ավելին ԱՁ զբաղվում է օճառի արտադրությամբ
Posted in Հաշվետվություններ Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Ակցիզային հարկի հաշվետվության լրացման հետ կապված

Ծովինար. Բարև Ձեզ, ես սկսնակ հաշվապահ եմ և որոշ խնդիրներ ունեմ ակցիզային հարկի հաշվետվության լրացման հետ կապված: Կխնդրեի ինձ բացատրել 10.1 և 11 կետերի լրացման ձևը: Նախօրոք շնորհակալություն:

Կարդալ ավելին Ակցիզային հարկի հաշվետվության լրացման հետ կապված
Posted in Այլ Հարց ու պատասխան

Ակցիզային դրոշմանիշների վերաբերյալ

Սիրանուշ. Հարգելի իրավասու պատասխանող, հանրային սննդի օբյեկտներում կարելի՞ է արդյոք ամբողջովին պոկել ալկոհոլի ակցիզը (թե՞ մասամբ այն պիտի մնա շշի վրա), և ի՞նչ ժամանակահատված կարելի է պահել առանց ակցիզի շիշը (որոշակի պարունակությամբ):

Կարդալ ավելին Ակցիզային դրոշմանիշների վերաբերյալ
0 0
Posted in . Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Շարժիչային յուղի ներմուծում

Գոհար. Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցից. այս տարի ներմուծվել է մեքենայի յուղ, մաքսատանը հարկվել է 1 կգ-ի համար 400 դրամ գումար: Հարցս հետևյալումն է` այն դիտվում է ուղղակի հարկ և ավելանում ինքնարժեքիս, թե՞ ԱԱՀ-ի նման հարկ է դիտվում: Նախօրոք շնորհակալություն:

Կարդալ ավելին Շարժիչային յուղի ներմուծում
0 0
Posted in . Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան Նորություններ Փոփոխություններ

2012թ. հարկային օրենսդրության փոփոխություններ

Աղբյուր` Accountant.am Այս հոդվածով ներկայացրել ենք հարկային օրենսդրության փոփոխությունների ընդհանուր պատկերը: Հարկային փոփոխությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարող եք գրանցվել սեմինարի: 2012թ. հունվարի մեկից ուժի մեջ մտան մի շարք օրենսդրական փոփոխություններ, որոնք վերաբերում են Հարկերի, Շահութահարկի, Եկամտահարկի, Ակցիզային հարկի, Ավելացված Արժեքի հարկի, Պարտադիր սոցիալական ապահովության վճարների մասին օրենքներին, ինչպես նաև մի շարք այլ օրենքների:

Կարդալ ավելին 2012թ. հարկային օրենսդրության փոփոխություններ
0 0
Posted in . Նորություններ

Կառավարությունն ավելի քիչ է ճնշելու, քան նախապես որոշել էր

Աղբյուր` hraparak.am Ուրբաթ օրը ԱԺ տնտեսական հանձնաժողովի նիստում տեղի ունեցավ կառավարության ներկայացրած հարկային փաթեթի քննարկումը: Հասկանալի է, որ սրանք այն փոփոխությունները չեն, որ կառավարությունը նախապես ծրագրում էր ներկայացնել խորհրդարանի հաստատմանը, և դրանցում տեղի են ունեցել արմատական փոփոխություններ: Մեր լավատեղյակ աղբյուրները պնդում են, որ մեղմացումները տեղի են ունեցել նախագահ Սերժ Սարգսյանի անմիջական միջամտության արդյունքում, քանի որ նրան տարբեր խողովակներով փոխանցել են, որ ընտրություններից առաջ հարկային բեռի նման ծանրացումը կարող է մասսայական դժգոհության պատճառ դառնալ և ճակատագրական լինել իշխանության համար: Կառավարության ներկայացրած նոր փաթեթը նույնպես հարուցում էր որոշակի դժգոհություններ, սակայն այն իր նախորդի համեմատ այնքան հումանիստական էր, որ պատգամավորները դրական եզրակացություն էին…

Կարդալ ավելին Կառավարությունն ավելի քիչ է ճնշելու, քան նախապես որոշել էր
Posted in Հետաքրքիր Պատմություններ

Ամերիկյան հարկային համակարգի կրճատ պատմությունը

Իսկ դու վճարե՞լ ես հարկերը “Այս կյանքում ոչինչ այնքան որոշակի չէ, քան մահը և հարկերը”,-Բենջամին Ֆրանկլին Բենջամին Ֆրանկլինը ճիշտ է արտահայտվել մահվան և հարկերի մասին, սակայն բացի որոշակի լինելը ԱՄՆ-ում հարկերը նաև հեռու են հաստատուն լինելուց: Ամերիկան ծանրաբեռնված չի եղել հարկերով բավական երկար ժամանակ իր պատմության մեջ, այսինքն` ուղղակի հարկերով, ինչպիսին եկամտահարկն է: Վերջին հաշվով, հարկերն էին, որ ստիպեցին ամերիկացիներին ապստամբել Բրիտանիայի դեմ 1773թ-ին: Հեղափոխական պատերազմից հետո նոր Ամերիկյան կառավարությունը զգույշ էր մոտենում հարկման հարցին: Ուղղակի հարկումը բացառված էր սահմանադրությամբ բոլոր գործնական նկատառումներով:

Կարդալ ավելին Ամերիկյան հարկային համակարգի կրճատ պատմությունը
Posted in Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Ի՞նչ հարկեր են հաշվարկվում

Տաթև. Ես չկարողացա հասկանալˋ ծխախոտը և բենզինը ի՞նչ հարկով են հարկվում, ակցիզայի՞ն, թե՞ հաստատագրված վճարով:

Կարդալ ավելին Ի՞նչ հարկեր են հաշվարկվում
Posted in Այլ Հարց ու պատասխան

Ակցիզային հարկի մասին օրենք

Արմեն. Հարգելի հաշվապահներ Ակցիզային հարկի մասին օրենքի 7-րդ հոդվածի 10-րդ կետի համաձայն Հայաստանի Հանրապետություն ներմուծվող ապրանքների համար ակցիզային դրոշմանիշեր ձեռք բերելու համար ներմուծողը վերադաս մաքսային մարմին է ներկայացնում նաև օտարերկրյա պայմանադիր կողմի հետ կնքված պայմանագրի պատճենը, որի հիման վրա կատարվելու է պարտադիր դրոշմավորման ենթակա ապրանքների ձեռքբերումը և ներմուծումը: Եթե որևէ մեկը առնչվել է նման հարցի հետ խնդրում եմ տեղեկացնել ինձ, որոշ մանրամասներ քննարկելու համար:

Կարդալ ավելին Ակցիզային հարկի մասին օրենք
Posted in Այլ

Օրենսդրական փոփոխություններ

Այս թեմայում կփորձենք անդրադառնալ այն բոլոր հիմնական օրենսդրական փոփոխություններին, որոնք կատարվել են վերջերս:

Կարդալ ավելին Օրենսդրական փոփոխություններ