Метка: զրոյական

Posted in Հաշվետվություններ Հարց ու պատասխան

Շրջհանառության հարկի և ԱԱՀ-ի հաշվետվությունների լրացման հետ կապված

Բարև Ձեզ: Ինձ կարո՞ղ եք օգնել: Մինչև մայիսի 7-ը աշխատել ենք շրջհարկով: Հետո մեկ այլ կազմակերպություն է բացել մեր տնօրենը 100% բաժնեմասով  մայիսի 7-ին, և դարձել ենք ԱԱՀ-ով հարկվող, քանի որ կազմակերպությունները դարձել են փոխկապակցված: Ապրիլ ամսին շրջանառություն չենք ունեցել, բայց ունեցել ենք կանխավճարի հետվերադարձ 200 000դր.: Մինչև մայիսի 6-ը շրջանառությունը եղել է 115 000 դր.: Հիմա հարցս. 2եռ. համար ինչպե՞ս ձևակերպեմ շրջհարկի հաշվետվությունը, որ 115 ցույց տամ: 115 000 գրե՞մ, իսկ 200 000 փոխեմ 1եռ.-ից հանեմ, թե՞ 0-ական գրեմ: 2 հարց. ԱԱՀ 260 ձևի մեջ 18 տողի Ա բաժնում (ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների հարկման բազա)  բացի e-invoicing-ի…

Կարդալ ավելին Շրջհանառության հարկի և ԱԱՀ-ի հաշվետվությունների լրացման հետ կապված
Posted in Հաշվետվություններ Հարց ու պատասխան

Եթե արտոնագրային հարկով աշխատած Ա/Ձ-ն ԱԱՀ-ի ամսական զրոյական հաշվետվություն չի ներկայացրել

Արփինե․ Բարև Ձեզ։ Մի հարց, եթե ԱՁ-ն 2019 թվականին գործունեություն է ծավալել բացառապես արտոնագրային հարկով։ Եվ փաստացի համարվել ԱԱՀ վճարող, սակայն չի ներկայացրել ԱԱՀ-ի ամսական զրոյական հաշվետվություն։ Դա ինչ ո՞ր վարչական պարտավորություն է առաջացնում։ Նախապես շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Եթե արտոնագրային հարկով աշխատած Ա/Ձ-ն ԱԱՀ-ի ամսական զրոյական հաշվետվություն չի ներկայացրել
Posted in Հաշվետվություններ Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան Փոփոխություններ

Արդյո՞ք պետք է վճարել շահութահարկի կանխավճար

Էլլա. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: 2 հարց ունեմ խնդրում եմ կօգնե՞ք: 1. Եթե ՍՊԸ-ն չեմ դադարեցրել, գրանցված տնօրեն կա, բայց ապրիլ մայիս ամիսներին գործարք չի արվել, աշխատավարձ չի ստացել: Հաշվետվության մեջ կարո՞ղ եմ 0 գրել, չեմ ազատում, քանի որ աշխատանքի ակնկալիք կա: 2. 2-րդ եռամսյակի շահութահարկի կանխավճարները չե՞նք վճարելու: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է վճարել շահութահարկի կանխավճար
Posted in Հարց ու պատասխան Փաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքում գրանցումներ կատարելու վերաբերյալ

Էլլա․ Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը գործարքներ չի արել մի քանի ամիս, դրամարկղի գիրքը 0 գրե՞մ, անցնեմ հաջորդ էջի՞ն, թե՞ երբ լինի, տվյալ ամսով լրացնեմ։

Կարդալ ավելին Դրամարկղային գրքում գրանցումներ կատարելու վերաբերյալ
Posted in Աշխատավարձ, կադրեր Հաշվետվություններ Հարց ու պատասխան

Աշխատողը իր հաշվին 60 օր արձակուրդ է վերցրել

Ռուզաննա. Բարև ձեզ: Մի հարց ունեմ, խնդրում եմ, կարո՞ղ եք ինձ ուղղություն տալ: Աշխատողը 2019 թվականի դեկտեմբեր ամսին իր դիմումի համաձայն իր հաշվին 60 օր արձակուրդ է վերցրել: Այն լրացել է մարտին, բայց աշխատանքի չի ներկայացել, ներկայացել է ապրիլի մեկին: Հիմա ես մարտ ամսին եկամտային հարկի հաշվետվությունը ներկայացրել եմ զրոյական: Ի՞նչ անեմ, որ աշխատողն էլ չտուժվի, օրենքի խախտում էլ չլինի: Կարո՞ղ եմ մարտ ամսվա հաշվետվությունը ճշգրտված ուղարկել։ Եթե ուրիշ ելք կա, խնդրում եմ, հրատապ է, շտապ պատասխանեք:

Կարդալ ավելին Աշխատողը իր հաշվին 60 օր արձակուրդ է վերցրել
Posted in Հաշվետվություններ Հարց ու պատասխան

ՏՏ ոլորտի կազմակերպությունը պետք է հաշվետվություն ներկայացնի

Գրիշա. Բարև ձեզ: ՏՏ ոլորտի կազմակերպություն ենք, 260 ձև 0-ական տեղեկանք պետք է լրացնել։ Առաջին անգամ եմ այս ձևը լրացնում։ Կարո՞ղ եք հուշել լրացման անհրաժեշտ տողերը, և հարկավո՞ր է հանել «Ակցիզային հարկի» տեսակը լրացնելուց առաջ։ Շնորհակալ եմ։

Կարդալ ավելին ՏՏ ոլորտի կազմակերպությունը պետք է հաշվետվություն ներկայացնի
Posted in Հաշվետվություններ Հարց ու պատասխան

Ինչպե՞ս ներկայացնել զրոյական հաշվետվություն

Բիայնա. Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Ինչպե՞ս ներկայացնել զրոյական հաշվետվություն, այս իրավիճակում ինքս պետք է դա կատարեմ, թեև մասնագետ չեմ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս ներկայացնել զրոյական հաշվետվություն
Posted in Ա/Ձ, Ֆիզ. անձ Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

ԱՁ-ն չի հանձնել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմումը

Գարիկ․ Բարև ձեզ։ Ես անցած տարվա նոյեմբեր ամսից շրջանառության հարկի դաշտում եմ աշխատում։ Ա/Ձ է: Այս ամիս ուզում էի հաշվետվություն ուղարկեի I եռամսյակի համար, ինչպես որ անցած 4-րդ եռամսյակի համար ուղարկել էի, բայց ինձ թույլ չտվեց ծրագիրը, քանի որ ես մոռացել էի մինչև փետրվարի 20-ը գրել շրջանառության հարկ վճարողի հայտարարություն։ Ես ավտոմատ ընկել եմ ԱԱՀ դաշտ։ Խորհուրդ կտա՞ք՝ ինչ անեմ ես հիմա։ Արդյո՞ք տույժ կլինի նրա համար, որ ես փետրվարից սկսած չեմ ուղարկել ԱԱՀ- ին համապատասխանող ամսական հաշվետվություն։ Մեկ էլ ասեմ, որ մինչ այս ես 0-ական հաշվետվություններ եմ ուղարկել եռամսյակային։ Մերսի։

Կարդալ ավելին ԱՁ-ն չի հանձնել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմումը
Posted in Հաշվետվություններ Հարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է զրոյական հաշվետվություն ներկայացնել

Լուսինե. Բարև ձեզ: Մի հարց ունեմ. եթե սնունդի խանութը բացվել է սեպտեմբերից, բայց դեռ ՀԴՄ չունի, շրջանառության հաշվետվությունը 0-ներով պետք է ուղարկել։

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է զրոյական հաշվետվություն ներկայացնել
Posted in Հաշվետվություններ Հարց ու պատասխան

ԱՁ-ն հանձնել է զրոյական հաշվետվություն

Լուսինե. Բարև ձեզ: Խնդրում եմ օգնել: Ը/Ձ-ն (Ա/Ձ) 2017թ. կատարել է զբոսավարի ծառայություն: Դուրս եմ գրել 4 հաշիվ-ապրանքագիր: 2018թ. 205 հաշվետվությունը ուղարկել եմ, իրացման մեջ ծառայությունների մատուցման դիմաց 0 եմ գրել: Այսինքն՝ 0-ական հաշվետվություն եմ ներկայացրել: Կասե՞ք՝ սխա՞լ եմ արել:

Կարդալ ավելին ԱՁ-ն հանձնել է զրոյական հաշվետվություն
Posted in Ա/Ձ, Ֆիզ. անձ Հաշվետվություններ Հարց ու պատասխան

ԱՁ-ն պետք է ներկայացնի ճշգրտված հաշվետվություն

Աննա. Բարին բոլորին: ԱՁ-ի համար 6 ամիս մուծել եմ արտոնագրային վճար, բայց գործունեություն չեմ իրականացրել ՀԴՄ սարք չունենալու պատճառով: 2 եռամսյակ ներկայացրել եմ շրջանառության հարկի հաշվետվություն 0-ականով: Հարկայինից պահանջում են ճշգրտված հաշվետվություն արտոնագրային եկամուտների վերաբերյալ: Ի՞նչ խորհուրդ կտաք: Եվ ավտոտեխսպասարկումը միկրոբիզնեսի ռեժիմի անցնելու՞ է, թե՞ ոչ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱՁ-ն պետք է ներկայացնի ճշգրտված հաշվետվություն
Posted in Հաշվետվություններ Հարց ու պատասխան

Շահութահարկի հաշվետվություն

Սիրանուշ. Բարև ձեզ: Կարո՞ղ եք ինձ օգնել՝ ինչպես ուղարկել շահութահարկի էլեկտրոնային հաշվետվություն, եթե տվյալ ՀՈԱԿ-ը չի իրականացնում շահութահարկով գործարքներ, այսինքն՝ պետք է լինի 0 բոլոր դաշտերում, բայց ոչ մի կերպ չի ստացվում։ Կանխավ շնորհակալ եմ։

Կարդալ ավելին Շահութահարկի հաշվետվություն
Posted in Հաշվետվություններ Հարց ու պատասխան

Շահութահարկի զրոյական հաշվետվության վերաբերյալ

Ռուզաննա. Բարև ձեզ: Եթե կոոպերատիվի շրջանառությունը կազմում է 840 000 ՀՀ դրամ, շահութահարկի հաշվետվությունը զրոյակա՞ն պետք է ուղարկենք: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Շահութահարկի զրոյական հաշվետվության վերաբերյալ
Posted in Այլ Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան Փաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Արդյո՞ք մեքենայի բենզինը թույլատրվում է ծախս ճանաչել

Ա. Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով, հանդիսանում է ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող: Արդյո՞ք հնարավոր է նրա կողմից շահագործվող մեքենայի բենզինը որպես ծախս ճանաչել, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հիմնավորելու համար, ինչպիսի՞ սահմանաչափեր կան:

Կարդալ ավելին Արդյո՞ք մեքենայի բենզինը թույլատրվում է ծախս ճանաչել
Posted in Այլ Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով

Ա. Բարև ձեզ: Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով, հանդիսանում է ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող։ Արդյո՞ք հնարավոր է նրա կողմից շահագործվող մեքենայի բենզինը որպես ծախս ճանաչել, և ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ հիմնավորելու համար, ինչպիսի՞ սահմանաչափեր կան։

Կարդալ ավելին Ա/Ձ-ն զբաղվում է նախագծային աշխատանքներով
Posted in Աշխատավարձ, կադրեր Հաշվետվություններ Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Ընկերությունը գործունեություն չի ծավալում, սակայն գույքահարկով հարկվող օբյեկտ ունի

Ռոյալ. Ընկերությունը գործունեություն չի ծավալում, սակայն գույքահարկով հարկվող օբյեկտ ունի, ինչի պատճառով ժամանակավոր դադարեցման դիմում չի կարող տալ, և գույքահարկի կիսամյակային հաշվետվություններն ու եռամսյակային հաշվետվությունները պարտաճանաչ տրվում են: Հարց՝ այս դեպքում պարտադի՞ր է տնօրենի հետ պայմանագիր ունենալ և աշխատավարձ սահմանել, թե՞ միայն պետ. ռեգիստրի ներդիրի հիման վրա տնօրեն լինելը բավական է: Եթե այո, ապա եթե ընկերությունը չի գործում և գործունեություն չի ծավալում, ինչու՞ պետք է տանը նստած ամբողջ օրը հեռուստասերիալ դիտող տնօրենին աշխատավարձ տալ: Ցանկացած պատասխանի դեպքում, խնդրում եմ, աղբյուրի հղումն էլ լինի: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Ընկերությունը գործունեություն չի ծավալում, սակայն գույքահարկով հարկվող օբյեկտ ունի
Posted in Հաշվետվություններ Հարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ներկայացնել տարեկան զրոյական հաշվետվություն

Սիլվա. Ա/Ձ-ն 2008թ.-ից չի գործում, ներկայացրել է դադարեցման դիմում: 03․03․2017թ. Ա/Ձ-ն լուծարվել է: Արդյո՞ք այս դեպքում պետք է մեկ ամսվա ընթացքում ներկայացնել տարեկան զրոյական հաշվետվություն: Իրավաբանական բաժնում ասում են, որ պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնել, ՀՏ-ն ասում է՝ պետք չէ, քանի որ այդ տարիների համար դադարեցման դիմում է ներկայացվել: Խնդրում եմ, ասեք՝ ինչպե՞ս վարվել այս դեպքում: Եթե կա օրենքի հղում, խնդրում եմ, գրեք: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է ներկայացնել տարեկան զրոյական հաշվետվություն
Posted in Ա/Ձ, Ֆիզ. անձ Հաշվետվություններ Հարց ու պատասխան

ԱՁ-ն ցանկանում է լուծարվել

Իննա. Բարև ձեզ: ԱՁ-ն, որը աշխատում է շրջանառության հարկով, ժամանակավորապես դադարեցրել էր գործունեությունը 2016 թվականին և հիմա ցանկանում է լուծարվել: Ի՞նչ պետք է անել լուծարելու համար: Եվ արդյո՞ք պետք է ներկայացնել 2017 թվականի տարեկան եկամուտների զրոյական հաշվետվություն:

Կարդալ ավելին ԱՁ-ն ցանկանում է լուծարվել
Posted in Հաշվետվություններ Հարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ներկայացնել եկամտային հարկի զրոյական հաշվարկ

Արմեն. Հարգելի գործընկերներ, հասարակական կազմակերպությունը կնքել է ծառայությունների մատուցման քաղաքացիաիրավական պայմանագրեր քաղաքացիների հետ: Հունվար ամսվա ընթացքում վճարումներ այդ անձանց չեն եղել: Արդյո՞ք պետք է ներկայացնել եկամտային հարկի զրոյական հաշվարկ: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է ներկայացնել եկամտային հարկի զրոյական հաշվարկ
0 0
Posted in . Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Ավտոտրանսպորտային միջոցի գույքահարկ

Աննա Պլուզյան. Բարև Ձեզ: Ես իմ սեփական փոխադրամիջոցի 2016 թ-ի տարեկան գույքահարկը վճարել եմ ամբողջությամբ և վերցրել զրոյական տեղեկանք: Տարեվերջին բանկերում տեխզննման կտրոն չլինելու պատճառով ավտոմեքենան տեխզզնում չի անցել: 2017 թ-ին ինձնից պահանջում են տվյալ տարվա ամբողջ գումարը զրոյական տեղեկանք տրամադրելու համար: Արդյո՞ք ես կարող եմ վճարել միայն հունվար ամսվա գումարը, և ինձ տրամադրեն տեղեկանք, որ ես հունվարի 30-ի դրությամբ գույքահարկի պարտք չունեմ: Եթե այո, ապա ո՞ր օրենքով:

Կարդալ ավելին Ավտոտրանսպորտային միջոցի գույքահարկ
0 0
Posted in . Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Ընկերությունը ապրանք է ներմուծում Ռուսաստանից

Hayk. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք. ՀՀ-ում շրջանառության հարկով հարկվող ընկերությունը ապրանք է ներմուծում Ռուսաստանից, որտեղ ռուսական այդ ընկերությունը աշխատում է պարզեցված հարկով: Ինչպե՞ս է կարգավորվում ԱԱՀ-ի հարցը. արդյո՞ք ՀՀ-ում շրջ. հարկ վճարողը ներմուծման համար վճարում է ԱԱՀ: Եվ 2-րդ հարցը. եթե շրջ. հարկ վճարողը ապրանք է արտահանում ԵՏՄ, արդյո՞ք ԱԱՀ-ն ետ է վերադարձվում:

Կարդալ ավելին Ընկերությունը ապրանք է ներմուծում Ռուսաստանից
0 0
Posted in . Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Ընկերությունը ապրանք է արտահանելու Վրաստան

Arsine. Ընկերությունը աշխատում է ԱԱՀ դաշտում: Ձեռք է բերել ապրանք ԱԱՀ-ով, որը պետք է արտահանի Վրաստան: ՊԵԿ թեժ գծից ասացին, որ կարող եմ հաշիվը դուրս գրել թղթային: Հարցս հետևյալն է. 1. Ինչպե՞ս է նշված գործարքը արտացոլվելու հարկայինում, միայն ԱԱՀ հաշվետվությամբ 2. Արդյո՞ք գործարքից հետո որևէ փաստաթուղթ պետք է ներկայացնել ՀՏ` օրինակ մաքսային հայտարարագիրը 3. ԱԱՀ հաշվետվությամբ արտահանման ԱԱՀ կլինի 0%, իսկ ապրանքը ձեռք է բերվել ԱԱՀ-ով: Այդ դեպքում կառաջանա ԱԱՀ գերավճար: Արդյո՞ք տվյալ դեպքում առաջացած գերավճարը կարող է հաշվանցվել Ընկերության հետագա առաջանալիք ԱԱՀ պարտավորությունից: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ընկերությունը ապրանք է արտահանելու Վրաստան
Posted in Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Ընկերության ԱԱՀ հաշվանցումների վերաբերյալ

Lyudmila. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք հարցիս, եթե օրենք կա` հղում արեք: Հարկային տեսչությունում ընկերության քարտավարը իրավունք ունի՞ ընկերության Գլխավոր հաշվապահի պահանջով թղթային ներկայացնել ԱԱՀ – ի դեբետի հաշվանցումների T հաշիվը: Ընկերությունը զրոյական ԱԱՀ – ով է աշխատում: Շնորհակալ եմ կանխավ:

Կարդալ ավելին Ընկերության ԱԱՀ հաշվանցումների վերաբերյալ
Posted in Այլ Հարց ու պատասխան

Արդյո՞ք պարտադիր է հարկային հաշիվների էլեկտրոնային վավերացումը

Լյուդմիլա. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հետևյալ հարցում, շտապ է: Աշխատում եմ ԱԱՀ-ի 0 ական դրույքաչափով, հարկային հաշիվները ստանում եմ էլէկտրոնային, բայց երբեք էլէկտրոնային չեմ վավերացրել հարկային հաշիվները, հիմա 2015 հունվարից օրենքը փոխվել է, ու պարտադիր պետք է էլէկտրոնային վավերացնել ԱԱՀ-ն հաշվանցելու համար, ես հաշվանցում չեմ անում, բայց դիմում եմ գրում հետ վերադաձնելու համար: ՀԱՐՑ. արդյո՞ք պարտադիր է հարկային հաշիվների էլեկտրոնային վավերացումը:

Կարդալ ավելին Արդյո՞ք պարտադիր է հարկային հաշիվների էլեկտրոնային վավերացումը
0 0
Posted in . Հաշվետվություններ Հարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է ԱԱՀ-ի հաշվետվության հետ զրոյական տեղեկանք ներկայացնել

Նաթելլա. Կազմակերպությունը հարկային հաշիվներ ստանում և դուրս է գրում էլեկտրոնային եղանակով: Խնդրում եմ պատասխանել` արդյո՞ք պետք է ԱԱՀ-ի հաշվետվության հետ զրոյական տեղեկանք ներկայացնել: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է ԱԱՀ-ի հաշվետվության հետ զրոյական տեղեկանք ներկայացնել
Posted in Հաշվետվություններ Հարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է զրոյական հաշվարկ ներկայացնել

Narine. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք` շրջանառության հարկի հաշվարկը ինչպե՞ս ուղարկեմ, եթե եռամսյակի ընթացքում շրջանառություն չի եղել, արդյո՞ք պետք է զրոյական ուղարկել, կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է զրոյական հաշվարկ ներկայացնել
Posted in Հաշվետվություններ Հարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է հանձնել եկամտային հարկի զրոյական հաշվարկ

Լևոն. Եթե քաղաքացիրավական պայմանագրի շրջանակներում ֆիզիկական անձի հետ կնքվում է ծառայության մատուցման պայմանագիր երեք ամիս ժամկետով, որով նախատեսվում է ծառայության մատուցման գումարը վճարը պայմանագրի ժամկետի վերջում, այդ դեպքում տվյալ պայմանագրային աշխատակցի համար եկամտային հարկի ամփոփ հաշվարկ ուղարկվու՞մ է ամեն ամիս զրոյական, թե՞ միայն վերջում վճարվելիք վճարի համար է ուղարկվում:

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է հանձնել եկամտային հարկի զրոյական հաշվարկ
Posted in Հաշվետվություններ Հարց ու պատասխան

Ինչպե՞ս ուղարկել զրոյական հաշվետվություն

Մանե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանել հարցիս: Տվյալ ժամանակահատվածի համար ինչպե՞ս ուղարկեմ եկամտային հարկի զրոյական հաշվետվություն, երբ ժամանակաշրջանը ընտրելիս որևէ աշխատող չի բերում, քանի որ նախորդ ամիս բոլորին ազատել եմ աշխատանքից: ՀՏ-ն ասում է, որ վարչական տուգանքներից ազատվելու համար պետք է պարտադիր զրոյական հաշվետվություն ուղարկել: Նախապես շատ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Ինչպե՞ս ուղարկել զրոյական հաշվետվություն
Posted in Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Արդյո՞ք գործարքը համարվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող

Արմինե. Բարև Ձեզ, հարցս շտապ է, խնդրում եմ արձագանքել: Գովազդային կազմակերպությունը մատուցում է ծառայություն օտարերկրյա իրավաբանական անձին` գովազդային պաստառներ է տեղադրել ՀՀ-ում: Արդյո՞ք այս գործարքը համարվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող, համապատասխանու՞մ է արդյոք այն ԱԱՀ-ի մասին օրենքի 14 հոդվածի 4-րդ պարբերության և 15 հոդվածի 8-րդ կետին:

Կարդալ ավելին Արդյո՞ք գործարքը համարվում է ԱԱՀ-ի զրոյական դրույքաչափով հարկվող
Posted in Հաշվետվություններ Հարց ու պատասխան

Ընկերությունը դադարեցրել է գործունեությունը

Արմինե. Եթե ընկերությունը 2 տարի գործարք չի արել, շրջանառությունը 0 է, միայն եկամտային հարկի հաշվարկ եմ ներկայացնելու, թե՞ շրջանառության հարկի զրոյական հաշվարկ էլ պետք է ներկայացնեմ:

Կարդալ ավելին Ընկերությունը դադարեցրել է գործունեությունը
0 0
Posted in . Հաշվետվություններ Հարց ու պատասխան Փոփոխություններ

Հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով հանձնելու վերաբերյալ

Հարություն. Հարգելի գործընկերներ, գիտենք, որ հաջորդ տարվանից հաշվետվությունները ՀՏ պետք է հանձնվեն բացառապես էլեկտրոնային եղանակով: Փաստորեն ստացվում է, որ եթե կազմակերպությունը դադարեցրել է իր գործունեությունը, ասենք, տարվա սկզբից, ապա միևնույն է, պետք է վճարումներ կատարի և տարեկան հաշվետվությունները, թեկուզև զրոյական, հանձնի էլեկտրոնային եղանակո՞վ: Հուսանք` բացառություններ կլինեն:

Կարդալ ավելին Հաշվետվությունները էլեկտրոնային եղանակով հանձնելու վերաբերյալ
Posted in Աշխատավարձ, կադրեր Հաշվետվություններ Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Կազմակերպությունը որոշ ժամանակ գործունեություն չի իրականացնելու

Աշոտ. Բարև ձեզ: Եթե ՍՊԸ-ն ունի երկու մասնակից, որոնցից մեկը տնօրենն է, մյուսը` փոխտնօրենը, սակայն ընկերությունը որոշ ժամանակ գործունեություն չի իրականացնելու, այս դեպքում ՍՊԸ-ն կարո՞ղ է սոցի և եկամտահարկի հաշվարկ չկատարել, զրոյական հաշվետվություններ ներկայացնել: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը որոշ ժամանակ գործունեություն չի իրականացնելու
Posted in Ա/Ձ, Ֆիզ. անձ Հաշվետվություններ Հարց ու պատասխան

ԱՁ լուծարման հետ կապված

Սոնա. Բարև Ձեզ: Խնդրում եմ արձագանքել: Ա/Ձ-ն, որն ունեցել է 5 աշխատող, իր գործունեությունը դադարեցրել է 2006թ-ին: Ա/Ձ-ն ցանկացավ վերջնականապես լուծարվել: Հարցման արդյունքում պարզվեց, որ 12500 դրամ պարտք է ունեցել, որը մարվել է արդեն: Լուծարման տեղեկագիրը մեզ մոտ է արդեն: Հարկայինում ասել են, որ պետք է տարեկան հաշվետվություններ ներկայացվի: Խնդրում եմ, կասե՞ք` միայն տարեկան զրոյական հաշվետվություն եմ ներկայացնելու, թե՞ նաև եռամսյակային:

Կարդալ ավելին ԱՁ լուծարման հետ կապված
Posted in Այլ Հաշվետվություններ Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Կազմակերպությունը որոշ ժամանակ գործունեություն չի ծավալելու

Ռուզաննա. Եթե ՍՊԸ-ի հիմնադիրը նաև տնօրենն է, ազատել է բոլոր աշխատողներին աշխատանքից և որոշ ժամանակ գործունեություն չի ծավալելու, հնարավո՞ր է լուծել նաև տնօրենի աշխատանքային պայմանագիրը, և այդ դեպքում ՍՊԸ-ն կարո՞ղ է սոցի և եկամտահարկի հաշվարկ չկատարել, զրոյական հաշվետվություններ ներկայացնել:

Կարդալ ավելին Կազմակերպությունը որոշ ժամանակ գործունեություն չի ծավալելու
Posted in Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Պահեստամասերի ներմուծում և վաճառք

Արսեն. Մեր ընկերությունը ներմուծել է գյուղտեխնիկայի պահեստամասեր, որոնց մաքսային ԱԱՀ զրո տոկոս է, եթե մեր ընկերությունը վաճառի պահեստամասերը այլ ընկերության, այդ ժամանակ մենք ԱԱՀ վճարու՞մ ենք, թե՞ ոչ: Եթե այո` խնդրում եմ ասեք, եթե մեր ընկերությունը աշխատում է առանց ԱԱՀ, նույնպե՞ս պետք է վճարի:

Կարդալ ավելին Պահեստամասերի ներմուծում և վաճառք
Posted in Հաշվետվություններ Հարց ու պատասխան

Շահութահարկի զրոյական հաշվարկի հանձնում

Արմինե. Հարգելի հաշվապահներ, եթե ՀԿ-ն չի ծավալել գործունեություն, սակայն պետք է հանձնի զրոյական շահութահարկի հաշվարկ, արդյո՞ք պետք է բոլոր դաշտերում գրել 0 և հանձնել, թե՞ որոշակի տողերում, որոնք կարող են բնորոշ լինել ՀԿ-ին: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Շահութահարկի զրոյական հաշվարկի հանձնում
Posted in Այլ Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Կազմակերպությունը աշխատել է վնասով

Astxik. Ա Կազմակերպությունը իրենից ներկայացնում է անավարտ շինարարություն: Շինարարարությունը կանգնել է դեռևս 2010թ: Բայց կա տնօրեն, հաշվապահ, պահակ, կատարվում են կոմունալ ծախսեր, այսինքն կատարվում են միայն վարչական ծախսեր: Շահութահարկը 2010թ. եղել է զրոյական: 2011թ. վարձակալությամբ օգտվում են նրա հաղորդալարից, և դուրս է գրվում հարկային հաշիվ յուրաքանչյուր եռամսյակ 90000 դրամով առանց ԱԱՀ, և մի անգամ էլ ապրիլին Ա կազմակերպությունը վաճառել է իր նյութերից մոտ 850000 դրամ արժեքով: Հիմա Շահութահարկս միանշանակ վնասով է, բայց ես նախկինում նվազագուն շահութահարկ չեմ վճարել, միայն մի քանի օր առաջ 15000 դրամ ընդամենը այդ հասույթի պահով: Այս դեպքում ես չեմ կարող ՀՄ-ի մասհանում կատարել, անյպե՞ս չէ: Ի՞նչ…

Կարդալ ավելին Կազմակերպությունը աշխատել է վնասով
Posted in Այլ Հաշվետվություններ Հարց ու պատասխան

Կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը

Liana. Կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը: Բացի շահութահարկի պարզեցված զրոյական հաշվարկից ուրիշ ի՞նչ հաշվետվություններ է հարկավոր ներկայացնել: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը
Posted in Աշխատավարձ, կադրեր Հաշվետվություններ Հարց ու պատասխան

Վիճակագրական հաշվետվության ճշգրտում

Anna. Բարև ձեզ, ես ունեմ մի քանի հարց. 1. Կազմակերպությունում կա 5 աշխատող, որից մեկը գտնվում է մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում, այդ ընթացքում նրան տաբելում նշու՞մ են, թե՞ ոչ: Եվ նաև սոց. և եկամտահարկի հաշվարկի մեջ քանի՞ աշխատող նշեմ: 2. Վիճակագրական հաշվետվության մեջ ավել գումար ցույց տալու դեպքում ես կարո՞ղ եմ դա ուղղել, եթե էլ եկամուտ չեմ ստանալու (որ կարողանայի հանել տարբերությունը), այսինքն նոյեմբեր և դեկտեմբեր ամսում զրոյական է լինելու: Ես կարո՞ղ եմ վերցնել և փոխել հին հաշվետվությունը, այսինքն ճշգրտված ներկայացնել առանց տուգանքի: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Վիճակագրական հաշվետվության ճշգրտում
0 0
Posted in Կայքի նորություններ

Ավելացվել են փաստաթղթեր

“Փաստաթղթեր” բաժնում ավելացվել են հետևյալ փաստաթղթերը. ԱԱՀ-ի հաշվարկ (01.01.2011թ.-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների համար) Դիմում ԱԱՀ զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի

Կարդալ ավելին Ավելացվել են փաստաթղթեր
Posted in Հաշվետվություններ Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Ընկերությունը խորհրդատվական ծառայություն է մատուցում

Գայանե. Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք ինձ հետևյալ հարցում: Ընկերությունը խորհրդատվական ծառայություն է մատուցում արտասահմանյան ընկերության: Պետ. ռեգիստրից վերցրել ենք տեղեկանք առ այն, որ այդ ընկերությունը հայաստանյան որևիցե ներկայացուցչություն կամ մասնաճյուղ չունի: Այսինքն ԱԱՀ-ն կհաշվարկի 0%: ԱԱՀ հաշվարկում ես դա ներկայացնում եմ 9 կետում, որպես ԱԱՀ-ի 0-ական դրույքաչափով հարկվող գործարքներ, իսկ այն դիմումը ավելացված արժեքի հարկի զրոյական դրույքաչափով հարկվող գործարքների մասով գումարների հաշվանցման և (կամ) վերադարձի չի վերաբերվում չէ՞ այս գործարքին: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Ընկերությունը խորհրդատվական ծառայություն է մատուցում
0 0
Posted in . Հաշվետվություններ Հարց ու պատասխան

Զրոյական հաշվետվության ներկայացում

Հայկ. Սիրելի հաշվապահներ, խնդրում եմ պատասխանեք, եթե ԱՁ-ն աշխատող չունի, արդյո՞ք պարտավոր է սոց.-ի զրոյական հաշվետվություն ներկայացնել: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Զրոյական հաշվետվության ներկայացում
Posted in Հաշվետվություններ Հարց ու պատասխան

Արդյո՞ք հաշվեկշիռը և շահութահարկի հաշվարկը կարելի է զրոյական ներկայացնել

Դիանա. Հարգելի փորձառու հաշվապահներ, եթե 2010թ. ընկերությունը իրացում չի կատարել, բայց ունեցել է ծախսեր` կապված վարձավճարների, աշխատավարձի և մի շարք ծառայությունների գծով (ընդհանուր մոտ 200 հազ. դրամի չափով), արդյո՞ք հաշվեկշիռը և շահութահարկի հաշվարկը կարելի է զրոյական ներկայացնել:

Կարդալ ավելին Արդյո՞ք հաշվեկշիռը և շահութահարկի հաշվարկը կարելի է զրոյական ներկայացնել