Метка: Ինկոտերմս

0 0
Posted in Այլ Հարց ու պատասխան

Արդյո՞ք ինկոտերմսերը կիրառելի են ինքնարժեքը հաշվարկելու ժամանակ

Վահան. Ո՞ր ամսաթվի միջին փոխարժեքով պետք է հաշվարկվի ԵԱՏՄ-ից ներմուծված ապրանքի ինքնարժեքը: Արդյո՞ք ինկոտերմսերը կիրառելի են ինքնարժեքը հաշվարկելու ժամանակ, և եթե այո, ապա արդյո՞ք դրանց կիրառումը չի հակասում օրենսդրորեն սահմանված կարգին:

Կարդալ ավելին Արդյո՞ք ինկոտերմսերը կիրառելի են ինքնարժեքը հաշվարկելու ժամանակ
0 0
Posted in . Այլ Հարց ու պատասխան

Ո՞ր ամսաթվի միջին փոխարժեքով հաշվարկել ինքնարժեքը

Նարինե. Համաձայն “Շահութահարկով հարկման նպատակով արտարժույթով արժութային գործարքները հաշվառելու վերաբերյալ” 22.03.2010թ-ի N 4 պաշտոնական պարզաբանման 4-ի ա կետի արտաքին տնտեսական գործունեությանը դասվող գործարքների շրջանակներում ռեզիդենտի կողմից ձեռքբերված ապրանքների և պարտավորությունների սկզբնական (ձեռքբերման) արժեքները որոշվում են մինչև Հայաստանի Հանրապետության պետական սահմանը հատելը ապրանքների նկատմամբ սեփականության իրավունքի ոչ ռեզիդենտից ռեզիդենտին անցնելու պահին (այլ ոչ թե` ներմուծված ապրանքների մաքսային մարմիններում հայտարարագրման օրը) միջին փոխարժեքից ելնելով: Արդյո՞ք սա չի նշանակում, որ անկախ ինկոթերմս-ից, սեփականության իրավունքը ոչ ռեզիդենտից ռեզիդենտին անցնելու պահը ինվոյսի դուրս գրման ամսաթիվն է, և բոլոր դեպքերում ինքնարժեքը պետք է հաշվարկվի ինվոյսի ամսաթվի միջին փոխարժեքով:

Կարդալ ավելին Ո՞ր ամսաթվի միջին փոխարժեքով հաշվարկել ինքնարժեքը
Posted in Այլ Հարց ու պատասխան

Ինկոտերմս կանոնների վերաբերյալ

Silva. Բարև Ձեզ, հարգելի հաշվապահներ: Ես բավականին երկար ժամանակ նյութեր եմ փնտրում Ինկոտերմս կանոնների և դրանցից կախված փոխարժեքի կուրսի ընտրման վերաբերյալ (հաշվարկներն իրականացնելիս հիմք պետք է ընդունել ինվոյսի օրվա կուրսը, թե՞ մաքսազերծման), բայց այդպես էլ չեմ կարողանում գտնել: Եթե որևէ մեկը կարող է ինձ օգնել` տրամադրելով նյութեր, խնդրում եմ դրանք ուղարկել հետևյալ էլ. հասցեին silva.silva շնիկ yandex.ru: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Ինկոտերմս կանոնների վերաբերյալ