Метка: կորոնավիրուս

Posted in Այլ Հարց ու պատասխան

Արդյո՞ք կոնտակտավոր աշխատակիցները դրամակ օգնություն ստանում են

Գայանե. Բարև Ձեզ: Խնդրում եմ ասեք՝ կոնտակտավոր աշխատակիցները, որոնք պարետի որոշմամբ ինքնամեկուսացվել են՝ դրամակ օգնություն ստանում են, թե՞ ոչ: Եթե այո, ի՞նչ իրավական ակտով է գործընթացը կարգավորվում: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք կոնտակտավոր աշխատակիցները դրամակ օգնություն ստանում են
Posted in Աշխատավարձ, կադրեր Հարց ու պատասխան

Կա՞ արդյոք աշխատավարձը կրճատելու տոկոսային նվազագույն շեմ

Հերմինե․ Բարև Ձեզ, հարգելի մասնագետներ։ Ընկերությունը, ստեղծված այս իրավիճակից, ունի ֆինանսավորման խնդիր, և գործատուն ցանկանում է որոշակի տոկոսով աշխատողների աշխատավարձները օգոստոս ամսից կրճատել, արդյո՞ք իրավունք ունի կրճատելու, և կա՞ նվազագույն տոկոսային շեմ։

Կարդալ ավելին Կա՞ արդյոք աշխատավարձը կրճատելու տոկոսային նվազագույն շեմ
Posted in Այլ Աշխատավարձ, կադրեր Հարց ու պատասխան

Կարո՞ղ է ընկերությունը հրաման տալ և ազատել որոշ աշխատակիցների

Anya. Բարև Ձեզ, այսպիսի մի հարց ունեմ. հյուրանոցը համաճարակի հետ կապված՝ պարետի որոշումն ընդունվելուց հետո չի աշխատում, հնարավոր է աշխատի մեկ տարի հետո: Այս պահին առաջարկում են աշխատակիցներին՝ մաքրուհիներին, ինքնակամ գրել ազատման դիմում և մեկ տարի անց նորից կվերականգնվեն իրենց հաստիքին: Բայց մյուս աշխատակիցները պահպանում են իրենց հաստիքը և վարձատրվում են ամեն ամիս: Մաքրուհիները չեն վարձատրվում, բայց նրանց համար վճարվում է հարկ: Համաճարակի այս պայմաններում կարո՞ղ է ընկերությունը հրաման տալ ազատել որոշ աշխատակիցների:

Կարդալ ավելին Կարո՞ղ է ընկերությունը հրաման տալ և ազատել որոշ աշխատակիցների
Posted in Այլ Աշխատավարձ, կադրեր Հարց ու պատասխան

Արդյո՞ք հուլիս ամիսը համարվում է ֆորսմաժորային իրավիճակ

Hermine. Բարև Ձեզ, ՀՀ ԱՕ 186 հոդցածի 6-րդ մասի համաձայն գործատուն կարող է չվճարել աշխատավարձ՝ ելնելով արտակարգ դրությունից: Հարց. արդյո՞ք հուլիս ամիսը համարվում է ֆորսմաժորային իրավիճակ, և կարո՞ղ է գործատուն չաշխատած օրերի համար չվճարել պարապուրդ, այլ վճարել փաստացի աշխատանքի եկած օրերի համար:

Կարդալ ավելին Արդյո՞ք հուլիս ամիսը համարվում է ֆորսմաժորային իրավիճակ
Posted in Աշխատավարձ, կադրեր Հարց ու պատասխան

Հնարավո՞ր է օգտվել հերթական արձակուրդից

Տիրուհի. Բարև Ձեզ: Խնդրում եմ կասեք՝ ես աշխատում եմ բուժ. ամբուլատորիայում, կորոնավիրուսի հետևանքով գտնվել եմ ինքնամեկուսացման մեջ, այսինքն՝ բյուլետինի մեջ մինչև 16.07.2020, և հիմա ցանկանում եմ իմանալ՝ կարո՞ղ եմ օգտվել իմ հերթական արձակուրդից։ Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Հնարավո՞ր է օգտվել հերթական արձակուրդից
Posted in Աշխատավարձ, կադրեր Հաշվետվություններ Հարց ու պատասխան

Անաշխատունակության թերթիկ

Բարև Ձեզ: Հիմնարկի աշխատակիցը հուլիսի 7-ից ինքնամեկուսացվել է, գիտեմ, որ անաշխատունակության թերթիկ է բացվել, բայց ինձ դեռ չի ներկայացվել, քանի որ ընթացքի մեջ է: Հարցս հետևյալն է. հարկայինի հաշվետվության հետ ի՞նչ անեմ, ամսվա վերջ, երբ թերթիկը փակեն և նա ներկայանա աշխատանքի, հուլիս ամսվա եկամտային հարկի հաշվետվության մեջ ցույ՞ց տամ այս աշխատողի անաշխատունակությունը սկսելու և ավարտելու ժամանակահատվածը`  կարո՞ղ է վարչական պատասխանատվության ենթարկվեմ: Կանխավ շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Անաշխատունակության թերթիկ
Posted in Աշխատավարձ, կադրեր Հարց ու պատասխան

Կարո՞ղ եմ արդյոք օգտվել կորոնավիրուսի սոցիալական ծրագրերից

Gayane. Բարև Ձեզ: Կխնդրեի ինձ պատասխանել: Աշխատում եմ կազմակերպությունում և ուզում եմ տեղեկանալ իմ իրավունքների մասին:Կարո՞ղ եմ արդյոք օգտվել կորոնավիրուսի սոցիալական ծրագրերից: Աշխատում եմ քաղ. իրավական պայմանագրով:

Կարդալ ավելին Կարո՞ղ եմ արդյոք օգտվել կորոնավիրուսի սոցիալական ծրագրերից
Posted in Աշխատավարձ, կադրեր Հարց ու պատասխան

Եթե աշխատակիցը կապված համավարակի հետ ինքնամեկուսացել է

Սյուզաննա․ Բարև ձեզ: Խնդրում եմ, օգնեք: Եթե աշխատակիցը կապված համավարակի հետ ինքնամեկուսացել է, սակայն բժիշկից որևէ թուղթ, ցուցում կամ անաշխատունակության թերթիկ չի ներկայացրել, արդյո՞ք վճարվելու է 14 օրը և ի՞նչ կարգով:

Կարդալ ավելին Եթե աշխատակիցը կապված համավարակի հետ ինքնամեկուսացել է
Posted in Հաշվետվություններ Հարց ու պատասխան

Կարելի՞ է արդյոք ուղղում կատարել գրանցման հայտում

Մարինե. Բարև ձեզ: Հարցս շտապ է. պարետի՝ մարտի 31-ի որոշմամբ արգելվեց հանրային տրանսպորտի գործունեությունը մինչև մայիսի 18-ը, այդ ժամանակաշրջանի համար աշխատողների համար ԱՎՈՒՄ-ը եղել է զրո: Գրանցման հայտում տվյալ ժամանակաշրջանի համար ցույց եմ տվել չվճարվող արձակուրդ ապրիլի 1-ից մինչև մայիսի 18-ը, կարծում եմ՝ սխալ եմ արել, քանի որ վճարումը չենք կատարել համաձայն ՀՀ ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի: Կարո՞ղ եմ արդյոք ուղղում կատարել հայտում (ծրագիրը թույլ է տալիս), և կա՞ արդյոք որևէ պատասխանատվություն այդ ուղղման համար:

Կարդալ ավելին Կարելի՞ է արդյոք ուղղում կատարել գրանցման հայտում
Posted in Ա/Ձ, Ֆիզ. անձ Աշխատավարձ, կադրեր Հարց ու պատասխան

Չվճարվող արձակուրդն ամբողջությամբ օգտագործվել է

Հերմինե. Բարև ձեզ: Մի հարց ԱՁ կազմակերպության աշխատակիցների վերաբերյալ. եթե աշխատողների չվճարվող արձակուրդներն ավարտվել են, և նրանք էլ չունեն օգտվելու այդ հնարավորությունից այս տարի, ինչպե՞ս վարվել, եթե գործատուն չի ցանկանում ազատել կամ դադարեցնել գործունեությունը, չի կարողանում վճարել, մինչև կվերսկսի աշխատանքը, արդյո՞ք բացակա դնելով խախտում չեմ անում:

Կարդալ ավելին Չվճարվող արձակուրդն ամբողջությամբ օգտագործվել է
Posted in Այլ Հարց ու պատասխան

Ե՞րբ են հրապարակելու ստուգումների ցանկը

Արման․ Հարգելի գործընկերներ, ստուգումների ցանկը ե՞րբ են հրապարակելու։ Ի՞նչ եք կարծում՝ ինչ-որ մեղմ մոտեցումներ, ցուցակից կրճատումներ կլինե՞ն՝ կապված կորոնավիրուսի և արտակարգ իրավիճակի հետ։

Կարդալ ավելին Ե՞րբ են հրապարակելու ստուգումների ցանկը
Posted in Աշխատավարձ, կադրեր Հարց ու պատասխան

Արդյո՞ք արձակուրդի օրերը կրճատվում են

Լուսինե. Բարև ձեզ: ԿԽնդրեմ պատասխանել հետևյալ հարցին. աշխատողը արձակուրդ է գնացել մարտի 9-ից՝ 10 օր ժամկետով, և մարտի 13-ին արտակարգ դրություն է հայտարարվել: Արդյո՞ք արձակուրդը կրճատվում է:

Կարդալ ավելին Արդյո՞ք արձակուրդի օրերը կրճատվում են
Posted in Աշխատավարձ, կադրեր Հարց ու պատասխան

Կարելի՞ է արդյոք աշխատակիցներին վճարել 2/3-ի չափով

Ռոզա․ Բարև ձեզ: Արտակարգ իրավիճակի պայմաններից ելնելով՝ եթե մանկապարտեզը չի գործում, իրավունք կա՞ աշխատակիցներին վճարել 2/3-ի չափով:

Կարդալ ավելին Կարելի՞ է արդյոք աշխատակիցներին վճարել 2/3-ի չափով
Posted in Աշխատավարձ, կադրեր Հարց ու պատասխան

Մեկուսացման համար աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ

Գայանե. Բարև ձեզ: Խնդրում եմ, ասեք՝ կորոնավիրուսի իրավիճակի հետ կապված մեկուսացման համար աշխատողը ներկայացրել է բուժհիմնարկից անաշխատունակության թերթիկ: Նպաստը պետք է վճարվի 100 տոկո՞ս: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Մեկուսացման համար աշխատողը ներկայացրել է անաշխատունակության թերթիկ
Posted in Աշխատավարձ, կադրեր Հարց ու պատասխան

Աշխատանքի վարձատրություն հեռավար եղանակով աշխատելու դեպքում

Ալինա. Բարև ձեզ: Խնդրում եմ ասել՝ եթե արտակարգ իրավիճակի այս պայմաններում աշխատողը իր աշխատանքն իրականացնում է տնից՝ ժամային նույն գրաֆիկով և լարվածությամբ, ապա նա պե՞տք է վարձատրվի ամբողջական աշխատավարձով, թե՞ ոչ։

Կարդալ ավելին Աշխատանքի վարձատրություն հեռավար եղանակով աշխատելու դեպքում
Posted in Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Հարկվու՞մ է արդյոք որպես դրամաշնորհ ստացած գումարը

Անահիտ. Բարև ձեզ։ Եթե շրջ. հարկով աշխատող ընկերությունը ստանում է դրամաշնորհ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման ծրագրով, ապա ստացված գումարի համար որևէ ձևով հարկվու՞մ է։

Կարդալ ավելին Հարկվու՞մ է արդյոք որպես դրամաշնորհ ստացած գումարը
Posted in Աշխատավարձ, կադրեր Հարց ու պատասխան

Արդյո՞ք ճիշտ կլինի պարապուրդ ձևակերպել

Էլլա. Բարև ձեզ: Շինարարական ընկերության աշխատակիցները ապրիլի 1-ից 12-ը պարետի որոշման համաձայն չեն աշխատել, 13-ից սկսել են աշխատել: Արդյո՞ք ճիշտ կլինի՝ 1-ից 12-ը հարկադիր պարապուրդ ձևակերպենք, համաձայն ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի՝ չվճարվող, և հաշվենք ապրիլի 13-ից 30-ը աշխատած օրերը ու վճարենք:

Կարդալ ավելին Արդյո՞ք ճիշտ կլինի պարապուրդ ձևակերպել
Posted in ԱՅԼ Առօրյա Հետաքրքիր Հումոր

Այս ամսվա աջակցության գումարը չի նստել

Հաշվապահ․ Երեկ գործընկերներիցս մեկը զանգեց և ասաց, որ գնացել է բանկ և ստուգել է՝ այս ամսվա աջակցության գումարը չի նստել։ Ասեցի․”Երնեկ քեզ”․․․ 🙂

Կարդալ ավելին Այս ամսվա աջակցության գումարը չի նստել
Posted in Հաշվետվություններ Հարց ու պատասխան

Արդյո՞ք անհրաժեշտ է կատարել փոփոխություն աշխատողների գրանցման հայտերում

Մարինե. Բարև ձեզ: Եթե պարետի կողմից գործունեությունը արգելված է, չենք կարող վճարել աշխատավարձ, արդյո՞ք աշխատողների գրանցման հայտում ինչ-որ փոփոխություն ենք կատարում, թե՞ պարզապես տվյալ ամսվա եկամտային հարկի հաշվետվությունում ԱՎՈՒՄ-ը գրում ենք 0:

Կարդալ ավելին Արդյո՞ք անհրաժեշտ է կատարել փոփոխություն աշխատողների գրանցման հայտերում
Posted in Հարց ու պատասխան Ֆինանսական հաշվառում

Ինչպե՞ս ձևակերպել գործարքը

Վարդան. Հարգելի կոլեգաներ, կառավարության 5-րդ միջոցառման շահառու ՍՊԸ-ն ստացել է դրամական օգնություն։ Խնդրում եմ հուշել, թե ինչպես գրանցել ՀԾ-ում գործարքը։ Դտ 252 հաշվարկային հաշիվ, կտ ? Շնորհակալ եմ նախապես։

Կարդալ ավելին Ինչպե՞ս ձևակերպել գործարքը
Posted in Աշխատավարձ, կադրեր Հարց ու պատասխան

Անձը հանդիսանում է 8-րդ միջոցառման շահառու, սակայն ծրագիրը մերժում է դիմումը

Լիանա. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, օգնեք ինձ մի հարցում: Խոսքը կորոնավիրուսի չեզոքացման հետևանքով 8-րդ միջոցառման մասին է: Մինչև ապրիլի 30-ը ես ուղարկել էի դիմում և մերժվել: Սակայն ապրիլի 30-ին կառավարության որոշման համաձայն ավելացվեցին ևս 13 ոլորտներ, որից մեկին հաստատ համապատասխանում եմ ես: Սակայն այսօր կրկին դիմում ուղարկեցի և պատասխան եկավ՝ «Ձեզ արդեն ուղարկվել է մերժված դիմում»: Խնդրում եմ, պատասխանեք՝ ինչպե՞ս կարող եմ դիմել նոր ավելացած ոլորտների համար, որպեսզի չմերժվեմ, քանի որ համապատասխանում եմ, և որպեսզի նախկինում մերժված դիմումը չպահպանվի: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Անձը հանդիսանում է 8-րդ միջոցառման շահառու, սակայն ծրագիրը մերժում է դիմումը
Posted in Աշխատավարձ, կադրեր Հարց ու պատասխան

ՍՊԸ-ն լուծարվել է, իսկ աշխատակիցը դեռ գրանցված է որպես աշխատող

Գայանե. Բարև ձեզ: 2014թ. լուծարվել է ՍՊԸ-ն, սակայն այսօր պարզվում է, որ կա չազատված աշխատակից, որը չի կարողանում օգտվել սոց. աջակցության 9-րդ միջոցառումից։ Նախկին գործատուն Հայաստանում չի, և կապ ընդհանրապես չկա։ Իսկ չազատված աշխատակիցը ունի երկու անչափահաս երեխա և հանդիսանում է 9-րդ միջոցառման շահառու։ Ի՞նչ պետք է անել:

Կարդալ ավելին ՍՊԸ-ն լուծարվել է, իսկ աշխատակիցը դեռ գրանցված է որպես աշխատող
Posted in Այլ Հարց ու պատասխան

10-րդ միջոցառման շահառուն չի կարողանում ստանալ աջակցության գումարը

Ռուզաննա. Միկրոձեռնարկատիրությամբ զբաղվող անձը չեզոքացման միջոցառման 10-րդ ծրագրի շահառու է, սակայն բանկը չի վճարում, քանի որ ունի Նուռ քարտի պարտք, ու՞մ կարող եմ դիմել, խնդրում եմ, պատասխանեք:

Կարդալ ավելին 10-րդ միջոցառման շահառուն չի կարողանում ստանալ աջակցության գումարը
Posted in Աշխատավարձ, կադրեր Հարց ու պատասխան

Արտակարգ դրության պատճառով աշխատակիցը չի կարողանում վերադառնալ աշխատանքի

Հերմինե. Բարև ձեզ: Եթե աշխատողն օգտագործել է իրեն հասնող բոլոր արձակուրդները (վճարվող և չվճարվող արձակուրդները), այսինքն՝ աշխատանքային օրենսդրությամբ նախատեսվող 60 օրը, ու լրացել է սահմանված ժամկետը, ու պետք է գա աշխատանքի, բայց իր կամքից անկախ հանգամանքներով չի կարողանում վերադառնալ աշխատանքի՝ ելնելով կարանտինային վիճակից: Նման պարագայում աշխատանքի գալը հնարավոր չի, քանի որ փաստացի աշխատանքի կարիքը չկա… իսկ կա նաև այլ դեպք, նա ուզում է գալ աշխատանքի, բայց լինելով այլ երկրում՝ չի կարողանում վերադառնալ, տվյալ երկիրը սահմանները փակել է: Տվյալ դեպքում գործատուն պե՞տք է ազատի աշխատանքից, թե՞ որևէ այլ լուծում կա:

Կարդալ ավելին Արտակարգ դրության պատճառով աշխատակիցը չի կարողանում վերադառնալ աշխատանքի
Posted in Ա/Ձ, Ֆիզ. անձ Այլ Հարց ու պատասխան

Պետական աջակցության ո՞ր ծրագրի շահառու է հանդիսանում ԱՁ-ն

Լուսինե. Բարև ձեզ: Ես 2018 թվականից ԱՁ ունեմ, որը զբաղվում է թխվածքի արտադրանքով: 2019թ.-ին եղել եմ ընտանեկան ձեռնարկություն և աշխատել եմ հին ՀԴՄ սարքով և նորի համար մեկ տարուց ավել է դիմում եմ ներկայացրել: Իմ ԱՁ-ն հանդիսանու՞մ է արդյոք հանրային սննդի օբյեկտ, և պետական աջակցության ծրագրերից 8-րդ, թե՞ 10-րդն է ինձ վերաբերում:

Կարդալ ավելին Պետական աջակցության ո՞ր ծրագրի շահառու է հանդիսանում ԱՁ-ն
Posted in Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Արդյո՞ք առաջանում է հարկային պարտավորություն

Անուշ Այվազյան. Հարգելի գործընկերներ, եթե միկրոձեռնարկատիրական գործունեություն ծավալող կազմակերպության գործունեությունը չի թույլատրվում, և ապրիլ ամսվա համար աշխատողներին աշխատավարձ չի վճարվել, արդյո՞ք առաջանում է հարկային պարտավորություն եկամտային հարկի, սոց. վճարի ու դրոշմանիշային վճարի տեսքով: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Արդյո՞ք առաջանում է հարկային պարտավորություն
Posted in Աշխատավարձ, կադրեր Հարց ու պատասխան

Որքա՞ն է վճարվելու աշխատակցին

Անգելինա. Բարև ձեզ: Մի հարց ունեմ. ես գրանցված աշխատող եմ, այս վիրուսի պատճառով մեկ ամիս է տանն եմ, աշխատավարձս օրը 2 500 դրամ է: Կասե՞ք՝ ինչքան պետք է կազմի ինձ հատկացվող գումարը: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Որքա՞ն է վճարվելու աշխատակցին
0 0
Posted in Հետաքրքիր Պատմություններ

Ինչպե՞ս կորոնավիրուսի համավարակը կփոխի աշխարհը

Համաշխարհային տնտեսությունը վերջին 30 տարիների ընթացքում մի քանի ճգնաժամ է տեսել, բայց դրանցից ոչ մեկը չի փոխել մեր կյանքն այդքան արագ։ Կորոնավիրուսի համավարակը մեծ արագությամբ քանդում է տրանսպորտային և արտադրական հանգույցները, ստիպում է պետություններին վերադարձնել սահմանները և վերակառուցել հասարակական ինստիտուտները, իսկ դպրոցները և համալսարանները անցնում են հեռավար ուսուցման։ Սա ճանապարհ է դեպի նոր իրականություն, և այս ճանապարհը հեշտ չի լինելու։ Հազարավոր ընկերություններ տեղափոխում են իրենց աշխատակիցներին հեռավար զբաղվածության։ Գրասենյակից դուրս աշխատանքի ընդլայնման միտումները, որոնք դիտվում էին վերջին տարիների ընթացքում, մեկ ակնթարթում դարձան իրականություն միլիոնավոր աշխատողների համար ամբողջ աշխարհում։ Ամենայն հավանականությամբ այս ակամա գլոբալ փորձարկումը հաջողությամբ կպսակվի, ինչը անխուսափելիորեն կբերի աշխատանքի…

Կարդալ ավելին Ինչպե՞ս կորոնավիրուսի համավարակը կփոխի աշխարհը
Posted in Աշխատավարձ, կադրեր Հարց ու պատասխան

Կրճատվել են աշխատակիցների աշխատավարձերը

Անի. Համալսարանը իրավու՞նք ունի կարանտինով պայմանավորված իրավիճակում ադմինիստրատիվ աշխատակիցների աշխատավարձը կրճատել՝ համարելով ստեղծված իրավիճակը «պարապուրդ»:

Կարդալ ավելին Կրճատվել են աշխատակիցների աշխատավարձերը
Posted in Այլ Հարց ու պատասխան

Արտակարգ դրության պատճառով հնարավոր չէ ձեռք բերել նյութ

Լուսինե. Եթե քաղ. իրավականով թիթեղագործ եմ վարձել, և նյութն էլ իր կողմից է բերված, այդ դեպքում պայմանագրի մեջ պե՞տք է նշվի և՛ աշխատավարձ, և՛ նյութ, քանի որ փակ են խանութները, հաշիվ-ապրանքագրով հնարավոր չէ այս պահին ձեռք բերել:

Կարդալ ավելին Արտակարգ դրության պատճառով հնարավոր չէ ձեռք բերել նյութ
Posted in Աշխատավարձ, կադրեր Հարց ու պատասխան

Արդյո՞ք անձը կհամարվի 8-րդ միջոցառման շահառու

Յանա․ Բարև ձեզ: Ուզում էի ճշտել․ աշխատում եմ մասնավոր մանկապարտեզում ժամավճարով։ Այսօր պարզեցի, որ պայմանագիրս քաղաքացիաիրավական է։ 8-րդ կետի շահառու համարվու՞մ եմ, թե՞ ոչ, եթե գրանցված եմ որպես քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող։

Կարդալ ավելին Արդյո՞ք անձը կհամարվի 8-րդ միջոցառման շահառու
Posted in Աշխատավարձ, կադրեր Հարց ու պատասխան

Արտակարգ դրության պայմաններում երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողը ցանկանում է վերադառնալ աշխատանքի

Ծաղիկ Սարգսյան. Բարև ձեզ։ Արտակարգ դրության հետ կապված աշխատողներս գտնվում են հարկադիր պարապուրդում։ Աշխատողներից մեկը, ով արդեն մեկ ու կես տարի գտնվում է երեխայի խնամքի արձակուրդում, այժմ ցանկանում է վերադառնալ աշխատանքի։ Խնդրում եմ, ասեք՝ կարո՞ղ եմ այս պայմաններում նրան ընդունել աշխատանքի։

Կարդալ ավելին Արտակարգ դրության պայմաններում երեխայի խնամքի արձակուրդում գտնվող աշխատողը ցանկանում է վերադառնալ աշխատանքի
Posted in Նորություններ

Արտակարգ դրության պայմաններում մեղմացվել են չմարված հարկային պարտավորությունների նկատմամբ տույժերը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որն առնչվում է չմարած հարկային պարտավորություններին: “Արմենպրես”-ի փոխանցմամբ`Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով 107 կողմ ձայն: Առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում հարկային պարտավորությունների չկատարման դեպքում տույժերի նվազեցում: Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով: Հիմա առաջարկվում է գրեթե կրկնակի իջեցում՝ սահմանելով 0.04 տոկոս: Գործող կարգավորմամբ, եթե տնտեսավարողը կուտակում է 500 հազար…

Կարդալ ավելին Արտակարգ դրության պայմաններում մեղմացվել են չմարված հարկային պարտավորությունների նկատմամբ տույժերը
Posted in Աշխատավարձ, կադրեր Հարց ու պատասխան

Արդյո՞ք գործատուն իրավունք ունի ազատել աշխատողին

Աննա․ Բարև ձեզ։ Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցերին․ 1. Ֆորս-մաժորի դեպքում (նկատի ունեմ այս օրերի իրավիճակը COVID-19-ի հետ կապված) գործատուն իրավունք ունի՞ կրճատել հղի աշխատողին, ով մոտ 1 շաբաթվա ընթացքում պետք է ձևակերպվի դեկրետ 2. Ֆիզ. ձևակերպելուց հետո գործատուն ասում է, որ տվյալ հաստիքը կրճատվում է: Որո՞նք են հղիի իրավունքները, և ինչպե՞ս է կարգը։

Կարդալ ավելին Արդյո՞ք գործատուն իրավունք ունի ազատել աշխատողին
Posted in Այլ Հարց ու պատասխան

Արդյո՞ք ավտոտեխսպասարկման գործունեությունը թույլատրված է

Հասմիկ․ Բարև ձեզ։ Կարո՞ղ եք հստակ ասել՝ ավտոտեխսպասարկման գործունեությունը թույլատրված է, թե ոչ։ Նշեմ, որ ավտոլվացում է, և գրանցված է S96.09.0 (այլ ծառայությունների մատուցում) դասակարգիչի տակ։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Արդյո՞ք ավտոտեխսպասարկման գործունեությունը թույլատրված է
Posted in Աշխատավարձ, կադրեր Հարց ու պատասխան

Արդյո՞ք անձը հանդիսանում է կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու

Աշոտ. Բարև ձեզ: Կներեք, մի հարց ունեմ. կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու համարվու՞մ եմ, թե՞ ոչ, եթե գրանցված քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատող եմ և նշված մարտի 13-ից չեմ աշխատում մինչ օրս։ Նախապես շնորհակալություն։

Կարդալ ավելին Արդյո՞ք անձը հանդիսանում է կորոնավիրուսի սոցիալական հետևանքների չեզոքացման 8-րդ միջոցառման շահառու
Posted in Աշխատավարձ, կադրեր Հարց ու պատասխան

Աշխատակիցը չի կարողանում ներկայանալ աշխատանքի կորոնավիրուսի պատճառով

Քրիստինե․ Հարգելի հաշվապահներ, գործարքով աշխատող աշխատակիցը մեկնել է ԱՄՆ, հաշվարկել եմ վճարովի արձակուրդ, այն լրանալուց հետո ձևակերպել եմ իր հաշվին 2 ամիս, սակայն կորոնավիրուսի պատճառով չի կարողանում ներկայանալ աշխատանքի, ինչպես վարվեմ, եթե ազատման դիմում էլ չի ցանկանում գրել, որքան կարող եմ պահել և ինչ կարելի է անել։

Կարդալ ավելին Աշխատակիցը չի կարողանում ներկայանալ աշխատանքի կորոնավիրուսի պատճառով
Posted in Աշխատավարձ, կադրեր Հարց ու պատասխան

Կազմակերպությունը չի աշխատում կորոնավիրուսի պատճառով

Մարինե. Բարև ձեզ: Հարցս հետևյալն է. ՍՊԸ-ի հիմնական գործունեությունը կանոնավոր ուղևորափոխադրումն է, կորոնավիրուսի պատճառով չենք աշխատում, այսինքն՝ պարետի կողմից արգելված է ծավալել գործունեություն: 2020թ. ապրիլի 1-ից բոլոր աշխատողները գտնվում են չվճարվող արձակուրդում, գրել ենք դիմումներ մեր հաշվից չվճարվող արձակուրդ գնալու, կազմված են իրավական ակտերը (անհատական հրամանները), ժամկետը լրանում է մայիսի 1-ին: Մայիսի 1-ից, ԱՕ 186-րդ հոդվածի 6-րդ մասի համաձայն, աշխատավարձ չի վճարվելու: Գրանցման հայտերում ինչ-որ փոփոխություն կատարելու՞ ենք, թե՞ ոչ, ուղղակի մայիս ամսվա եկամտային հարկի հաշվետվությունում ԱՎՈՒՄ-ը կգրենք 0, և ի՞նչ խորհուրդ կտաք՝ այդ մասին մեկ հատ լոկալ հրաման գրե՞նք, թե՞ էլի բոլոր աշխատակիցների համար անհատական հրամաններ տանք: Նախապես շնորհակալ…

Կարդալ ավելին Կազմակերպությունը չի աշխատում կորոնավիրուսի պատճառով
Posted in Աշխատավարձ, կադրեր Հարց ու պատասխան

Կվճարվի՞ արդյոք անձը պարապուրդի ժամանակ

Արմինե. Բարև ձեզ: Խնդրում եմ, պատասխանեք. փորձաշրջանն անցա, բայց չհասցրեցի գրանցվել։ Փորձաշրջանի ժամանակ ստացել եմ աշխատավարձ։ Հիմա հարկադիր պարապուրդի գումար պե՞տք է ստանամ, թե՞ ոչ։ Ստացել եմ 110 000 դրամ աշխատավարձ 8 ժամ աշխատաժամով։ Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կվճարվի՞ արդյոք անձը պարապուրդի ժամանակ
Posted in Այլ Հարց ու պատասխան

Հանդիսանու՞մ է արդյոք ընկերությունը հանրային սննդի ոլորտի սուբյեկտ

Արման. Բարև ձեզ: Կասե՞ք, խնդրեմ, Պետական եկամուտների կոմիտեում տնտեսական գործունեության G47.19.0 դասակարգիչով գրանցված ընկերությունը համարվու՞մ է արդյոք հանրային սննդի ձեռնարկություն, և արդյո՞ք տվյալ դասակարգիչով գրանցված գործատուի աշխատակիցները համարվում են կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 8-րդ ծրագրի մասնակիցներ:

Կարդալ ավելին Հանդիսանու՞մ է արդյոք ընկերությունը հանրային սննդի ոլորտի սուբյեկտ
Posted in Ա/Ձ, Ֆիզ. անձ Հաշվետվություններ Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Ա/Ձ-ն չի աշխատում արտակարգ դրության պատճառով

Լիանա. Բարև ձեզ: Ա/Ձ-ն չի աշխատում արտակարգ դրության պատճառով մարտի 25-ից, և չգիտենք՝ մինչև երբ, աշխատողին չենք ազատել աշխատանքից: Խնդրում եմ, պատասխանեք՝ ձև 189. ՀԱՇՎԱՐԿ՝ եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական, ապրիլին հանձնելուց ի՞նչ պետք է լրացնել՝ աշխատավարձը, ժամերը, եկամտահարկ մուծելու՞ ենք, թե՞ ոչ:

Կարդալ ավելին Ա/Ձ-ն չի աշխատում արտակարգ դրության պատճառով
Posted in Հաշվետվություններ Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Ինչպե՞ս է ներկայացվելու եկամտային հարկի հաշվետվությունը

Նառա. Եթե կազմակերպության աշխատողները մարտի 13-ից հետո չեն աշխատել և պետական աջակցության մեջ ներառված են, ինչպե՞ս է անհրաժեշտ եկամտային հարկի հաշվետվությունը ներկայացնել, միայն հաշվարկվում է մինչև մարտի 13-ը, և տրվում է այդ ժամանակահատվածին համապատասխան հա՞րկ։

Կարդալ ավելին Ինչպե՞ս է ներկայացվելու եկամտային հարկի հաշվետվությունը
Posted in Աշխատավարձ, կադրեր Հարց ու պատասխան

Արդյո՞ք պետք է վճարել պարապուրդի համար

Գառնիկ․ Բարև ձեզ։ Անցած ամիս աշխատել ենք 20 օր, որից հետո հայտարարվեց կարանտին։ Ստացել ենք աշխատավարձ 20 օրվա համար։ Պարապուրդի 10 օրվա գումարը պե՞տք է վճարի գործատուն և ինչքա՞ն։ Շնորհակալություն։

Կարդալ ավելին Արդյո՞ք պետք է վճարել պարապուրդի համար
Posted in Այլ Հարց ու պատասխան

Արտակարգ դրության պայմաններում ի՞նչ անել ներդրված ավանդների հետ

Արթուր. Աճում են ավանդներն ու վարկերը, բանկերի լիկվիդայնությունը, սա ո՞վ կիմանա՝ ինչ է նշանակում: Տնտեսագետներ ջան, ի՞նչ կլինի բանկերի վիճակը, արժի՞ ավանդները ժամկետից շուտ վերցնել, թե՞ սպասենք ժամկետի վերջում վերցնենք, ժամկետի վերջը օգոստոսն է: Կանխավ շատ շնորհակալ եմ խորհրդի և ինֆորմացիա տալու համար:

Կարդալ ավելին Արտակարգ դրության պայմաններում ի՞նչ անել ներդրված ավանդների հետ