Архив по этикетке: մանկապարտեզ

Июл 30 2020

Ինչպե՞ս հաշվետվություն ներկայացնել

Mariam.

Բարև Ձեզ։ Ինչպե՞ս կարող եմ ներկայացնել հաշվետվություն հունվարից մինչև հուլիս ամիսների համար։ Խոսքս վերաբերում է մանկապարտեզին։ Որտեղ կա սնունդ և այլ ծախսեր։ Պարզապես կուզեմ հաշվելու ձևը իմանալ կամ մոտավոր նմուշ լինի, մի գուցե հասկանամ։

Июл 10 2020

Եթե ՆՈՒՀ-ը ուզում է դադարեցնել իր գործունեությունը

Susan.

Բարև Ձեզ, հարգելի գործընկերներ: ՆՈՒՀ-ը մեկ անգամ փակվեցին մարտի 2-6-ը, հետո մարտի 13-ից, իսկ մարտի 16-ին հայտարարվեց արտակարգ դրություն: Կարիք կա՞ կարգադրություն գրելու, որ հաստատությունը դադարեցնում է իր գործունեությունը: Շնորհակալություն:

Июл 01 2020

Լիցենզավորված մանկապարտեզը կարո՞ղ է զբաղվել այլ գործունեությամբ

Կարո՞ղ եք ասել՝ արդյոք մանկապարտեզը, որն ունի լիցենզիա, նույն տարածքում չի կարող զբաղվել նաև դասպատրաստմամբ: Կանոնադրությամբ նշված է, որ ընկերությունը կարող է իրականացնել օրենքով չարգելված ցակացած գործունեություն:

Июн 18 2020

Ինչպե՞ս սկսել մանկապարտեզի հաշվապահությունը

Արևիկ.

Բարև ձեզ: Կասե՞ք՝ ինչպես սկսել մանկապարտեզի հաշվապահությունը:

Авг 21 2019

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ

Սուսաննա.

Բարև ձեզ։ Կարո՞ղ եք նշել՝ պետական մանկապարտեզում ինչ փաստաթղթեր են անհրաժեշտ։ Շնորհակալություն։

Июл 18 2019

ՍՊԸ-ն մասնավոր մանկապարտեզ է

Մ.

Բարև ձեզ: ՍՊԸ-ն մասնավոր մանկապարտեզ է, շրջանառության հարկով հարկվող: Բացի ամսական եկամտային հաշվետվությունից և շրջ. հարկից ի՞նչ հաշվետվություն և ի՞նչ հարկեր պետք է վճարվի:

Май 05 2019

Լիցենզիա ստանալու ընթացակարգ

Աննա.

Բարև ձեզ: Մասնավոր մանկապարտեզի համար լիցենզիա ստանալու ընթացակարգի հարցում ո՞վ կկարողանա օգնել:

Июл 10 2018

Ի՞նչ հարկային պարտավորություններ կունենա կազմակերպությունը

Վաչե Հ.

Բարև ձեզ: Կօգնե՞ք մի հարցում: ՍՊԸ-ն մասնավոր մանկապարտեզ է, շրջանառության հարկով հարկվող, բայց դեռ չի գործում, կգործի սեպտեմբերից: Ունի հիմնադիր և գործադիր տնօրեն: Բացի ամսական եկամտային հաշվետվությունից և շրջ. հարկից ի՞նչ հաշվետվություն և ի՞նչ հարկեր պետք է վճարվի:

Май 07 2013

Նախադպրոցական հիմնարկների հարկման հետ կապված

Անահիտ.

Խնդրում եմ ձեզ պատասխանել հետևյալ հարցիս.
նախադպրոցական հիմնարկները համարվու՞մ են ավելացած արժեքի հարկ վճարող և ո՞ր հոդվածի համաձայն:
Կանխավ շնորհակալ եմ:

Фев 28 2013

Մանկապարտեզ բացելու համար

Արաքսյա.

Խնդրում եմ օգնեք ինձ կողմնորոշվել: Մանկապարտեզ բացելու համար անպայման անհրաժե՞շտ է ունենալ ՍՊԸ, թե՞ կարելի է գործունեություն ծավալել նաև ԱՁ-ով: Եվ հարկային դաշտում ո՞ր ձևով է առավել հարմար աշխատել:

Авг 05 2012

Դպրոցների և մանկապարտեզների հաշվապահական հաշվառման առանձնահատկություններ

Աննա.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, ուղղություն տվեք՝ ո՞ր օրենքներով առաջնորդվեմ դպրոցի և մանկապարտեզի հաշվապահություն վարելիս: Խնդրում եմ, պարզաբանեք առանձնահատկությունները, ինչպես նաև փաստաթղթավորման հետ կապված հարցերը:

Շնորհակալություն:

Май 25 2011

Նվիրատվության ստացում

Vadim.

Մանկապարտեզի տնօրենը խնդրել է մեր կազմակերպությանը տրամադրել 50000 դրամ, որպեսզի մանկապարտեզում կայանալիք հանդեսին հրավիրված մանկատան երեխաներին նվերներ բաժանի: Խնդրում եմ պարզաբանեք` ես ոնց պետք է այս ամենը հաշվապահորեն ճիշտ ձևակերպեմ, որպեսզի հարկայինի հետ խնդիրներ չունենամ:

Фев 07 2011

Փոքր մասնավոր մանկապարտեզ բացելու համար

Մարինե.

Փոքր մասնավոր մանկապարտեզ բացելու համար (1 խմբի) ի՞նչ փաստաթղթեր պետք է ունենալ, և ի՞նչ սիստեմով պիտի մուծվեն հարկերը: Նախապես շնորհակալ եմ:

Авг 06 2010

Ի՞նչ հարկային պարտավորություններ ունի մանկապարտեզը

Հեղինե.

Հարգելի պատասխանող, ինձ հետաքրքրում է, թե ինչ հարկային պարտավորություններ ունի մասնավոր մսուր–մանկապարտեզը, և ինչ պայմաններով է տրամադրվում լիցենզիա՝ նման գործունեություն ծավալելու համար:
Մի հարց էլ: Կա՞ արդյոք մաքսազերծում անձնական օգտագործման համակարգչի ՀՀ տեղափոխման դեպքում /նոութբուք/ ՌԴ-ից՝ ՌԴ քաղաքացու կողմից։