Метка: միջնորդավճար

Posted in Այլ Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Առցանց գրքերի խանութի հետ կապված

Անուշ. Բարև ձեզ: Եթե ես բացել եմ գրքերի օնլայն խանութ և հանդիսանում եմ միջնորդ գնորդի և վաճառողի միջև, այսինքն՝ երրորդ օղակ, պե՞տք է հարկային դաշտ մտնեմ, գումարը առձեռն չի փոխանցվում:

Կարդալ ավելին Առցանց գրքերի խանութի հետ կապված
Posted in Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան Փաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Կազմակերպությունը ֆիզիկական անձի պատվերով ներմուծում է մեքենա

Արայիկ. Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Հարց ավտոներմուծող կազմակերպությունների վերաբերյալ: Կազմակերպությունը ֆիզիկական անձի պատվերով ներմուծում է մեքենա, ինչպե՞ս է կատարվում փաստաթղթավորումը: Արդյո՞ք գործակալության կամ հանձնակատարի պայմանագիրը հիմք կլինի, որ կազմակերպությունը հարկվի միայն միջնորդավճարից, քանի որ ներմուծման ժամանակ հայտարարագրի մեջ նշվում է որպես ներմուծող կազմակերպության անունը:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ֆիզիկական անձի պատվերով ներմուծում է մեքենա
0 0
Posted in Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումների միջնորդային գործունեությամբ

Նարինե․ Բարև ձեզ: Բեռնափոխադրման ընկերություն ունենք, սակայն սեփական մեքենաներ չունենք, այսինքն՝ միջնորդ ենք հանդիսանում։ Սկսել ենք աշխատել շրջանառության հարկով, հետո ասացին, որ չի լինի այդպես, քանի որ չենք կարող վճարել միայն միջնորդավճարի 5 %-ը։ Ասացեք, խնդրում եմ, ինչպե՞ս կարող ենք բողոքարկել և վճարել միայն միջնորդավճարի 5 %-ը։

Կարդալ ավելին Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումների միջնորդային գործունեությամբ
Posted in Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան Փոփոխություններ

Միջնորդային բեռնափոխադրումների գործունեությամբ զբաղվող կազմակերպությունը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ

Արմինե․ Բարև ձեզ: ՍՊԸ-ն զբաղվում է միջնորդային գործունեությամբ (միջնորդություն բեռնափոխադրումներից), նրա եկամուտը միջնորդավճարն է: Նախորդ տարում չի գերազանցել 24 մլն դրամ շրջանառությունը, կարո՞ղ է արդյոք համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ: Եվ տնտեսական գործունեության ի՞նչ դասակարգիչ պետք է ունենա:

Կարդալ ավելին Միջնորդային բեռնափոխադրումների գործունեությամբ զբաղվող կազմակերպությունը կարո՞ղ է համարվել միկրոձեռնարկատիրության սուբյեկտ
Posted in Հարց ու պատասխան Ֆինանսական հաշվառում

Ձևակերպում

Աննա. Բարև ձեզ: Կօգնե՞ք տալ տվյալ գործառնության հաշվապահական ձևակերպումը՝ հաշվետու անձի կողմից նյութերի վաճառքի համար վճարվել է միջնորդավճար՝ 8 000 դրամի չափով:

Կարդալ ավելին Ձևակերպում
Posted in Հարց ու պատասխան Ֆինանսական հաշվառում

Ձևակերպում

Հասմիկ. Բարև ձեզ: Ինչպե՞ս կձևակերպվի՝ հաշվետու անձի կողմից վճարվել է միջնորդավճար նյութերի վաճառքի համար:

Կարդալ ավելին Ձևակերպում
Posted in Հաշվետվություններ Հարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի լրացման հետ կապված

Քրիստինե. Բարև ձեզ: Իմ հարցը հետևյալն է. արդյո՞ք բանկի կանխիկացման միջնորդավճարները և այլ բանկային ծախսերը ներառվում են ԱԱՀ հաշվարկում` “18. ՀՀ տարածքում ձեռք բերված ապրանքների և ծառայությունների” տողում: Շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱԱՀ հաշվարկի լրացման հետ կապված
Posted in Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումների միջնորդային գործունեությամբ

Արմեն. Հարգելի գործընկերներ, եթե կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումների միջնորդային գործունեությամբ, ապա շրջանառության հարկը հաշվարկվում է միջնորդավճարի՞ց, թե ամբողջ գումարից: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը զբաղվում է բեռնափոխադրումների միջնորդային գործունեությամբ
Posted in Հաշվետվություններ Հարց ու պատասխան

ԱԱՀ հաշվարկի լրացման հետ կապված

Արմեն. Հարգելի հաշվապահներ, արդյո՞ք ԱԱՀ հաշվարկի մեջ ՀՀ տարածքում ձեռքբերված ապրանքների և ծառայությունների տողում պետք է արտացոլել ստացված վարկի համար բանկին վճարված տոկոսները, միջնորդավճարները, կանխիկացման համար գանձնված գումարները: Շնորհակալություն:

Կարդալ ավելին ԱԱՀ հաշվարկի լրացման հետ կապված
Posted in Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Ինչպե՞ս է հաշվարկվելու հարկային պարտավորությունը

Դավիթ. Խնդրում եմ կրկին օգնել (շտապ է, քանի որ գործունեությունը հուլիսի մեկից սկսել եմ): Ինձ անհրաժեշտ է. 1. ԱԱՀ-ից ազատված գյուղտեխնիկայի և անասնաբուժական դեղորայքի ցանկը (խնդրում եմ համապատասխան հղումով) 2. Եթե ես ունեմ կոմիսիոնի պայմանագիր և վաճառում եմ գյուղտեխնիկա, որի դիմաց ես ստանում եմ միջնորդավճար, ես ինչպե՞ս պետք է հարկվեմ` իմ միջորդավճարի՞ց, թե՞ վաճառված ապրանքի գնից: Օրինակ. վաճառել եմ խոտնհնձիչ մեքենա մեկ հատ՝ մեկ միլիոն ՀՀ դրամով, որից համաձայն կոմիսիոն պայմանագրի ես ստանում եմ 5% միջնորդավճար 50.000 ՀՀ դրամ: Բայց ես ՀԴՄ տպում եմ 1.000.000 ՀՀ դրամի համար: Տվյալ դեպքում ԱԱՀ-ի 16.67 %-ը իմ միջնորդավճարի՞ց է գանձվում, թե՞ 1.000.000 ՀՀ…

Կարդալ ավելին Ինչպե՞ս է հաշվարկվելու հարկային պարտավորությունը
Posted in Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Կազմակերպությունը ծավալում է միջնորդային գործունեություն զբոսաշրջության ոլորտում

Նարինե. Բարև ձեզ, խնդրում եմ ինձ օգնել հետևյալ հարցում: Եթե կազմակերպությունը (ՓՄՁ) միջնորդ է (ավիտոմսերի վաճառք, տուրիստական գործնեություն), հաճախորդը ցանկանում է և պահանջում, որ հաշիվ դուրս գրեմ ու փոխանցումով, այդ դեպքում ի՞նչ պետք է անեմ, չէ՞ որ կազմակերպությունը հարկվում է միջնորդավճարից, և երկրորդ հաշիվ դուրս գրեմ ավիտոմսերի համար, կանցնեմ ԱԱՀ-ի դաշտ: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը ծավալում է միջնորդային գործունեություն զբոսաշրջության ոլորտում
Posted in Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Հյուրանոցը ո՞ր գումարից պետք է հաշվարկի շրջանառության հարկը

Կարեն. Խնդրում եմ պատասխանել. Հյուրանոցը հարկվում է շրջանառության հարկով և գործակալական պայմանագրերով աշխատում է սոց. փաթեթ սպասարկող տուրիստական ընկերությունների հետ, որոնք հանդես են գալիս որպես գործակալ և ստանում որոշակի միջնորդավճար, օրինակ 10%: Հյուրանոցը գործակալին դուրս է գրում հաշիվ, օրինակ 100 000 դր., բայց լրացում դաշտում նշում է միջնորդավճարի գումար` 10 000, վճարման ենթակա 90 000: Հյուրանոցը ո՞ր գումարից պետք է հաշվարկի իր շրջ. հարկը` 100 000-ից, թե՞ 90 000-ից:

Կարդալ ավելին Հյուրանոցը ո՞ր գումարից պետք է հաշվարկի շրջանառության հարկը
0 0
Posted in . Այլ Հարց ու պատասխան

ՀԴՄ-ում պետք է նշվի ողջ գումարը, թե՞ միայն միջնորդավճարը

Lilit. Հարգելի գործընկերներ, ուզում եմ ուղղել ձեզ հետևյալ հարցը: Տուրիստական ընկերությունը զբաղվում է տուր փաթեթների վաճառքով` գործակալության պայմանագրի հիման վրա: Կազմակերպության համար հասույթ է դիտվում միայն գործակալական միջնորդավճարը, սակայն խնդիր է առաջանում` կապված ՀԴՄ -ի կիրառման հետ: Հարցս հետևյալն է. ՀԴՄ-ում պետք է նշվի ողջ գումարը, թե՞ միայն միջնորդավճարը, և եթե նշենք ողջ գումարը, այդ դեպքում ինչպե՞ս պետք է հիմնավորել հարկը` միայն միջնորդավճարից գանձելու պայմանը: Կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկի դաշտում: Շատ շնորհակալ կլինեմ հարցին արձագանքելու դեպքում: Նախօրոք շնորհակալություն:

Կարդալ ավելին ՀԴՄ-ում պետք է նշվի ողջ գումարը, թե՞ միայն միջնորդավճարը
0 0
Posted in . Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Տուրիստական ընկերությունը վաճառում է զբոսաշրջային ծառայությունների փաթեթ

Կարեն. Տուրիստական ընկերությունը հարկվում է շրջանառության հարկով: Եթե վաճառում ենք տուրիստական ծառայությունների փաթեթ (հյուրանոց, տրանսպորտ, սնունդ, գիդի ծառայություն) և բաղադրիչներից և ոչ մեկը սեփական չեն, արդյո՞ք կարելի է այնպես ձևակերպել, որ հարկման օբյեկտ հանդիսանա ոչ թե հենց տուրփաթեթի վաճառքի գինը, այլ հյուրանոցից, տրանսպորտային ընկերությունից և ռեստորանից ստացվող միջնորդավճարը: Այս խնդիրը վերաբերում է գրեթե բոլոր ներգնա տուրօպերատորներին: Խնդրում եմ օգնել՝ ձևակերպման մեխանիզմ կամ ճիշտ պայմանագրային ձև առաջարկելով: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Տուրիստական ընկերությունը վաճառում է զբոսաշրջային ծառայությունների փաթեթ
Posted in Այլ Հարց ու պատասխան

Տուրիստական կազմակերպությունը միջնորդ է հանդես գալիս

Emili. Հարգելի կոլեգաներ, կխնդրեի օգնեիք այս հարցում: Նորաբաց տուրիստական կազմակերպություն է, որը միջնորդ է հանդես գալիս: Այսինքն` այլ տուրիստական կազմակերպություններից ձեռք է բերում տուր-փաթեթներ և վաճառում ֆիզ. անձանց: Հարցս հետևյալն է` ֆիզ. անձին ՀԴՄ կտրոն տալիս ինչքա՞ն պետք է գումար ցույց տալ` ամբո՞ղջ փաթեթի արժեքը (ներառյալ միջնորդավճար): Ուղղակի տվյալ դեպքում կազմակերպությունը աշխատում է շրջանառության հարկով, մի՞թե ամբողջ գումարը չի դիտվի շրջանառություն ու հարկվի: Նախապես շնորհակալություն:

Կարդալ ավելին Տուրիստական կազմակերպությունը միջնորդ է հանդես գալիս
Posted in Այլ Հարց ու պատասխան

Գրավատնային գործունեության հետ կապված

Վարդան Գրիգորյան. Իրավունք ունի՞ արդյոք գրավատունը վարկառուից բացի տոկոսավճարներից այլ վճարներ, օրինակ` վարկի ձևակերպման վճար, սպասարկման վճար կամ այլ միջնորդավճարներ գանձել: Խնդրում եմ պատասխանը հիմնավորել, քանի որ “Գրավատնային գործունեության մասին” օրենքում չի խոսվում այդ մասին:

Կարդալ ավելին Գրավատնային գործունեության հետ կապված
0 0
Posted in . Հարց ու պատասխան Փաստաթղթեր, պայմանագրեր, գրքեր

Դրամարկղային գրքում 3 մլն դրամ գերազանցող գումարի գրանցում

Գառնիկ. ՍՊ Ընկերությունը զբաղվում է ավիատոմսերի վաճառքով, հանդիսանում է միջնորդ և վճարվում է միջնորդավճարով: Ամսական շրջանառությունը գերազանցում է 3 մլն. դրամը: Հարցս հետևյալն է` արդյո՞ք որպես խախտում չի դիտվի դրամարկղային գրքում գրանցել ամսվա կտրվածքով 3 մլն դրամ գերազանցող գումար: Հակառակ դեպքում ինչպե՞ս վարվել կամ ի՞նչ օրենքներով առաջնորդվել: Կանխավ շնորհակալություն:

Կարդալ ավելին Դրամարկղային գրքում 3 մլն դրամ գերազանցող գումարի գրանցում
Posted in Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Ո՞ր գումարից է հաշվարկվելու շրջանառության հարկը

Կարեն. Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը աշխատում է զբոսաշրջության ոլորտում. հյուրանոցային ծառայությունների մատուցման գործունեություն է իրականացնում, տուրօպերատորների հետ կնքում է գործակալության պայմանագրեր և հարկվում է շրջանառության հարկով: Մի դեպքում տուրօպերատորը հյուրանոցային ծառայությունների արժեքից պահում է իրեն հասանելիք միջնորդավճարը` տարբերությունը փոխանցելով հյուրանոցին, մյուս դեպքում հյուրանոցային ծառայության ողջ արժեքը փոխանցում է հյուրանոցին, իսկ հյուրանոցն էլ տուրօպերատորի միջնորդավճարը փոխանցում է ետ: Այս երկու դեպքերում էլ շրջանառության հարկով աշխատելու դեպքում հյուրանոցի համար ո՞ր գումարն է հարկվելու շրջհարկով` հյուրանոցային ծառայության ո՞ղջ գումարը, թե՞ միայն տարբերության գումարը: Օրինակ` հյուրանոցային ծառայություն արժեքը 100 000 ՀՀ դրամ է, որից տուրօպերատորի միջնորդավճարը կազմում է 10 000 ՀՀ դրամ, հյուրանոցի համար հարկվող…

Կարդալ ավելին Ո՞ր գումարից է հաշվարկվելու շրջանառության հարկը
0 2
Posted in . Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Կազմակերպությունը աշխատում է զբոսաշրջության ոլորտում

Արթուր. Հարգելի կոլեգաներ, կազմակերպությունը աշխատում է զբոսաշրջության ոլորտում, պայմանագրեր է կնքում ֆիզ. անձանց հետ, ուղարկում է հանգստանալու տարբեր հյուրանոցներ ՀՀ և ԼՂՀ տարածքում: Ֆիզ. անձը գումարը փոխանցում է տվյալ տուրօպերատորի հաշվարկային հաշվին, այնուհետև տուրօպերատորը պահում է իրեն հասանելիք միջնորդավճարը` տարբերությունը փոխանցելով հյուրանոցին: Հյուրանոցների հետ հանձնարարության պայմանագիր կնքելու դեպքում ԱԱՀ շեմի հաշվարկման համար ո՞ր գումարն է հաշվարկվում` ֆիզ. անձից ստացված ամբո՞ղջ գումարը, թե՞ միայն հանձնակատարին հասանելիքը: Եվ նախքան ԱԱՀ շեմը անցնելը շրջանառության հարկով աշխատելու դեպքում ո՞ր գումարն է հարկվելու շրջհարկով` ֆիզ. անձից ստացված ամբո՞ղջ գումարը, թե՞ միայն հանձնակատարին հասանելիքը:

Կարդալ ավելին Կազմակերպությունը աշխատում է զբոսաշրջության ոլորտում
0 0
Posted in . Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով

Artur. Խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով: Ավիատոմսերի վաճառքը իրականացվում է ենթագործակալության պայմանագրի հիման վրա, իսկ տուր-փաթեթների վաճառքը իրականացվում է դրսի կազմակերպության հետ ինչպես գործակալական պայմանագրերի հիման վրա, այնպես էլ տրամադրում են netto գներ, որոնց վրա ավելացնելով որոշակի գումար` հետո նոր իրականացվում է փաթեթի վաճառքը: Տվյալ պարագայում խնդրում եմ ասեք, թե որն է համարվում հարկվող շրջանառությունը: Արդյո՞ք ավիատոմսերի իրացումից հասույթը կհարկվի ԱԱՀ-ի 0 % -ով, իսկ տուր-փաթեթի վաճառքի դեպքում կհարկվի ԱԱՀ-ով միայն մարժան, մնացածը 0 %-ով, քանի որ ծառայությունը մտուցվելու է ՀՀ տարածքից դուրս: Շնորհակալություն:

Կարդալ ավելին Կազմակերպությունը զբաղվում է տուր-փաթեթների և ավիատոմսերի վաճառքով
0 0
Posted in . Հարկեր, տուրքեր, վճարներ Հարց ու պատասխան

Արդյո՞ք գործունեությունը հարկվում է ԱԱՀ-ով

Hayk. Հարգելի հաշվապահներ, եթե կազմակերպությունը ծառայություն է մատուցում ոչ ռեզիդենտին, օրինակ միջնորդական կամ պայմանագրերի սպասարկում, այն հարկվու՞մ է ԱԱՀ-ով, կամ ո՞ր դեպքում է հարկվում: Նախապես շնորհակալ եմ:

Կարդալ ավելին Արդյո՞ք գործունեությունը հարկվում է ԱԱՀ-ով
Posted in Ա/Ձ, Ֆիզ. անձ Հարց ու պատասխան

Ա/Ձ-ն գործում է 2010-ի հոկտեմբեր ամսից

Էդգար. Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. Ա/Ձ-ն գործում է 2010թ. հոկտեմբեր ամսից, աշխատում եմ միջնորդավճարով, ստանում եմ միջնորդավճար, փոխանցել եմ միայն սոց. վճարները (5 000 դրամ ամսական), բայց հարկային փոխանցումներ չեմ կատարել: Խնդրում եմ ինձ ասել` միջնորդավճարի քանի՞ տոկոսը ես պետք է փոխանցեմ հարկային և ի՞նչ ժամանակահատվածում:

Կարդալ ավելին Ա/Ձ-ն գործում է 2010-ի հոկտեմբեր ամսից
Posted in Այլ Հարց ու պատասխան

Միջնորդավճարի վերաբերյալ

Karen. Հարգելի կոլեգաներ, Այսպիսի մի հարց – միջնորդային գործարքների ժամանակ, երբ տվյալ կազմակերպությունը միջնորդ է հանդիսանում, ինչպես ենք տալիս ձևակերպումները – արդյոք դ-տ 221 կ-տ 6– , (հետո դ-տ 221 կ-տ 5243 (հաշվարկված միջնորդավճարի նկատմամբ)) գործարքի ամբողջ արժեքով, ապա` դ-տ 7– կ-տ 521 (մեր մատակարար), թե միայն միջնորդավճարի մասով դ-տ 221 կ-տ 6– , քանի որ այդ միջնորդավճարն է մեր շրջանառությունը: Այդ դեպքում որտեղ կերևա մեր պարտքը մեր մատակարարին:

Կարդալ ավելին Միջնորդավճարի վերաբերյալ