Tag Archive: նպաստ

Jun 23 2019

Աշխատողի մահվան դեպքում

Արմինե.

Աշխատողն ամենամյա հերթական արձակուրդում գտնվելու ժամանակահատվածում մահացել է։ Մահվան նպաստ, արձակուրդի ավել օրերի հետ պահում, ինչպիսի՞ քայլեր պետք է կատարվեն:

Jun 20 2019

Աշխատողի կողմից ներկայացվել է անաշխատունակության թերթիկ

Ռիտա.

Բարև ձեզ:

Աշխատողը բերել է անաշխատունակության թերթիկ անընդմեջ 120 օրից ավել: Կարո՞ղ եմ վճարել նպաստի գումարը 3 ամսից ավել ժամանակահատվածի համար:

Jun 08 2019

Եթե երեխայի խնամքի նպաստի առաջին ամսվա գումարը չեն ստացել

Լիլիթ.

Բարև ձեզ: Ներեցեք, եթե երեխայի խնամքի նպաստը, թղթերը ձևակերպելու պատճառով, առաջին ամիսը չենք ստացել, կասե՞ք՝ այդ գումարը երբ կարող ենք ստանալ:

Jun 08 2019

Նպաստ ստանալու համար

Բարև ձեզ, կասե՞ք՝ կինը քանի՞ ամսվա գրանցված աշխատող պետք է լինի, որպեսզի կարողանա ստանալ ֆիզ. արձակուրդի գումարը:

Jun 08 2019

Ինչպե՞ս հաշվել անաշխատունակության նպաստը

Սրբուհի.

Ինչպե՞ս հաշվել անաշխատունակության թերթիկը:

Jun 05 2019

Մայրության նպաստի հաշվարկ

Ինա.

Բարև ձեզ: Խնդրում եմ, ինձ ևս մեկ հարցում օգնեք: Եթե տարվա ընթացքում աշխատում եմ 8 ամիս (սեզոնային), ֆիզ. արձակուրդ գնալիս աշխատած ամիսների եկամուտը կրկին պետք է բաժանել 12-ի՞։ Եվ արդյո՞ք սեզոնային աշխատողների համար չկա այլ տարբերակ։

May 28 2019

Մայրության նպաստի հաշվարկ

Լուսինե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Պետք է կատարեմ մայրության նպաստի հաշվարկ: Կարո՞ղ եք ուղարկել հաշվարկի որևէ ձև հաշվիչով, որպեսզի ամեն ինչ ճիշտ լինի: Աշխատողը դեկրետ գնալուց առաջ կազմակերպությունում աշխատել է 5 ամիս, և նրա ամսական աշխատավարձը ցածր է նվազագույնից, քանի որ ժամային դրույքաչափով է վարձատրվում: Շատ եմ խնդրում, շուտ արձագանքեք: Նախապես շնորհակալ եմ:

May 19 2019

Նպաստի հաշվարկի վերաբերյալ

Հասմիկ.

Բարև ձեզ:

Կցանկանայի իմանալ՝ ֆիզ. արձակուրդի հաշվարկման ժամանակ վերջին 12 ամիսների ընթացքում ամենամյա վճարովի արձակուրդի գումարը հաշվարկի մեջ ներառվու՞մ է, թե՞ ոչ: Նշեմ, որ աշխատում եմ բանկում:

May 10 2019

Նույն գործատուի մոտ համատեղությամբ աշխատելու դեպքում մայրության նպաստի հաշվարկ

Արմին.

Բարև ձեզ: Եթե աշխատողը համատեղում է նույն գործատուի մոտ, ապա տվյալ գործատուն ինչպե՞ս է վճարում մայրության նպաստը:

Apr 30 2019

Դեկրետից դեկրետ գնալու վերաբերյալ

Անի.

Բարև ձեզ:

Ես փորձում եմ հոդված գտնել օրենսգրքից, որտեղ դեկրետից դեկրետ գնալու մասին մանրամասն տեղեկություն կա: Օրինակ՝ եթե աշխատողը 2 կամ 3 երեխաների համար դեկրետից դեկրետ է գնացել, 4-րդի համար կարո՞ղ է դեկրետից դեկրետ գնալ, թե՞ պետք է պարտադիր մի քանի ամիս աշխատի կամ ազատվի աշխատանքից:

Apr 25 2019

Նպաստը բարդ ծննդաբերության դեպքում

Նարինե.

Հարգելի հաշվապահներ,

Արդյո՞ք օրենքը սահմանում է բարդ ընթացակարգով ծննդաբերության դեպքում (կեսարյան հատում) երեխայի խնամքի նպաստի գումարին հավելումներ: Եթե այո, որքա՞ն է հավելման չափը: Նախապես շնորհակալություն:

Apr 23 2019

Աշխատողը դեռ չի ներկայացրել անաշխատունակության թերթիկ

Ռոման.

Ողջույն։ Կխնդրեի աջակցել հետևյալ հարցում։ Երբ աշխատողը հիվանդությամբ պայմանավորված չի ներկայանում աշխատանքի, գրում է դիմում՝ նշելով, որ գտնվում է ամբուլատոր բուժման մեջ, և պարտավորվում է աշխատանքի վերադառնալիս ներկայացնել անաշխատունակության թերթիկ, ապա ես պե՞տք է արդյոք դադարեցնեմ նրա աշխատավարձը մինչև նրա փաստացի աշխատանքի ներկայանալը ու բացակա օրերի դիմաց անաշխատունակության թերթիկով վճարել նպաստ, թե՞ այլ բան է սահմանում օրենքը, և ո՞ր օրենքի ո՞ր հոդվածն է այն կարգավորում: Աշխատանքային օրենսգրքում նման բան չեմ գտնում:

Mar 22 2019

Արդյո՞ք անձը կստանա նպաստ

Անի.

Բարև ձեզ, խնդրում եմ օգնեք խորհրդով։ Եթե ֆիզից ֆիզ եմ գնում, իսկ կազմակերպությունը լուծարման և սնանկ ճանաչվելու գործընթացի մեջ է, կստանա՞մ նպաստը:

Mar 08 2019

Ինչպե՞ս է հաշվարկվում նպաստը

Լիլիթ.

Բարև ձեզ։ Եթե ես աշխատավայրում գրանցվում և աշխատում եմ 5 ամիս, հետո գնում եմ ֆիզ. արձակուրդ, ֆիզ. արձակուրդի համար տրվող գումարը ինչպե՞ս է հաշվարկվում: Աշխատավարձս նվազագույն չափով է։

Feb 27 2019

Նպաստի հաշվարկ համատեղությամբ աշխատանքի դեպքում

Նաիրա.

Խնդրում եմ, օգնեք` համատեղության կարգով աշխատողի բյուլետենի հաշվարկն ո՞վ ու ինչպե՞ս է կատարում:

Feb 01 2019

Նպաստի ստացում որպես խնամակալ

Անի.

Հարգելի հաշվապահներ, ես ֆիզարձակուրդից ուզում եմ վերադառնալ աշխատանքի, երեխայիս խնամելու է մայրս։ Լսել եմ, որ նա օրենքով որպես խնամակալ պետությունից գումար կարող է ստանալ։ Ու՞մ պետք է դիմենք այդ գումարի համար և արդյո՞ք կարող ենք ստանալ, եթե մայրս գրանցված է որպես ԱՁ։

Feb 01 2019

Անաշխատունակության նպաստ ու՞մ է հասնում

Արմեն.

Բարև ձեզ, որ խնդրեմ կասեք` բուլետեն միայն պետական ապարատի աշխատողների՞ն է հասնում, թե՞ բոլոր գրանցված աշխատողներին, և եթե հասնում է, ճի՞շտ գիտեմ 80 %-ի չափը:

Dec 15 2018

Մայրության նպաստի վերաբերյալ

Ամալյա.

Բարև ձեզ: Կարո՞ղ եմ իմանալ` ֆիզ. արձակուրդ գնալու դեպքում երբ են փաստաթղթերը ուղարկում, և ինչքա՞ն ժամանակ հետո է գումարը փոխանցվում հաշվեհամարին:

Dec 04 2018

Գործատուին փոխհատուցման ենթակա գումարի մասին լրացվող տեղեկանք

Թեհմինա.

Ողջույն. Խնդրում եմ օգնեք: Գործատուին փոխհատուցման ենթակա գումարի մասին լրացվող տեղեկանքում 6 տողում նշվում է տվյալ ամսվա համար հաշվարկված ընդհանու՞ր եկամտային հարկի գումարը, թե՞ միայն տվյալ աշխատողի, 7 տողում համախա՞ռն, թե՞ մաքուր գումարը, և 10 տողում ճի՞շտ է գրել (7-6) :

Dec 04 2018

Ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը

Հասմիկ.

Բարև ձեզ, եթե աշխատողը գրանցվել է աշխատանքի հղիության ընթացքում 6-7 շաբաթականում, ինչպե՞ս է հաշվարկվում դեկրետայինը այս դեպքում:

Dec 03 2018

Մայրության նպաստի հաշվարկ երկրորդ անգամ

Իննա.

Բարև ձեզ: Եթե հիմա ֆիզ. արձակուրդում եմ և նորից գնամ ֆիզ. արձակուրդ, արդյո՞ք կստանամ մայրության նպաստի նույն գումարը, ինչքան առաջինի ժամանակ:

Nov 08 2018

Ինչպե՞ս է հաշվարկվելու նպաստը

Մերի.

Բարև ձեզ: Ես աշխատում եմ դպրոցում, վերջին 1,5 տարում գտնվում եմ ֆիզարձակուրդի մեջ, փետրվարին նորից պետք է գնամ ֆիզարձակուրդ: Ինչպե՞ս կհաշվարկվի ինձ հասանելիք գումարը: Կանխավ շնորհակալություն:

Nov 07 2018

Կազմակերպության եկամտային հարկը ավելի քիչ է, քան աշխատակցուհու մայրության նպաստը

Բարև ձեզ: Եթե կազմակերպության եկամտային հարկը ավելի քիչ է, քան աշխատակցուհու մայրության նպաստը, ապա ինչպե՞ս է վճարվում տարբերությունը:

Nov 05 2018

Ու՞մ դիմել նպաստ ստանալու համար

Անի.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ ինձ հուշել՝ ու՞մ պետք է դիմեմ նոր օրենքի համաձայն երրորդ երեխայի խնամքի նպաստի սառեցված մասից ամսական 50 000 ստանալու համար:

Oct 29 2018

Ո՞վ է հաշվարկելու և վճարելու մայրության նպաստը

Սիլվ Ղ.

Բարև ձեզ, մի հարց ունեմ.
Ես արդեն 5 տարի է աշխատում եմ համայնքապետարանում և 2019թ.-ի փետրվարին գնալու եմ ֆիզ. արձակուրդ, խնդրում եմ ասեք` ո՞վ պետք է հաշվարկի և վճարի մայրության նպաստի գումարը: Համայնքապետարանը, թե՞ ՍԱՊԾ-ն: Նախապես շնորհակալություն:

Oct 25 2018

Արդյո՞ք աշխատողին վճարում են արձակման նպաստ

Լաուրա.

Եթե աշխատողի (հայեցողական պաշտոն) արձակուրդը ավարտվելուց հետո նրան ազատել են աշխատանքից առանց գրավոր զգուշացման, արդյո՞ք նրան վճարում են արձակման նպաստ: Արձակուրդային վճարվել է: Շնորհակալություն:

Sep 19 2018

Ինչպե՞ս է հաշվարկվում նպաստը

Քրիստինե.

Բարև ձեզ։
Եթե հղին հղիության ընթացքում չվճարվող արձակուրդ է վերցնում, դա “դեկրետի” գումարի վրա ազդեցություն ունենում է և եթե այո` ինչպե՞ս է այդ դեպքում հաշվարկվում:

Sep 19 2018

Վերջնահաշվարկ

Շող.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ, խնդրում եմ օգնեք հասկանամ` ես աշխատել եմ մարտի 26-սեպտեմբերի 13, ընդհանրապես 4 օրյա գրաֆիկով ժամը 9-ից մինչև 20.00, բայց եղել են ամիսներ, որ աշխատել եմ 5 օրով և վարձատրվել, վերջնահաշվարկով որքա՞ն գումար պետք է ստանամ: Սեպտեմբերի 1-13-ը աշխատել եմ 1,9,10,12 իսկ 3,4,5,7 բյուլետեն եմ ներկայացրել, կխնդրեմ ասեք` ի՞նչ կերպով է հաշվարկվում:

Aug 31 2018

Վերջնահաշվարկի հետ կապված

Սոնա.

Բարև Ձեզ, խնդրում եմ պատասխանել հետևյալ հարցին. Աշխատողին ՀՀ ԱՕ 105-րդ հոդվածով տեղափոխել եմ նույն գործատուի մոտ այլ պաշտոնի: Եթե հրամանի մեջ նշեմ նշանակել X պաշտոնին՝ ազատելով Y պաշտոնից, վերջնահաշվարկ կամ արձակման նպաստ արդյո՞ք պետք է տամ:

Aug 27 2018

2-րդ դեկրետի նպաստը ինչպե՞ս է հաշվարկվում

Աստղիկ Մ.

Բարև ձեզ, խնդրում եք ասել` դեկրետից դեկրետ գնալու դեպքում, որ ասում եք վերջին աշխատած ամսվա աշխատավարձով է հաշվարկվում, ի նկատի ունեք ամբո՞ղջ ամիս աշխատած, թե՞ թեկուզ և մեկ օր աշխատած:

Aug 27 2018

Արդյո՞ք անձը իրավունք ունի աշխատել այլ վայրում

Ս. Գ.

Բարև ձեզ: Ես մի հարց ունեմ: Ես հիմա գտնվում եմ ֆիզ. արձակուրդում: Իրավունք ունե՞մ այս ընթացքում աշխատելու այլ վայրում:

Aug 27 2018

Որտեղի՞ց պետք է ստանալ նպաստը

Ալվարդ.

Բարև ձեզ: Ես ֆիզ.-ից ֆիզ. եմ անցել, բայց երեխաս արդեն 10 ամսական է, չեմ ստացել նպաստ, որովհետև տնօրենս ժամանակ չունի թղթերով զբաղվի: Մինչև ֆիզ. անցնելը 3 տարվա ստաժ եմ ունեցել, 1-ին երեխաս 3 տարեկան է, 2-րդը` 10 ամսական: Աշխատավարձս 95 000 դրամ է, որքա՞ն նպաստ կստանամ ու որտեղի՞ց պետք է ստանամ:

Aug 08 2018

Արդյո՞ք հաշվարկվում և վճարվում է նպաստ

Էդգար Ծ.

Բարև ձեզ: Ամենամյա արձակուրդի ընթացքում անաշխատունակության թերթիկի հիման վրա վճարվու՞մ է նպաստ, թե՞ չէ: Օրերի հարցը պարզ է` երակարացվում է նույնքան, որքան բյուլետենն է, իսկ վճարվու՞մ է այն, թե ոչ:

Jul 17 2018

Արդյո՞ք կպահպանվի նպաստի իրավունքը

Աննա.

Բարև ձեզ: Ես ներկա պահին գտնվում եմ ֆիզ. արձակուրդում, երեխաս 1.5 տարեկան է: Սակայն ցանկանում եմ աշխատել այլ դպրոցում մինչև իմ հիմնական աշխատանքին անցնելը: Արդյո՞ք ես կստանամ 18 000 դրամ նպաստը մինչև երեխայի 2 տարին լրանալը աշխատանքին զուգահեռ: Եվ ինձ հետաքրքրում է` մինչև ե՞րբ են տրվում 18 000 դրամները:

Jul 05 2018

Արդյո՞ք աշխատակցին չի հասնում վերջնահաշվարկ

Լալա Հ.

Բարև ձեզ:
Մի հարց ունեմ վերջնահաշվարկի վերաբերյալ: Քաղաքացին աշխատել է աշխատավայրում 49 տարի: Ստացել է մոտավոր 86 000 դրամ ամսական աշխատավարձ: Ցանկանում է դուրս գալ իր դիմումի համաձայն: Օգտագործել է իր բոլոր տվյալ և նախորդ տարիների արձակուրդները: Նրան ասել են, որ այս պարագայում վերջնահաշվարկ չի հատկացվում: Խնդրում եմ, կարո՞ղ եք պարզաբանել` ճի՞շտ են ասել արդյոք: Եվ արդյո՞ք գոնե երկար տարիների աշխատելու համար ազատման նպաստ չի հատկացվում: Շնորհակալ եմ շատ նախապես:

Jul 05 2018

Արդյո՞ք փոխվում է միջին աշխատավարձի հաշվարկը

Արուսյակ.

Ես ունեմ հետևյալ հարցը:
Եթե վերջին մեկ տարվա ընթացքում ունեցել եմ բիզնես ճանապարհորդություններ, արդյո՞ք փոխվում է իմ տարվա ընդհանուր եկամուտը, և հաշվարկվում է ֆիզ արձակուրդում:

Նախապես շնորհակալություն:

Jul 02 2018

Արդյո՞ք աշխատողը կարող է ստանալ մայրության նպաստ

Աննա Բ.

Ես մի հարց ունեմ ֆիզ. արձակուրդի վերաբերյալ: Եթե ես գրանցվել եմ որպես աշխատեղ ս/թ մայիսի 15-ից, իսկ հուլիսի 2-ին հղիության ժամկետս 7 ամսական է դառնում, և պետք է բուլետեն տան, արդյո՞ք ինձ հասնում է դեկրետի գումար, 1,5 ամսվա աշխատողին հասնու՞մ է դեկրետ, թե՞ ոչ, եթե ոչ, ես կարող եմ ձևակերպվել որպես չաշխատող մայր և ստանալ պետությունից հասնող 126 000 դրամը:

Jun 25 2018

Քաղաքացիաիրավական պայմանագրով աշխատողի մայրության նպաստ

Աննա.

Բարև ձեզ: Քաղ. իրավական պայմանագրով աշխատողի մայրության ժամանակավոր անաշխատունակության նպաստը վճարում է գործատու՞ն, թե՞ սոց.ապ.-ը: Բացի այդ վերը նշված աշխատողը արդյո՞ք իրավասու է ստանալ ամսական 18 000 դրամ նախատեսված գումարը: Շնորհակալություն:

Jun 14 2018

Ու՞մ է հասնում արձակման նպաստ

Արփինե.

Եթե աշխատողը աշխատել է մեկ կամ երկու տարի, արձակուրդներն օգտագործել է և ազատվել է, եթե անգամ ունեցել է արձակուրդային, դա էլ է հաշվարկվել ազատման ժամանակ, կա՞ արդյոք նաև առանձին արձակման նպաստի անհրաժեշտություն, շնորհակալություն:

Jun 14 2018

2-րդ դեկրետի նպաստը ինչպե՞ս է հաշվարկվում

Վարդ.

Բարև ձեզ:

Կարո՞ղ եք ասել` եթե կինը դեկրետից դեկրետ է գնում, այդ դեպքում 2-րդ դեկրետի նպաստը ո՞նց է հաշվարկվում, եթե վերջին 12 ամիսները կինը չի աշխատել, այլ գտնվում էր 1-ին դեկրետում:

Mar 29 2018

Արդյո՞ք նպաստը նվազեցվող ծախս է

Լիլ.

Հարգելի հաշվապահներ, խնդրում եմ, պատասխանեք` արդյո՞ք արձակման նպաստը շահութահարկի հաշվարկի ժամանակ նվազեցվող ծախս համարվում է, թե՞ ոչ: Եթե այո, ապա խնդրում եմ, նշեք` որ հոդվածի համաձայն:

Jan 15 2018

Հիվանդության նպաստի հաշվարկ

Բարև ձեզ: Ես աշխատում եմ ավագ դպրոցում: Ես հիվանդացել եմ հարբուխով և աշխատանքի չեմ ներկայացել 7 օր: Բոլոր 7 օրերի համար ես ունեմ բժշկի տեղեկանք: Ինչպե՞ս է հաշվարկվելու իմ աշխատավարձը: Ես լսել եմ, որ այդ դեպքում չի վճարվում առաջին երեք օրը բացակայության, նույնիսկ եթե պատճառը հիվանդությունն է, այդ դեպքում ապահովագրական ընկերությունը կհատուցի այդ երեք օրերի բացական: Շնորհակալություն:

Nov 20 2017

Արդյո՞ք ԱՁ-ն չի օգտվում մայրության նպաստից

Արմինե.

Եթե անհատ ձեռներեցը սոց. վճար կատարող չէ, ապա չի՞ օգտվում մայրության նպաստից:

Nov 15 2017

Մայրության նպաստի հաշվարկ երկվորյակների դեպքում

Հռիփսիմե.

Բարև ձեզ: Ինձ կարո՞ղ եք ասել` երկվորյակների դեպքում ինչպե՞ս է հաշվարկվում մայրության նպաստը: Մաքուր աշխատավարձս 60 000 է (մանկավարժական): Շնորհակալություն:

Nov 15 2017

Արդյո՞ք կվճարվի մայրության նպաստը

Արմինե.

Բարև ձեզ, խնդրում եմ պատասխանել իմ հարցին: Ես 21 շաբաթական հղի եմ, հաստատության լուծարման պատճառով երեկ ազատվել եմ աշխատանքից: Հիմա ընդունվել եմ նոր աշխատանքի, հունվար ամսին նոր ֆիզ. արձակուրդ եմ գնալու, հիմա ուզում եմ իմանալ` ինձ կտրվի՞ նպաստը, եթե այո` ի՞նչ կարգով: Շնորհակալություն նախապես:

Nov 15 2017

Երեխայի խնամքի նպաստի վերաբերյալ

Տաթևիկ.

Բարև ձեզ,
ես այս պահին 8 շաբաթական հղի եմ, իսկ գործատուն դեռ չի գրանցել որպես աշխատող: Եթե մինչև 10.11.17թ-ը լինի իմ գրանցումը, ես օրենքով սահմանված կարգով իրավունք ունե՞մ օգտվելու երեխայի խնամքի նպաստից` 18 000 դրամ: Նախապես շնորհակալ եմ:

Oct 03 2017

Մայրության նպաստի վերաբերյալ

Մարիամ.

Բարև ձեզ, ես սեպտեմբերի 1-ից ընդունվել եմ պետական աշխատանքի: Բայց ունեմ 15 տարվա աշխատանքային ստաժ: Նոյեմբերին պետք է ֆիզ արձակուրդ գնամ: Արդյո՞ք կարող եմ հրաժարվել ֆիզ արձակուրդից: Այսինքն` ֆիզ արձակուրդ չգնալ, փոխարենը երբ գա ծննդաբերության ժամանակը` վերցնեմ բյուլետեն: Հիվանդանոցում հաշվառված եմ որպես չաշխատող: Ապրում եմ Արցախում, բալիկի լույս աշխարհ գալու առթիվ, եթե ֆիզ չգնամ, չե՞մ կարող արդյոք օգտվել երեխայի միանվագ ծննդյան գումարից: Եվ արդյո՞ք այս դեպքում օրենքի խախտում արած չեմ լինի: Եվ վերջապես` ինձ հասնու՞մ է ֆիզ արձակուրդային գումար, եթե հունիսի 1-ից ազատված եմ եղել աշխատանքից: Կանխավ շնորհակալություն:

Sep 29 2017

Ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել ՀՏ

Աղունիկ.

Ասացեք, խնդրեմ, ի՞նչ փաստաթղթեր են անհրաժեշտ ներկայացնել ՀՏ մայրության նպաստը ստանալու համար:

Sep 11 2017

Մայրության նպաստի ստացում ԱՁ-ի կողմից

Հրաչյա.

Բարև ձեզ, մի հարց. կնոջս անունով ԱՁ ունենք, և ինքը հղի է, խնդրում եմ ասեք` հնարավո՞ր է արդյոք դեկրետային գումար ստանանք, եթե այո` ասեք ինչպես:

Sep 04 2017

Արդյո՞ք նպաստը ճիշտ են հաշվարկել

Քնարիկ.

Բարև ձեզ: Ես` Քնարիկ Արթուրի Ավագիմյանս, 01.04.16թ.-ից գրանցված աշխատող եմ, սակայն որոշ պատճառներով 09.01.17թ. ինձ ազատել են և կրկին գրանցել 03.04.17թ: Ես 18.08.17թ. ստացել եմ իմ անաշխատունակության թերթիկը (բալիկ ունենալու համար) և ներկայացրել իմ աշխատավայր, և ինձ ասացին, որ ես իմ վճարովի արձակուրդի գումարը կստանամ սեպտեմբերի 20-ից հետո, և որ հաշվարկելու են իմ վերջին աշխատած 3-4 ամիսների համար: խնդրում եմ, օգնեք հասկանալ` արդյո՞ք այդպես օրինական է:

Older posts «

Loading...