Tag Archive: շրջանառության հարկ

Apr 18 2019

Տարեկան շրջանառությունը գերազանցել է 58.35 միլիոն դրամը

Տաթևիկ.

Բարև ձեզ: Խնդրում եմ պատասխանեք, եթե 2018թ. իմ շրջանառությունը, օրինակ, 70 մլն. է, այսինքն՝ գերազանցել եմ 58.3 մլն շեմը, ես կարո՞ղ եմ 2019թ. հունվարի 1-ից լինեմ շրջհարկով հարկվող:

Apr 03 2019

Շրջանառության հարկի 115 մլն դրամի շեմին վերադառնալու վերապահումներն ու ՀԴՄ կտրոն չտրամադրելու մոտիվացիան

Ֆինանսների նախարարության կողմից առաջարկված Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է բարձրացնել գործող շրջանառության հարկի շեմը և օրենքին հետադարձ ուժ տալ։ Սակայն դրանից կարող են օգտվել միայն այն հարկ վճարողները, որոնք մինչ օրենքն ուժի մեջ մտնելու պահը չեն գերազանցել գործող շեմը։ Սա ստիպում է մի շարք տնտեսվարողների հրաժարվել ՀԴՄ կտրոն տրամադրել՝ թաքցնելով իրական շրջանառությունը։

Կրկին 115 մլն դրամի շեմ՝ ներկայիս 58.35 միլիոն դրամի փոխարեն

Հայաստանում գործող հարկային օրենսդրությամբ այս տարվա հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող են համարվում տնտեսավորող այն սուբյեկտները, որոնց Կարդալ ավելին … »

Mar 23 2019

Հարկերի վերաբերյալ

Նարինե.

Բարև ձեզ: Մի հարց ունեմ, խնդրում եմ օգնել: ՍՊԸ-ն աշխատում է շրջ. հարկով, ես կարող եմ ծախս ճանաչել շրջանառության հարկի գծով ծախսը շահաբաժնի հաշվարկի ժամանակ: Կասե՞ք, հարկեր, պարտադիր վճարների գծով, որո՞նք կարող եմ նվազեցնել: Շնորհակալ եմ:

Mar 18 2019

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնել

Արմեն.

Բարև ձեզ, հարգելի մասնագետներ: Ամեն տարի աշխատել եմ շրջ. հարկով, այս տարի ուշացրել էի շրջանառության հարկի հայտարարության հաշվետվությունը։ Խնդրում եմ հուշել՝ ո՞ր հաշվետվությունները պետք է ներկայացնել: ԱԱՀ հաշվետվություններում կա 203 ձևը, արդյո՞ք միայն դա է, թե՞ կա նաև 60 ձևը: Սոց. վճարող չեմ ու ունեմ մեկ աշխատող:

Mar 17 2019

Անձը զբաղվում է անշարժ գույքի վաճառքով

Արթուր.

Բարև ձեզ: Որ խնդրեմ, կասե՞ք՝ շրջ. հարկ հարկատեսակով կարելի՞ է արդյոք զբաղվել անշարժ գույքի վաճառքով՝ ստանալ եկամուտ, և եթե այո, ապա ի՞նչ տոկոսադրույքով։

Mar 12 2019

Հարկման դաշտի ընտրության մասին նշում պետ. ռեգիստրում

Արթուր.

Հարգելի գործընկերներ, ո՞վ կարող է ասել` ինչու՞ են պետ. ռեգիստրում իրավաբանական անձ գրանցելիս հարցնում և հարցաթերթիկում էլ նշում, թե տվյալ իրավաբանական անձը ԱԱՀ վճարող է համարվելու, թե ոչ, և մի հատ էլ զգուշացնում, որ եթե ընտրենք ԱԱՀ վճարող, հետո փոխել հնարավոր չէ: Ես եմ, էս տարի որոշել եմ ԱԱՀ-ով աշխատել, մյուս տարի էլ որոշում եմ շրջանառության հարկով աշխատեմ, չե՞մ կարողանալու փոխել որոշումս, և ի վերջո` Հարկային օրենսգրքում պետ. ռեգիստրում հարկման դաշտի ընտրության մասին ոչինչ չկա գրված, չէ՞:

Mar 11 2019

Ինչպե՞ս ներկայացնել առցանց հաշվետվություն

Մարիամ.

Սիրելի հաշվապահներ, կասե՞ք` ինչպես կարող եմ գրանցվել taxservice.am-ում և առցանց հաշվետվություն ներկայացնել շրջանառության հարկի մասին: Ա/Ձ ունեմ:

Mar 01 2019

Արդյո՞ք կազմակերպությունը շահաբաժին վճարելու պարտավորություն ունի

Ռուզան.

Բարև ձեզ: Կասե՞ք, շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն շահաբաժին վճարելու պարտավորություն ունի՞, եթե այո, որտե՞ղ պետք է երևա շահաբաժնի չափը և 5 տոկոսը: Շնորհակալություն:

Feb 27 2019

Ի՞նչ տարեկան հաշվետվություն է ներկայացնում շրջանառության հարկով հարկվող ԱՁ-ն

Կարեն.

Հարգելի հաշվապահներ, ի՞նչ տարեկան հաշվետվություն է ներկայացնում շրջհարկով հարկվող ԱՁ-ն: Շնորհակալություն:

Feb 23 2019

Ինչպե՞ս հաշվարկել շրջանառության հարկը

Վարդան.

Բարև ձեզ։

Ընկերությունը վճարում է 3.5% շրջանառության հարկ արտադրության դեպքում և 5%՝ առևտրի։ Եթե նույն ապրանքը և՛ արտադրի, և՛ ուղղակի ներմուծի ու վաճառի, ինչպե՞ս է հաշվարկվելու շրջանառության հարկը:

Feb 19 2019

Առաջանու՞մ են արդյոք հարկային պարտավորություններ

Սերգեյ.

Բարև ձեզ: 240 հաշվետվության մեջ, 3 – րդ բաժնում` այո կամ ոչ պատասխանի դեպքում առաջանու՞մ են արդյոք հարկային պարտավորություններ շրջանառության հարկով աշխատող Ա/Ձ – ի համար:

Feb 19 2019

Շրջանառության հարկով աշխատելու կամ որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար դիմելու ժամկետներ

Հայաս.

Բարև ձեզ: Խնդրում եմ նշել ժամկետները նորաբաց ԱՁ / կազմակերպության համար` մինչև ե՞րբ կարելի է դիմել ՀՏ շրջանառության հարկով աշխատելու կամ որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար:

Feb 14 2019

Հիշեցում

Հարգելի գործընկերներ,

2019թ. փետրվարի 20-ը շրջանառության հարկով աշխատելու համար դիմելու, ինչպես նաև որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ գրանցվելու վերջնաժամկետն է: Պետք է հանձնել.

Ձև N 201. Շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն – 2019թ-ին շրջանառության հարկ վճարող համարվելու համար

Ձև N 208. Հայտարարություն ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու վերաբերյալ – 2019թ-ին ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվելու համար

Feb 12 2019

N 60 ձևի վերաբերյալ

Աննա.

Բարև ձեզ, նախորդ տարի աշխատել եմ ԱԱՀ-ով, քանի որ ուշացրել էի շրջանառության հարկի հայտարարության հաշվետվությունը։ Տարվա ընթացքում բացի ամսական ԱԱՀ հաշվետվությունից հանձնել եմ նաև հաշվետվությունների 60 ձևը (h8)։ Այս տարի արդեն ուղարկել եմ շրջհարկի հայտարարության հաշվետվությունը։ Հարց՝ հիմա էլի պե՞տք է ուղարկել 60 ձևը։

Feb 08 2019

Ե՞րբ են վճարում շրջանառության հարկը:

Սեյրան.

Բարև ձեզ:

Շրջանառության հարկը վճարվում է եռամսյակը մե՞կ:

Feb 01 2019

Սխալմամբ ուղարկվել է շրջանառության հարկի դիմում

Գագիկ Բաբայան.

Բարև ձեզ: Ես ունեմ գրանցված ՍՊԸ: Սխալմամբ ընտանեկան ձեռնարկության փոխարեն ուղարկել եմ շրջանառության հարկի դիմում: Ինչպե՞ս կարող եմ փոխել:

Jan 25 2019

Կարո՞ղ է շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի

Հասմիկ.

Բարև Ձեզ: Կասեք շրջհարկով աշխատող ՍՊԸ-ն կարո՞ղ է վճարումներ ընդունել կանխիկ՝ առանց ՀԴՄ ապարատի: Եթե այո, այդ դեպքում միայն դրամարկղի գիրք պիտի լրացվի՞ և տրվի դրամարկղի մուտքի օրդեր:

Կանխավ շնորհակալություն:

Jan 23 2019

Մեծածախ առևտրով զբաղվող ՍՊԸ-ն համարվում է ԱԱՀ վճարող

Aram Vasilyan.

Ո՞վ կարող է օգնել: Մեծածախ առևտրով զբաղվող ՍՊԸ-ն աշխատում է ԱԱՀ վճարող: Մեկ տարվա կրտվածքով ունի 6 մլն դրամից մի փոքր ավելի վաճառք: 2019թ. համար ձեռնտու՞ է մնալ ԱԱՀ վճարող, թե՞ անցնել շրջանառության հարկ վճարող: Ներկրումը 3-4 ամիսը մեկ անջամ միջինը 2 000 եվրո: Ինձ հետաքրքրում է, թե մաքսատանը ես ԱԱՀ վճարելու եմ, թե՞ ոչ, և միասնական հաշվին մնու՞մ է, թե՞ ոչ:

Jan 20 2019

Ի՞նչ հաշվետվություն պետք է հանձնել

Դավիթ.

Բարև ձեզ, կօգնեք ինձ մի հարցում. ես նորաբաց ԱՁ ունեմ, 2018 թվականի չորորդ եռամսյակի հաշվետվությունները առաջին անգամ պետք է լրացնեմ, շրջանառության հաշվետվության հետ կապված ամեն ինչ պարզ էր, լրացրեցի ուղարկեցի, իսկ եկամտային հարկի հետ կապված ի՞նչ պետք է ուղարկեմ, կասե՞ք ձևը։ Նախապես շնորհակալ եմ։

Jan 20 2019

Արդյո՞ք պետք է տարեկան հաշվետվություն ներկայացնել

Մարտա.

Բարեւ Ձեզ,

Ես ունեմ 2018թ-ին գրանցած ԱՁ, որի համար ամեն եռամսյակ շրջանառության հարկի հաշվետվություն եմ ներկայացրել: Արդյո՞ք պետք է նաև առանձին տարեկան ներկայացնել, թե՞ դա համընկնում է 4-րդ եռամսյակի հետ և նույնն է: Շնորհակալություն:

Jan 20 2019

Կազմակերպությունը կատարում է ձեռքբերումներ շուկայից

Սոնա.

Բարև ձեզ, հարգելի կոլեգաներ: Խնդրում եմ օգնեք մի հարցով: Կազմակերպությունը զբաղվում է արտադրական գործունեությամբ և աշխատում է շրջանառության հարկով: Ունի շուկայից ձեռքբերումներ: Անհրաժե՞շտ է դրանք ինչ-որ կերպ ձևակերպել:

Jan 09 2019

Բարձր հարկեր, թանկ ընթրիքներ. ռեստորանային բողոք

Jan 09 2019

2019թ-ին նորից շրջանառության հարկով աշխատելու համար

Հասմիկ.

Խնդրում եմ արձագանքել` 2019թ-ին նորից շրջանառության հարկով աշխատելու համար հայտարարություն տալու՞ ենք, 201 ձևով չի ստացվում:

Dec 27 2018

Արդյո՞ք պետք է տարեկան հաշվետվություն ուղարկել ԱՁ համար

Դավո.

Բարև ձեզ:
Մեկ հարց. Նոր գրանցված ԱՁ-ն հարկվում է շրջանառության հարկով: 4-րդ եռամսյակի հաշվետվությունը ուղարկելուց հետո պե՞տք է տարեկան հաշվետվություն ուղարկել:

Dec 26 2018

Եկամտային հարկի հաշվարկ շահաբաժնի ստացման դեպքում

Նառա.

Բարև ձեզ: Շրջանառության հարկով աշխատող կազմակերպությունը շահաբաժնից հաշվարկվող 5% հարկ ունի՞ վճարելու:

Dec 18 2018

Շրջանառության հարկի ո՞ր տոկոսադրույքով է հարկվում գործունեությունը

Արտյոմ.

Հարգելի հաշվապահներ, շրջանառության հարկով աշխատող ընկերությունը կատարել է ֆուտբոլի խաղադաշտի հիմք դրենաժային համակարգի իրականացման աշխատանքներ՝ ավազի, խճի բերում, հարթեցում, տոփանում։ Տվյալ օբյեկտը չի համարվում շինարարություն, լիցենզիա և շինարարական թույլտվություն չի պահանջվում։ Տվյալ գործունեությունը արդյո՞ք համարվում է արտադրություն և հարկվում է 3,5% դրույքաչափով, թե՞ հարկվում է 5% որպես այլ գործունեություն։

Նախապես շնորհակալություն:

Dec 11 2018

Ի՞նչ հաշվետվություններ պետք է ներկայացնի ՍՊԸ-ն

Տիգրան.

Բարև ձեզ: ՍՊԸ եմ գրանցել, որը առևտրային գործունեություն է իրականացնելու: Աշխատելու է շրջանառության հարկով: ՍՊԸ-ում աշխատելու է միայն հիմնադիրը: Կասեք` ի՞նչ հաշվետվություններ եմ ներկայացնելու հարկային մարմնին:

Dec 06 2018

Եթե ՀԿ իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն

Մառա.

Հարգելի հաշվապահներ, եթե ՀԿ իրականացնում է ձեռնարկատիրական գործունեություն, թվով 1 գործարք, արդյո՞ք այդ գործարքի մասով առաջանում է ԱԱՀ պարտավորություն, քանի որ ՀԿ-ն չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ դիմում:

Dec 06 2018

ԱԱՀ շեմի վերաբերյալ

Արմ.

Գործընկերներ ջան, ի՞նչ նորություն ունեք ԱԱՀ շեմից` 2019-ին այն մնում է նույնը` 115 մլն, թե՞ իջնում է 58.35 մլն:

Dec 03 2018

Նոր բացվող ԱՁ-ն խոհարարական արտադրանքներ է արտադրելու

Գայանե.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Ձեր խորհրդի կարիքն ունեմ: Նոր բացվող ԱՁ-ն խոհարարական արտադրանքներ է արտադրելու, ունենալու է մանրածախ և մեծածախ վաճառք, տեղում սպառում և առաքում: Ի՞նչ հարկեր եմ վճարելու և շրջանառության հարկի ո՞ր դրույքաչափով պետք է աշխատեմ:

Nov 13 2018

Ինչքա՞ն պետտուրք է գանձվում որպես Ա/Ձ գրանցվելու համար

Անի.

Բարև ձեզ։ Կասե՞ք` այժմ ինչքա՞ն պետտուրք է գանձվում Ա/Ձ բացելուց, և հնարավո՞ր է արդյոք շրջանառության հարկով հարկվել։ Եվ ո՞րն է նախընտրելի` շրջանառության հարկը, թե՞ եկամտայինը։ Շնորհակալություն։

Nov 08 2018

Ի՞նչ հարկային պարտավորություններ ունի ԱՁ-ն

Գոհար.

ԱՁ եմ, աշխատում շրջանառության հարկով, ծնված 1978թ: Խնդրում եմ ձեզ պատասխանել` սոցիալական վճար վճարելու՞ եմ, ի՞նչ չափով, և 1 000 դրամ վճարման մասին:

Oct 25 2018

Եթե կազմակերպությունը գերազանցում է ԱԱՀ շեմը

Արմեն.

Բարև ձեզ: Հարցը հետևյալն է. ենթադրենք կազմակերպությունը ինչ-որ պահի գերազանցում է ԱԱՀ շեմը, գերազանցող գործարքի մասով ինչպե՞ս պետք է դուրս գրել հաշիվ.

1) Գործարքը բաժանել մասերի, և գերազանցող գումարի չափով դուրս գրել արդեն հարկային հաշիվ
2) Դուրս գրել հարկային հաշիվ ամբողջ գումարի չափով

Oct 22 2018

Սահմանված ժամկետներ շրջանառության հարկով աշխատելու համար

Պավել Հ.

Բարև ձեզ: Ես գրանցվել եմ որպես ԱՁ 1 շաբաթ առաջ, բայց դեռ հարկայինում ոչ մի բան չեմ ներկայացրել: Կա՞ն արդյոք սահմանված ժամկետներ, որի ընթացքում հարկայոնում չհաշվառվելու դեպքում (ՀԴՄ-ով) ստիպված կլինեմ աշխատել ԱԱՀ-ով։ Ուղղակի լսել եմ նման բան, ցանկացա ճշտեմ:

Գեղեցկության սրահի համար է, եթե դա նշանակություն ունի:

Շնորհակալություն:

Oct 18 2018

Շրջանառության հարկի հաշվարկ

Artur.

Բարև ձեզ:
Շրջանառության հարկի հաշվարկը` w9 ձև-ը, 3-րդ եռամսյակի համար ո՞ր ձևաթղթով պետք է կազմել հաշվետվություն: w9-ը նախատեսված էր մինչև 30.06.2018-ը:
ԱՁ է, վարձու աշխատող չունի, 2018թ. հուլիս ամսից վճարում է սոցիալական վճար:
Շնորհակալություն:

Oct 09 2018

Կազմակերպությունը զբաղվում է միաժամանակ հանրային սննդի և հյուրանոցային գործունեությամբ

Մոնթե.

ՍՊԸ-ն ունի և՛ հանրային սննդի, և՛ հյուրանոցային գործունեություն, հյուրանոցային գործունեությունը քանի՞ % է հարկվում, ճի՞շտ է, որ 20% – ով, խնդրում եմ շտապ պատասխանել:

Sep 11 2018

Եթե անձինք փոխկապակցված են ճանաչվում

Արա.

Բարև ձեզ: Եթե անձինք հարկային մարմնի ղեկավարի որոշմամբ փոխկապակցված են ճանաչվում ՀՕ հոդված 30-ի համաձայն, ապա ԱԱՀ վճարող են համարվում որոշումը կայացնելուց հետո, թե՞ ՀՕ հոդված 254-ի համաձայն` 58.35 միլիոն դրամը գերազանցելու պահից: Որոշումն ունի՞ արդյոք հետադարձ ուժ:

Aug 15 2018

Արդյո՞ք ԱԱՀ ենթակա է հաշվանցման

Hayk.

Հարգելի հաշվապահներ, եթե շրջ. հարկով աշխատող ընկերությունը հուլիսին ապրանք է ներմուծել (բնականաբար ԱԱՀ-ն միացել է ձեռք բերման արժեքին), հետո օգոստոսին դիմումի համաձայն անցել է ԱԱՀ դաշտ, հետևաբար ապրանքը պետք է վաճառի ԱԱՀ-ով, արդյո՞ք կարող է ներմուծման ժամանակ վճարած ԱԱՀ-ն հաշվանցել:

Jul 31 2018

ԱՁ-ն շարունակու՞մ է աշխատել շրջանառության հարկով

Նաիրա Չ.

ԱՁ-ն աշխատում է շրջհարկով, և կատարում իր հարկային պարտավորությունները, մայիս ամսին նոր համատեղ գործունեության պայմանագրով կնքել է պայմանագիր, որը չի գերազանցում 10 000 000 դրամը: ԱՁ-ն շարունակու՞մ է աշխատել շրջհարկով, եթե ոչ, ի՞նչ պետք է անել:

Jul 30 2018

Ընկերությունը զբաղվում է շինարարական աշխատանքներով

Սոնա Խ.

Բարև ձեզ, հարգելի հաշվապահներ: Խնդրում եմ, եթե դժվար չէ, պատասխանեք հետևյալ հարցիս: Ես վարում եմ շինարարական կազմակերպության հաշվապահություն: Ընկերությունը պայմանագիր է կնքել 3 ամսով շինարարություն անելու համար: Գրանցել եմ 4 հոգի աշխատողներ: Մոտ 15 օր աշխատելուց հետո պատվիրատուի հետ անհամաձայնություններ են առաջացել, և գործը դադարեցվել է: Այդ 15 օրվա ընթացքում աշխատանքներ են իրականացվել, բայց գումար չի փոխանցվել: Աշխատողներին աշխատանքից ազատել եմ: Հիմա հաջորդ քայլով ինչ պետք է անեմ: Այդ 15 օրվա համար բացի եկամտային հարկից շրջանառության հարկ պե՞տք է հաշվարկել, թե՞ ոչ, եթե աշխատանքների դիմաց ոչ մի գումար չի տրվել: Կանխավ շնորհակալություն:

Jul 23 2018

ԱՁ չի ներկայացրել շրջանառության հարկ վճարող համարվելու դիմում

emi.

Խնդրում եմ պատասխանել. ԱՁ-ն հունիսին տեղեկացել է, որ չի ներկայացրել շրջանառության հարկով աշխատելու դիմում, և համարվել ենք ԱԱՀ վճարող, գործարքներ դեռ չկան: Ի՞նչ ուղղումներ պետք է տրվի հաշվետվությունների և վճարումների, տարեկան և ամսական, ի՞նչ տուգանքներ կան:

Jul 10 2018

Ինչպե՞ս է կատարվում շահութահարկի կանխավճարի հաշվարկը

Շուշան.

Գործընկերներ ջան, խնդրում եմ հիշեցնել` ինչպե՞ս է կատարվում շահութահարկի կանխավճարի հաշվարկը այն կազմակերպության համար, ով համարվել է շրջանառության հարկ վճարող և տվյալ տարվա ընթացքում անցել է ԱԱՀ շեմը: Շնորհակալություն:

Jul 10 2018

Ի՞նչ հարկային պարտավորություններ կունենա կազմակերպությունը

Վաչե Հ.

Բարև ձեզ: Կօգնե՞ք մի հարցում: ՍՊԸ-ն մասնավոր մանկապարտեզ է, շրջանառության հարկով հարկվող, բայց դեռ չի գործում, կգործի սեպտեմբերից: Ունի հիմնադիր և գործադիր տնօրեն: Բացի ամսական եկամտային հաշվետվությունից և շրջ. հարկից ի՞նչ հաշվետվություն և ի՞նչ հարկեր պետք է վճարվի:

Jul 02 2018

Ի՞նչ հարկային պարտավորություններ են առաջանում

Անմոռուկ.

Բարև ձեզ: Ա/Ձ-ն, որը շրջանառության հարկ վճարող է, իրականացնում է գործունեության տարբեր տեսակներ: 2018թ-ի երկրորդ եռամսյակում դուրս է գրել ապրանքների և արտադրանքների մատակարարման հաշվարկային փաստաթուղթ` ծառերի, թփերի, տնկիների: Ո՞վ կարող է ինձ հուշել` այդ հաշվարկային փաստաթղթի մասով ինչպիսի՞ հարկ պետք է հաշվարկեմ` 0% որպես գյուղատնետասական արտադրանք, 3.5% որպես արտադրություն, թե՞ 5% որպես ապրանքի վաճառք` առանց ձեռքբերման նվազեցման: Հստակ հիմնավորված` օրենքի հղումներով տեղեկություններ տրամադրելու համար շատ շնորհակալ կլինեմ:

Jun 22 2018

ՍՊԸ-ն զբաղվում է ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով

Վահե Քեշիշյան.

ՍՊԸ-ն զբաղվում է ավտոմեքենաների ներկրմամբ և վաճառքով: Հայտ է ներակացրել, որպեսզի աշխատի Շրջանառության հարկի դաշտում: Խնդրում եմ նշել, թե տվյալ պարագայում ո՞րն է համարվում հարկման բազա, և հարկի գումարի հաշվարկման ժամանակ ի՞նչ նվազեցումներ են կատարվում:

Շնորհակալություն:

Jun 14 2018

Շահութահարկի կանխավճարի հաշվարկ

astxik.

Հարգելի հաշվապահներ, հարցս հրատապ է, այն կապված է շահութահարկի կանխավճարի հետ: Կազմակերպությունը 2016թ. աշխատել է շրջանառության հարկով, շրջանառությունը եղել է 80 մլն դրամ: 2017թ աշխատել ենք ԱԱՀ-ի դաշտում, շահութահարկի հաշվետվության 38 տողը չեմ լրացրել, այժմ խնդիր է առաջացել, պետք է ճշգրտում տամ, խնդրում եմ կանխավճարի հաշվարկման բանաձևը (80մլն*5%*40%*4?):
Շնորհակալություն:

May 30 2018

Ավտոտեխսպասարկման կետը մեքենայի յուղ է փոխում

Գևորգ.

Բարև ձեզ: Եթե ավտոտեխսպասարկման կետը մեքենայի յուղ է փոխում, արդյո՞ք այդ յուղի համար առաջանում է շրջանառության հարկի (կամ այլ) հարկային պարտավորություն, թե՞ դա մտնում է արտոնագրային հարկի մեջ: Շնորհակալություն:

May 29 2018

Ա/Ձ -ն 2017 թ-ին աշխատել է շրջանառության և արտոնագրային հարկով

Kara.

Բարև ձեզ, հաշվապահներ։ Խնդրում եմ պատասխանեք` եթե Ա/Ձ -ն 2017 թ-ին աշխատել է շրջանառության և արտոնագրային հարկով, 2017-թ համար պարզեցված հաշվարկ տարեկան եկամուտների մասին պե՞տք է ներկայացներ, թե՞ ոչ։ Եթե այո, ապա խնդրում եմ ասեք հաշվետվությունների ձևերի տողը 118՞-ն է։ Այն գրված է, որ ուժի մեջ է մինչև 2017թ․դեկտեմբերի 31-ը։ Ճիշտ կլինի՞, եթե հիմա ներկայացնեմ։
Կանխավ շնորհակալ եմ։

May 28 2018

Հանրային սննդի հարկման հետ կապված

Աննա.

Կոլեգաներ, հիմա հանրային սննդի հարցը ի՞նչ եղավ, եթե հուլիսի 1-ից հարկվելու է շրջանառության հարկով, ու եթե շրջանառության հարկ վճարող համարվելու վերաբերյալ հայտարարություն չենք տվել, արդյո՞ք օրենքը հնարավորություն է ստեղծում այդ հայտարարությունը տալ հուլիսին:

May 16 2018

Գյուղացուց ձեռք բերված գյուղմթերքի գծով ծախս

Արտյոմ.

Հարգելի հաշվապահներ, գյուղացուց ձեռք բերված գյուղմթերքի գծով ծախսը արդյո՞ք ներառվում է շրջանառության հարկի 5%-ից նվազեցվող ձեռքբերումների 4%-ի մեջ: Շնորհակալություն:

Older posts «

Loading...