Архив по этикетке: պարզեցված հաշվարկ

Апр 08 2014

Պարզեցված հաշվարկ` տարեկան եկամուտների մասին

Armine.

Բարև, հարգելի հաշվապահներ: Ա/Ձ-ն, ով 2013թ-ին աշխատել ու հարկվել է շրջանառության հարկով, հիմա պետք է ներկայացնի “Պարզեցված հաշվարկ` տարեկան եկամուտների մասին”, սակայն էլեկտրոնային հաշվետվությունների էջում կա երկու տողով` 98 և 108: 98-ը բացում է միայն 2013-ի համար լրացնելու հնարավորությամբ, իսկ 108 տողինը` 2014: Ասացեք խնդրեմ, ես ճի՞շտ կանեմ, եթե լրացնեմ 98 համարի հաշվետվությունը: Շնորհակալություն:

0

Апр 01 2014

Շահութահարկի պարզեցված հաշվարկի վերաբերյալ

iveta.

Բարև Ձեզ: Շահութահարկի պարզեցված հաշվարկ (2013թ. համար) փոփոխություններ են տեղի ունեցել, էլեկտրոնային հաշվետվությունների համակարգում չեմ կարողանում գտնել համապատասխան լրացման հաշվետվության ձևը, 2012թ. համար դա 88. Շահութահարկի պարզեցված հաշվարկ (2012), բայց 2013 համար չկա, և հնարավո՞ր է հաշվետվությունը ներկայացնել թղթային տարբերակով:

0

Дек 19 2013

Արդյո՞ք անհրաժեշտ է շահութահարկի պարզեցված հաշվարկ ներկայացնել

Gayane.

Կազմակերպությունը շահույթ չհետապնդող ոչ առևտրային հասարակական կազմակերպություն է: Չի աշխատում ԱԱՀ-ով կամ պարզեցված հարկով:

Ասացեք խնդրեմ` տարեկան հաշվետվություն ներկայացնելիս պե՞տք է արդյոք ներկայացնենք շահութահարկի պարզեցված հաշվարկ, թե՞ ոչ:

Նախապես շնորհակալ եմ:

0

Апр 16 2012

Շահութահարկի պարզեցված հաշվարկի անգլերեն թարգմանությունը

Արմեն Թորոսյան.

Միջազգային մրցույթի մասնակցելու համար անհրաժեշտ է ներկայացնել շահութահարկի պարզեցված հաշվարկի անգլերեն թարգմանությունը: Որտեղի՞ց է հնարավոր այն գտնել:

0

Мар 19 2012

ՀԿ-ն զբաղվում է ինտերնետային լրատվությամբ

Նարինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալում` հասարակական կազմակերպությունների համար պարզեցված շահութահարկի հաշվետվության մեջ դասակարգիչ մասում ի՞նչ պետք է գրվի, եթե ՀԿ-ն զբաղվում է ինտերնետային լրատվությամբ: Կանխավ շնորհակալություն:

0

Мар 11 2012

ԱՁ-ն աշխատում է հաստատագրված վճարով

Anna.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնել հետևյալ հարցում. ԱՁ-ն աշխատում է հաստատագրված վճարով(վարսավիրանոց): Արդյո՞ք պետք է ներկայացվի ֆիզիկական անձի տարեկան եկամուտների պարզեցված հաշվարկ, և ի՞նչ կարգով պետք է լրացվի, կանխավ շնորհակալ եմ:

0

Фев 29 2012

Կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը

Liana.

Կազմակերպությունը ժամանակավորապես դադարեցրել է գործունեությունը: Բացի շահութահարկի պարզեցված զրոյական հաշվարկից ուրիշ ի՞նչ հաշվետվություններ է հարկավոր ներկայացնել:

Կանխավ շնորհակալ եմ:

0

Фев 26 2012

Պարզեցված շահութահարկի հաշվարկի լրացում

Քրիստինե.

Բարև Ձեզ: Խնդրում եմ օգնեք հետևյալում`
1. Պարզեցված շահութահարկի հաշվարկը լրացնել հազա՞ր դրամներով
2. Պարզեցված շահույթահարկի հաշվարկի լրացման մեջ աղյուսակ 4-ում “տեսակարար կշիռ (%)” շարքում ի՞նչ է պետք լրացնել
Կանխավ շնորհակալություն:

0

Фев 24 2010

Եթե կազմակերպության հարկվող շրջանառությունը 58.35 միլիոն դրամ է

Աննա.

Եթե կազմակերպության հարկվող շրջանառությունը 58.35 միլիոն դրամ է, բայց ունի լիցենզիա 100 000 դրամից ավել, այդ իսկ պատճառով համարվում է ԱԱՀ վճարող, այդ կազմակերպությունը շահութահարկի պարզեցվա՞ծ հաշվարկ է ներկայացնելու:

0

Фев 19 2010

Պարզեցված հաշվարկ ֆիզիկական անձի տարեկան եկամուտների

Մարինե.

Ով է կարող օգնեք ինձ լրացնել ”պարզեցվաց հաշվարկ ֆիզիկական անձի տարեկան եկամուտների” բլանկը: Ես հաշվապահ չունեմ,այդ պատճառով չեմ կարողանում լռացնել.Կասեք ինդզ վոր տողերե ես պետքե լռացնեմ.Ես Ա/Ձ եմ ամիսը 2% եմ մուցում:

0