Архив по этикетке: ՊԵԿ

Июн 01 2020

Ստուգումների ծրագիրը հրապարակվել է ՊԵԿ-ի կողմից

2020 թվականի հուլիսի 1-ից մինչև 2021 թվականի հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածում իրականացվող համալիր հարկային ստուգումների ծրագրին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով…

Май 28 2020

Հաշվետվությունը սխալ է լրացվել

Ռուզաննա.

2019թ.-ի տարեկան սոց. վճարի հաշվետվությունը ուղարկել եմ 07.04.2020թ.-ին ու չեմ նկատել, որ տարեթիվը նշել եմ 2018, որի համար ստացել եմ ծանուցում ՊԵԿ-ից: Ի՞նչ կարող եմ անել, խնդրում եմ, արձագանքեք:

Май 27 2020

Ե՞րբ են հրապարակելու ստուգումների ցանկը

Արման․

Հարգելի գործընկերներ, ստուգումների ցանկը ե՞րբ են հրապարակելու։ Ի՞նչ եք կարծում՝ ինչ-որ մեղմ մոտեցումներ, ցուցակից կրճատումներ կլինե՞ն՝ կապված կորոնավիրուսի և արտակարգ իրավիճակի հետ։

Май 13 2020

ՊԵԿ-ը կատարել է տույժերի վերահաշվարկ

Апр 23 2020

Արտակարգ դրության պայմաններում մեղմացվել են չմարված հարկային պարտավորությունների նկատմամբ տույժերը

ՀՀ ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց “Բարգավաճ Հայաստան” խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի կողմից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը, որն առնչվում է չմարած հարկային պարտավորություններին: “Արմենպրես”-ի փոխանցմամբ`Հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին և Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ նիստում ընդունվեց՝ ստանալով 107 կողմ ձայն:

Առաջարկվում է արտակարգ դրության պայմաններում հարկային պարտավորությունների չկատարման դեպքում տույժերի նվազեցում: Հարկի վճարումը սահմանված ժամկետներից ուշացնելու դեպքում ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար հարկ վճարողը կամ հարկային գործակալը վճարում է տույժ` 0.075 տոկոսի չափով: Հիմա առաջարկվում է գրեթե կրկնակի իջեցում՝ սահմանելով 0.04 տոկոս:

Գործող կարգավորմամբ, եթե տնտեսավարողը կուտակում է 500 հազար դրամից ավելի հարկային պարտավորություն, ապա հարկային մարմնի ղեկավարը կարող է հարկ վճարողի գույքի վրա արգելանք դնելու որոշում կայացնել: Նախագծով առաջարկվում է այդ 500 հազար դրամի շեմը բարձրացնել՝ դարձնելով 1 մլն 500 հազար դրամ:

Նախագծում երկրորդ ընթերցմամբ քննարկման ընթացքում կատարվել են որոշակի փոփոխություններ, լրացումներ: Կառավարության առաջարկով փոփոխություն է կատարվել նաև Կուտակային կենսաթոշակների մասին օրենքում: ՊԵԿ նախագահը հայտնել էր, որ սոցիալական վճարներն ու եկամտային հարկը ներկայացվում են միասնական հաշվարկով, հետևաբար, եթե եկամտային հարկի տույժն իջեցվում է, ապա նույն կերպ պետք է իջեցվի նաև սոցիալական վճարի նկատմամբ հաշվարկվող տույժը:

ԲՀԿ-ի և ԼՀԿ-ի առաջարկով քննարկվել է նաև, որ տույժերը, որոնք պետք է հաշվարկվեն 0,04 տոկոսի չափով, արտակարգ դրության ընթացքում չհաշվարկվեն, այլ գնան սառեցման ճանապարհով: Այդ հարցը սակայն հանձնաժողովում մերժվել է:

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը նշեց, որ առաջարկ էր հնչել, որ տույժերի տոկոսադրույքը 0.075-ից 0.04 իջեցումը կիրառվի ոչ թե ապրիլի 21-ից, այլ շատ ավելի վաղ ժամանակաշրջանից: Նրա խոսքով՝ սակայն այդ դեպքում իրագործելիության խնդիր կլինի:

Աղբյուր՝ Armenpress.am

Апр 22 2020

Պետությունը փոքր բիզնեսին “հարկային արձակուրդ” և շնչելու հնարավորություն է տալիս

Апр 21 2020

“Ֆեյսբուքյան ասուլիս” ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ /20.04.2020/

Апр 13 2020

Ֆիզ. անձանց տրամադրված ՀՎՀՀ-ների ցանկը

Թեհմինա.

Խնդրում եմ, ասեք՝ որտե՞ղ կարող եմ գտնել ՊԵԿ-ի կողմից ֆիզ. անձանց տրամադրված ՀՎՀՀ-ների ցանկը:

Апр 07 2020

1 տրիլիոն 44 մլն դրամ է կազմել հարկային եկամուտների փաստացի կատարողականը 2019-ին․ Անանյան

Мар 24 2020

Ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկ

Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական կայքում առանձնացվել է «COVID-19» բաժինը, որտեղ հրապարակվել է ՀՀ ողջ տարածքում տնտեսական գործունեության՝ ժամանակավորապես արգելված տեսակներով գործունեություն իրականացնող հարկ վճարողների ցանկը՝ պարետի 23.03.2020թ.-ի թիվ 13 որոշման համաձայն: Ցանկը հասանելի է այս հղումով…

Мар 16 2020

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հարցազրույցը «Հոծ գիծ Նվեր Մնացականյանի հետ» հաղորդաշարին

Фев 25 2020

Ինչպե՞ս ներկայացնել ձև 257 հաշվետվությունը

Ռաֆիկ.

Ինչպե՞ս ներբեռնել, ներկայացնել ՊԵԿ ձև 257 հաշվետվությունը:

Янв 23 2020

ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ Ռաֆիկ Մաշադյանի հարցազրույցը «1in.am» լրատվական կայքին

Дек 21 2019

Ծանուցվու՞մ է արդյոք կազմակերպությունը վճարվելիք հարկերի ու ներկայացվող հաշվետվությունների մասին

Ամալյա.

Հարցս հետևյալն է.
Կազմակերպությունը պետական ռեգիստրում գրանցելուց հետո ՊԵԿ-ը ծանուցու՞մ է արդյոք վճարվելիք հարկերի ու ներկայացվող հաշվետվությունների մասին, թե՞ տնտեսվարողն ինքը պարտավոր է իմանալ համապատասխան իրավական ակտերը:

Կանխավ շնորհակալություն:

Ноя 16 2019

Հայաստանի հանրային հեռուստաընկերության «Լավ երեկո» հաղորդման հյուրն է ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը

Ноя 11 2019

Մենք հավատում ենք մեր ապագային, մենք վճարում ենք հարկերը

Сен 27 2019

Անձը ծանուցում է ստացել եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելու մասին

Կարինե.

Բարև ձեզ։
Ես որպես ֆիզ. անձ նույն տարում ձեռք եմ բերել ավտոմեքենա և նույն տարում էլ վաճառել եմ։ ՊԵԿ-ից ծանուցում եմ ստացել եկամտային հարկի հաշվարկ ներկայացնելու մասին։ Խնդրում եմ, կնշե՞ք՝ ինչ պետք է անեմ։

Сен 03 2019

Պե՞տք է արդյոք հաշվետվություն ներկայացնել

Արփինե.

Բարև ձեզ։ Խնդրում եմ ինձ հուշել՝ եթե Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում գրանցվել է Հասարակական կազմակերպություն, որը ֆինանսական շրջանառություն դեռևս չի իրականացրել, արդյոք այդ կազմակերպությունը պե՞տք է հաշվետվություն ներկայացնի Պետական եկամուտների կոմիտեին։ Եթե այո, ապա ի՞նչ պարբերականությամբ։ Շնորհակալ եմ։

Авг 02 2019

Ա/Ձ-ն մատուցում է ծառայություններ ոչ ռեզիդենտ կազմակերպությանը

Հայկ.

Բարև ձեզ։

2019թ. հունիս ամսից մատուցում եմ ծառայություններ ՀՀ-ից դուրս գտնվող ոչ ՀՀ ռեզիդենտ համարվող կազմակերպությանը, որի հետ ունեմ կնքված ծառայությունների մատուցման պայմանագիր 1 տարով։ Պայմանագրում նախատեսված է, որ, հիմնվելով Ա/Ձ-ի կողմից տրված invoice-ի վրա, յուրաքանչյուր ամսվա համար պետք է ստանամ համապատասխան վարձատրությունը՝ մինչև հաջորդ ամսվա 5-րդ օրը։ Կարդալ ավելին … »

Июн 19 2019

Հաշվետվություններ լրացնելու վերաբերյալ

Արեգ.

Բարև ձեզ: Շրջանառության հարկ վճարող ԱՁ եմ:

Նամակ եմ ստացել ՊԵԿ-ից առ այն, որ 2018թ.-ի համար շահութահարկի և սոց. վճարների հաշվետվություններ չեմ ներկայացրել: ՊԵԿ-ում ասացին, որ պետք է լրացնել 240 և 244 ձևերը ու վճարել 60 հզ + 60 հզ համապատասխանաբար շահութահարկի և սոց. վճարի համար:

2 հարց`
1. ճի՞շտ եմ հասկանում, որ 240-ի 107 կետում ընտրում եմ 60 000 և միայն այս կետն եմ լրացնում:
2. 244-ում որպես շահութահարկի բազա ի՞նչ է պետք լրացնել:

Май 31 2019

Համալիր հարկային ստուգումների պլանավորումը

Май 29 2019

Հարկային տեսուչներ առանց սահմանների

Май 22 2019

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հարցազրույցը Հանրային հեռուստաընկերությանը

Апр 05 2019

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հարցազրույցը «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը

Апр 03 2019

Շրջանառության հարկի 115 մլն դրամի շեմին վերադառնալու վերապահումներն ու ՀԴՄ կտրոն չտրամադրելու մոտիվացիան

Ֆինանսների նախարարության կողմից առաջարկված Հարկային օրենսգրքի նախագծով նախատեսվում է բարձրացնել գործող շրջանառության հարկի շեմը և օրենքին հետադարձ ուժ տալ։ Սակայն դրանից կարող են օգտվել միայն այն հարկ վճարողները, որոնք մինչ օրենքն ուժի մեջ մտնելու պահը չեն գերազանցել գործող շեմը։ Սա ստիպում է մի շարք տնտեսվարողների հրաժարվել ՀԴՄ կտրոն տրամադրել՝ թաքցնելով իրական շրջանառությունը։

Կրկին 115 մլն դրամի շեմ՝ ներկայիս 58.35 միլիոն դրամի փոխարեն

Հայաստանում գործող հարկային օրենսդրությամբ այս տարվա հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող են համարվում տնտեսավորող այն սուբյեկտները, որոնց Կարդալ ավելին … »

Мар 27 2019

ՀՀ պետական եկամուտների կոմիտե

Мар 23 2019

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հարցազրույցը «Շանթ» հեռուստաընկերությանը

Мар 22 2019

Քննարկվում է հարկային փոփոխությունների փաթեթը

Фев 26 2019

“Ֆեյսբուքյան ասուլիս” Դավիթ Անանյանի հետ. 25.02.2019

Янв 21 2019

ՊԵԿ նախագահի ասուլիսը

Ноя 13 2018

Ի՞նչ փոփոխություններ կլինեն հարկային ու մաքսային ոլորտներում

Ноя 07 2018

Անձն ինքն է որոշում հարկեր շատ վճարի, թե այդ հարկերից որոշակի փոխհատուցում ստանա. Դավիթ Անանյան

Ноя 05 2018

Հարկային նոր օրենսգրքով փոքր բիզնեսը կազատվի հարկային բեռից. Անանյան

Окт 29 2018

ՊԵԿ նախագահը՝ հարկային մուծումների մասին

Окт 18 2018

ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի ճեպազրույցը Կառավարության նիստից հետո

Сен 11 2018

Դավիթ Անանյանն ամփոփում է ՊԵԿ գործունեության արդյունքները

Июн 26 2018

Գործողություններ կան, որ ընթացքի մեջ են․ ո՞ր ընկերություններն են ՊԵԿ նոր թիրախում

Июн 19 2018

“Ֆեյսբուքյան ասուլիս” ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանի հետ. 18.03.2018

Май 24 2018

ՊԵԿ նախագահը՝ ստվերի դեմ պայքարի մասին

Дек 06 2017

ՍՊԸ-ի հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք ստանալու համար դիմում

Նելլի.

Բարև ձեզ, կարո՞ղ եք օգնել կազմել դիմում-նամակ ՊԵԿ ներկայացնելու նպատակով` ՍՊԸ-ի հարկային պարտավորությունների վերաբերյալ տեղեկանք ստանալու համար:

Сен 07 2017

3 ամսում 300 խոշոր ու միջին հարկատուներ հայտնվել են ՊԵԿ-ի դիտակետում

Июл 06 2017

Ի՞նչ անել, եթե համաձայն չեք հարկային ստուգման կազմված ակտի հետ. Ֆինանսական խորհրդատու

Июл 06 2017

Հարկ վճարողների ցանկերը կհրապարակվեն համացանցում

Июн 28 2017

Հարկային ստուգումներ. ե՞րբ և ինչպե՞ս է այն կատարվում

Июн 12 2017

Չափազանց կարևոր գործընթացներ հարկային ոլորտում

Май 25 2017

Կկանոնակարգվեն ռիսկի վրա հիմնված համալիր հարկային ստուգումների համակարգի կիրառման հարցերը

Апр 04 2017

Հարկային բարեփոխումները կխնայեն ձեռներեցների գումարն ու ժամանակը, կնպաստեն ստվերի կրճատմանը

Мар 28 2017

Հուլիսի 1-ից ԱԱՀ-ի գումարները կվերադարձվեն նաև հանրապետության տարածքում գործունեություն ծավալող հարկ վճարողներին

Աղբյուր՝ lragir.am

“Ավելացված արժեքի հարկի մասին” ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին” և “Հարկերի մասին” ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին” ՀՀ օրենքների նախագծերը հավանության արժանացան կառավարության կողմից: ՀՀ պետական եկամուտների նախագահ Վարդան Հարությունյանը նշեց, որ նախագծով առաջարկվում է՝ 2017թ. հուլիսի 1-ից սկսած ԱԱՀ-ի գումարները վերադարձնել ոչ միայն արտահանողներին, այլև հանրապետության ներքին տարածքում գործարքներ իրականացնող հարկ վճարողներին: Հարությունյանի խոսքով, այս փոփոխությունը շատ կարևոր քայլ է ներդրումային միջավայրի բարելավման գործում:

“Այսպիսով, նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է տնտեսվարող սուբյեկտներին հնարավորություն ընձեռել հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների՝ հարկվող շրջանառության նկատմամբ հաշվարկված ԱԱՀ-ի գումարների գերազանցող մասն օգտագործել ավելի կարճ ժամկետներում՝ դրանով իսկ բարձրացնելով տնտեսվարող սուբյեկտների շրջանառու ֆինանսական միջոցների օգտագործման արդյունավետությունը: Միաժամանակ ակնկալվում է, որ այն դրական ազդեցություն կունենա նաև գործարար միջավայրի բարելավման աստիճանը գնահատող վարկանիշային ցուցակներում ՀՀ դիրքի վրա”,- “Արմենպրես”-ի հաղորդմամբ, ընդգծեց ՊԵԿ նախագահը:

ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը կարևորեց ոլորտում իրականացվող բարեփոխումների վերաբերյալ հանրության իրազեկումը, այդ թվում՝ ԱԱՀ-ի վերադարձի հետ կապված:

Աղբյուր՝ lragir.am

Авг 29 2016

Եթե կազմակերպությունը չկա ՊԵԿ նախատեսվող ստուգումների պլանում

Կարեն.

Հարգելի գործընկերներ, եթե ընկերությունը չկա ՊԵԿ նախատեսվող ստուգումների պլանում, արդյո՞ք դա նշանակում է, որ տվյալ ժամանակահատվածում ստուգում չի լինելու ընդհանրապես, թե՞ ինչ-որ կետերով այնուամենայնիվ կարող են գալ ստուգման: Շնորհակալություն:

Дек 14 2013

Ապահովագրական ընկերությունների հարկման արտոնությունների հետ կապված

willo.

Արդյո՞ք ապահովագրական ընկերության գործադիր տնօրենը իրավունք ունի կամ կարող է նամակով խնդրել ՀՀ ԿԲ նախագահին, որպեսզի վերջինս միջնորդություն ներկայացնի ՊԵԿ-ին` ապահովագրական ընկերություններին հարկումից ասենք 2 տարով ազատելու առաջարկով: Խնդրում եմ պատասխանեք: Ինձ շատ է հետաքրքիր: Նախապես շատ շնորհակալություն:

Предыдущие сообщения «